Կազմաձևի փոփոխություն
Դուք կարող եք ժամանակավորապես կորցնել մատչումը համացանցին, եթե օգտագործում եք որևէ սարք, որը կապակցում է բացառապես ձեր ռաութերի վրա գտնվող VPN-ի միջոցով, և միևնույն ժամանակ անվավեր եք դարձնում գոյություն ունեցող VPN կազմաձևը և անմիջապես չեք կիրառում նոր կազմաձև, կամ այն կիրառելիս սխալ է առաջանում։ VPN թունելն ընդհատվել է, քանի որ հին կազմաձևն այլևս վավեր չէ: Ռաութերը կորցնում է համացանցի կապը, ինչպես նաև ռաութերին կապակցված սարքերը: Սա կանխելու համար հեռացրեք ընթացիկ VPN կազմաձևը ձեր ռաութերի կարգավորումներում՝ նախքան պաշտպանությունն ապաակտիվացնելը: |
Գոյություն ունեցող կազմաձևի «VPN-ը ռաութերի համար» փոխելու համար հետևեք ստորև բերված քայլերին.
1.Մուտք գործեք ձեր ESET HOME հաշիվ
2.Ընտրացանկում սեղմեք Անդամներ։
3.Ընտրեք Հաշվի սեփականատեր անդամների ցանկից։
4.Սեղմեք VPN > VPN ռաութերի համար > Հեռացնել պաշտպանությունը:
5.Հաստատեք՝ սեղմելով Հեռացնել պաշտպանությունը:
6.Ստեղծեք և ներբեռնեք նոր կազմաձև՝ ցանկալի VPN հաղորդակարգի տեսակով և այլ պարամետրերով, ինչպիսիք են հաղորդակարգերը և պորտերը:
7.Կազմաձևը կիրառելու համար հետևեք ձեր Asus կամ TP-Link ռաութերի հրահանգներին:
|
Մեկ այլ արտադրողի ռաութերի VPN կազմաձևի ներմուծման ընթացակարգը շատ նման է: |