ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել կատեգորիան
Ընտրել թեման

Չկա մատչելի տեղադրություն

Հնարավոր է, որ ESET Anti-Theft-ը չկարողանա որոշել ձեր սարքի գտնվելու վայրը հետևյալ պատճառներով.

1.Ձեր սարքից տվյալներ չեն հավաքվել։
Տվյալները հավաքվում են, երբ սարքը նշվում է որպես բացակայող։ Ձեր սարքը որպես բացակայող նշելու համար սեղմեք Իմ սարքը բացակայում է ՝ սարքի Կարգավիճակ ներդիրում։

2.Բացակայող սարքը կապակցված չէ համացանցին։
Սարքը պետք է կապակցված լինի համացանցին, որպեսզի ESET Anti-Theft-ը որոշի դրա տեղադրությունը։

3.Սարքի տեղադրության վերաբերյալ բավարար տվյալներ չկան։
Խնդրում ենք համբերատար լինել և ավելի շատ ժամանակ տրամադրել ESET Anti-Theft-ին՝ սարքի տեղադրությունը որոշելու համար բավարար տվյալներ հավաքելու համար։

4.Սարքի տեղադրության վերաբերյալ մատչելի տեղեկություններ չկան։
Եթե սարքը բացակայում է երկար ժամանակ, և սարքի տեղադրությունը դեռևս հնարավոր չի եղել պարզել, դուք ամեն դեպքում կարող եք փորձել տեղորոշել սարքը IP հասցեով (տես ստորև)։

Սարքի IP աշխարհագրական դիրքը

Եթե ձեր սարքի տեղադրության վերաբերյալ մատչելի տեղեկություններ չկան, դուք կարող եք փորձել տեղորոշել սարքը սարքից ստացված IP հասցեների միջոցով (տես IP հասցեներ ներդիրը)՝ օգտվելով հետևյալ առցանց ծառայությունից. www.who.is

Եթե սարքը գողացվել է, ապա հայտնաբերված հանրային IP հասցեի համացանցի ծառայության մատակարարը, իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, կարող է օգնել տեղորոշել սարքը NAT-ի մասնավոր IP հասցեի միջոցով (տեսանելի չէ համացանցում):