Ինչ անել առևանգման դեպքում
Եթե կասկածում եք, որ համակարգիչը կամ սարքը կորել կամ գողացվել է, նշեք այն որպես բացակայող։ Դա անելու համար ESET Anti-Theft-ի վեբ միջերեսում ընտրեք սարքը, որը բացակայում է, և սեղմեք Կարգավիճակ, ապա սեղմեք Իմ սարքը բացակայում է։
ESET Anti-Theft-ը կարգելի բոլոր հաշիվների մուտքը, բացի Երևակայական հաշվից(միայն Windows սարքեր), և կսկսի տեսախցիկով պարբերաբար լուսանկարներ և սքրինշոթեր անել, որոնք հնարավոր է դիտել Գործողություններ ընտրացանկում։
ESET Anti-Theft-ը կարող է ունենալ հետևյալ կարգավիճակները.
•Կորած չէ, օպտիմալացված՝ կանխադրված և ցանկալի արժեք (նախկինումՆորմալ կարգավիճակ). սարքը չի նշված որպես կորած:
•Կորած չէ, ոչ օպտիմալացված՝ սարքը չի նշված որպես կորած, սակայն հայտնաբերվել են օպտիմալացման խնդիրներ։
•Նշված է որպես բացակայող կարգավիճակ ունեցող՝ hաղորդվել է սարքի առևանգման կամ կորստի մասին, ESET Anti-Theft-ը տվյալների գրանցում է կատարում:
•Կասկածելի կարգավիճակ՝ բարեհաջող ավտոմատ մուտք Երևակայական հաշիվ։
Սարքի առևանգման կամ կորստի մասին հաղորդելու համար ընտրեք սարքը և սեղմեք Իմ սարքը բացակայում է։
Կկատարվեն հետևյալ գործողությունները.
•Դուք էլեկտրոնային փոստով ծանուցում կստանաք այն մասին, որ ձեր սարքի կարգավիճակը փոխվել է բացակայող տարբերակին:
•Երբ բացակայող համակարգիչը կամ սարքն առցանց հայտնվի, ESET Internet Security-ն, ESET Smart Security Premium-ը կամ ESET Mobile Security-ն պարբերաբար տեղեկատվություն կգրանցեն։ Այդ տեղեկատվությունը կարելի է դիտել Գործողություններ ներդիրում։
•Բացակայող սարքն ինքնաբերաբար կվերագործարկվի առցանց հայտնվելուց հետո մի քանի րոպեի ընթացքում:
•Եթե գոյություն ունի Երևակայական Windows հաշիվ, ապա սարքը կօգտագործի այն որպես կանխադրված հաշիվ և ինքնաշխատ կերպով մուտք կգործի: Դրանով իսկ կանխարգելվում է մուտքը օգտագործողի այլ հաշիվներ և օգտագործողի տվյալներից օգտվելու հնարավորությունը:
Սեղմեք Կատարել փորձաստուգում՝ տվյալների հավաքման այն գործողությունները նմանակելու համար, որոնք կատարվում են ESET Anti-Theft-ի կողմից, երբ ձեր սարքը նշվում է որպես բացակայող: |
Կարևոր խորհուրդներ
Առաջարկվում է ձեռնարկել հետևյալ քայլերը՝ հանցագործների գործողությունների հետևանքով առաջացող հնարավոր վնասը նվազեցնելու համար.
•Ձեր ESET HOME հաշիվ մուտք գործելու տվյալները պահեք բացառապես ձեզ մոտ. մի բացահայտեք օգտագործողի անունը և գաղտնաբառը, որոնք օգտագործում եք ESET Anti-Theft-ի վեբ միջերես մուտք գործելու համար։ Խորհուրդ ենք տալիս ձեր վեբ զննիչում չպահել մուտք գործելու համար անհրաժեշտ հավատարմագրերը:
•Փոխեք ձեր էլեկտրոնային փոստի հաշվի գաղտնաբառը. հատկապես եթե օգտվում եք էլեկտրոնային փոստի ծրագրերից, ինչպիսիք են՝ Outlook Express-ը կամ Mozilla Thunderbird-ը, կամ եթե գրանցել եք վեբ փոստի գաղտնաբառերը (օրինակ՝ ձեր Gmail հաշվի գաղտնաբառը) ձեր վեբ զննիչում։
•Փոխեք ինտերնետային բանկային ծառայություններից օգտվելու ձեր գաղտնաբառը և ստուգեք ձեր բանկային հաշիվները՝ կասկածելի գործարքների առկայության համար:
•Փոխեք սոցիալական մեդիայում ձեր բոլոր հաշիվների գաղտնաբառերը. սա վերաբերում է մասնավորապես այն սոցիալական ցանցերին, ինչպիսիք են՝ Facebook-ը կամ Twitter-ը:
Սեղմեք Ես գտել եմ իմ սարքը՝ սարքը նորմալ վիճակի վերադարձնելու համար: Սարքը կվերագործարկվի, և օգտագործողի ձեր նորմալ հաշիվը կրկին կակտիվանա:
Կանխադրված վերահսկման ժամկետը կազմում է 14 օր: Ժամկետի ավարտից 5 օր առաջ դուք ESET-ից էլեկտրոնային նամակ կստանաք, որում ձեզ կառաջարկվի վերանայել ձեր սարքի կարգավիճակը: |
Սարքի IP աշխարհագրական դիրքը
Եթե ձեր սարքի տեղադրության վերաբերյալ մատչելի տեղեկություններ չկան, դուք կարող եք փորձել տեղորոշել սարքը սարքից ստացված IP հասցեների միջոցով (տես IP հասցեներ ներդիրը)՝ օգտվելով հետևյալ առցանց ծառայությունից. www.who.is
Եթե սարքը գողացվել է, ապա հայտնաբերված հանրային IP հասցեի համացանցի ծառայության մատակարարը, իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, կարող է օգնել տեղորոշել սարքը NAT-ի մասնավոր IP հասցեի միջոցով (տեսանելի չէ համացանցում):