ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել կատեգորիան
Ընտրել թեման

ESET Anti-Theft

Տնից աշխատավայր և այլ հանրային վայրեր մեր ամենօրյա ճամփորդությունների ընթացքում մեր անձնական սարքերը մշտապես գտնվում են կորչելու կամ գողացվելու վտանգի տակ։ Ձեր սարքի կորստի կամ առևանգման դեպքում ESET Anti-Theft-ը ձեզ հնարավորություն է տալիս վերահսկել ձեր սարքի օգտագործումը և հետևել կորած սարքին դրա IP հասցեի միջոցով՝ օգնելով գտնել այն և պաշտպանել ձեր անձնական տվյալները։

ESET Anti-Theft-ը հանդիսանում է ESET Small Business Security-ի, ESET Security Ultimate-ի, ESET Smart Security Premium-ի, ESET Internet Security-ի և ESET Mobile Security-ի գործառույթ, որը սարքի կորստի կամ առևանգման դեպքում մեծացնում է անվտանգությունը օգտագործողի մակարդակում։

ESET Anti-Theft-ը կիրառում է արդի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ աշխարհագրական IP հասցեի հայտնաբերում, վեբխցիկով պատկերների ստեղծում, օգտագործողի հաշվի պաշտպանություն և սարքի վերահսկում, որը ձեզ և իրավապահ մարմնին կօգնի հայտնաբերել ձեր նոթբուքը կամ բջջային սարքը, եթե այն երբևէ կորչի կամ առևանգվի։ ESET Anti-Theft-ը ձեզ հնարավորություն է տալիս դիտել ձեր համակարգչով կամ բջջային սարքով կատարվող գործողությունները՝ հեշտացնելով դրա հայտնաբերումը։


note

Anti-Theft և Զանգի ֆիլտր գործառույթները հասանելի չեն այն պլանշետների համար, որոնցում չեն գործում զանգի, հաղորդագրության կամ բջջային տվյալների ծառայությունները:

ESET Anti-Theft մուտք գործելուց հետո ստուգեք պաշտպանված սարքերը և հետևյալը դրանց վերաբերյալ.

Կարգավիճակ

Գործողություններ

Օպտիմալացում

Հաղորդագրություններ

Կարգավորումներ

ESET Anti-Theft-ի հետ կապված ձեր խնդրի/հարցի լուծման համար կարող եք այցելել մեր Anti-Theft ՀՏՀ բաժինը: