Գործողություններ
Կարող եք ներբեռնել սարքի ամբողջ գործունեությունը, այդ թվում՝ ձեր սարքի IP-ի աշխարհագրական գտնվելու վայրը, ձեր սարքի վեբ տեսախցիկի լուսանկարները և ձեր աշխատասեղանի էկրանապատկերները, որպեսզի սարքը գողանալու դեպքում կարողանաք դրանք հեշտությամբ հանձնել ոստիկանությանը: Սեղմեք Ներբեռնել գործունեությունը և նշեք այն բովանդակությունը, որը ձեզ հետաքրքրում է.
•Ամբողջը
•Միայն վեբ-տեսախցիկի պատկերները
•Միայն գտնվելու վայրերը
Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե ձեր սարքը չի կարող միանալ համացանցին, հնարավոր չի լինի տվյալներ ստանալ: Առաջարկում ենք միացնել ծանուցումները Կարգավորումներ ներդիրում: |
Ստուգեք, թե արդյոք ձեր սարքում գործում է Anti-Theft գործառույթը
Դուք կարող եք կատարել փորձաստուգում՝ տեսնելու, թե ինչ է ներկայումս կատարվում ձեր սարքում.
1.Սեղմեք Կատարել փորձաստուգում կոճակը՝ ESET Anti-Theft-ի աշխատանքը ձեր սարքում փորձաստուգելու համար:
2.Մի քանի րոպե անց ձեզ կառաջարկվի հաստատել էկրանի պատկերների և տեղադրության մատյանի ստեղծումը ESET Mobile Security-ում, ESET Internet Security կամ ESET Smart Security Premium-ում։
3.ESET Anti-Theft-ը կկատարի փորձաստուգում և կհավաքի վերը նշված տվյալները։ Դուք նաև էլեկտրոնային փոստով ծանուցում կստանաք հավաքված լուսանկարների և սքրինշոթերի մասին։
4.Տվյալների հավաքումից հետո սեղմեք Ներբեռնել գործողությունը՝ բոլոր նկարները, էկրանի պատկերները և ձեր սարքի տեղադրության վերաբերյալ առկա տեղեկատվությունը ներառող արխիվը ներբեռնելու համար:
Տվյալները հասանելի են ESET Anti-Theft-ի միջոցով ESET HOME-ում
Այստեղ դուք կարող եք նախադիտել էկրանի պատկերները (սքրինշոթերը) և ձեր սարքի վեբխցիկով արված լուսանկարները: Յուրաքանչյուր նկարի տակ ցուցադրվում է ստեղծման ամսաթիվը և ժամը, ինչպես նաև պատկերակներ, որոնց միջոցով կարելի է նշել նկարը որպես կարևոր կամ ջնջել այն:
Մեր կողմից հավաքվող տեղեկատվությունը և դրա օգտագործումը
Ձեր սարքից հավաքվող ողջ տեղեկատվությունն ապահով պահվում է ESET-ի սերվերներում:
ESET-ը տեղեկատվություն է հավաքում ծառայությունների մշակման, անհատականացման և օգտագործողների աջակցության նպատակներով: ESET-ը պարտավորվում է ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ ձեր անձնական տեղեկատվությունը պաշտպանելու, չարտոնված մուտքի, ոչ պատշաճ օգտագործման կամ անճշտության ռիսկը նվազագույնի հասցնելու համար: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, թե ինչ տեղեկատվություն ենք հավաքում և ինչպես ենք այն օգտագործում, ծանոթացեք մեր Գաղտնիության քաղաքականությանը։