Ներբեռնել կազմաձևը ESET HOME-ից
Ձեր ռաութերի կազմաձևման ֆայլը գեներացվում և ներբեռնվում է անմիջապես ձեր ESET HOME հաշվին: Հետևեք ստորև բերված քայլերին՝ կազմաձևման ֆայլը գեներացնելու և ներբեռնելու համար.
1.Մուտք գործեք ձեր ESET HOME հաշիվ
2.Ընտրացանկում սեղմեք Անդամներ։
3.Ընտրեք Հաշվի սեփականատեր անդամների ցանկից։
4.Սեղմեք Ավելացնել պաշտպանություն, ընտրեք ձեր հասանելի բաժանորդագրություններից մեկը, այնուհետև սեղմեք Շարունակել:
5.Սեղմեք Պաշտպանել այս սարքը և ընտրեք VPN ռաութերի համար: Այլապես, սեղմեք Պաշտպանել մեկ այլ սարք և բացեք էլեկտրոնային փոստով ստացված հրահանգները:
Մուտք VPN ռաութերի համար «VPN ռաութերի համար» ընտրանքից օգտվելու համար դուք պետք է ընտրեք անդամին, որը նշված է որպես Հաշվի սեփականատեր և ունենաք ESET HOME Security Ultimate-ի կամ ESET Small Business Security-ի բաժանորդագրության մակարդակ: |

6.Ընտրեք հետևյալ հաղորդակարգերից մեկը.
a.WireGuard․ընտրեք գտնվելու վայրը և պորտն իջնող ընտրացանկից:
b.OpenVPN․ընտրեք գտնվելու վայրը, հաղորդակարգը (ընտրեք UDP ավելի արագ արագության համար կամ TCP ավելի լավ հուսալիության համար) և պորտն իջնող ընտրացանկից:
7.Սեղմեք Ներբեռնել և պահեք կազմաձևման ֆայլը ձեր սարքում:
Պահեք օգտագործողի անունը և գաղտնաբառը: Ձեր ռաութերի նկատմամբ OpenVPN կազմաձևը կիրառելիս անհրաժեշտ են հավատարմագրերը: |
8.Կազմաձևը կիրառելու համար հետևեք ձեր Asus կամ TP-Link ռաութերի հրահանգներին: Մեկ այլ արտադրողի ռաութերի VPN կազմաձևի ներմուծման ընթացակարգը շատ նման է:
9.VPN-ը ռաութերի համար այժմ ակտիվացված է: Դուք կտեսնեք VPN ռաութերի համար, որը նշված է VPN-ի տակ կողային ընտրացանկում:
WireGuard-ը ժամանակակից VPN հաղորդակարգ է, ուստի որոշ ռաութերներ կարող են դեռևս չաջակցել այն։ |
|
Փոխանցման կառավարման հաղորդակարգին (TCP) և Օգտագործողի դեյթագրամի հաղորդակարգին (UDP) անհրաժեշտ է միայն մեկ պորտ երկկողմանի հոսքի համար։ 0-ից մինչև 1023 համարի պորտերը հայտնի պորտեր են կամ համակարգային պորտեր։ Այս պորտերը համակարգի կողմից օգտագործվում են ընդհանուր ցանցային ծառայությունների համար: Չգաղտնագրված HTTP հոսքի սկզբնադիր պորտը 80 է: Գաղտնագրված HTTPS հոսքի սկզբնադիր պորտը 443 է: |
|
Դուք կարող եք ակտիվացնել միայն մեկ «VPN ռաութերի համար» կազմաձև մեկ բաժանորդագրության համար: Եթե ցանկանում եք ակտիվացնել այն այլ ռաութերի համար, նախ ապաակտիվացրեք այն ընթացիկ ռաութերի համար: |