ESET VPN – Բովանդակություն

ESET VPN

ESET VPN (Վիրտուալ մասնավոր ցանց) հատկությունը բաժանորդագրության հետևյալ մակարդակների մի մասն է.

•ESET HOME Security Ultimate

•ESET HOME Security Premium

•ESET Small Business Security

•ESET Security for Gamers

ESET VPN-ը թույլ է տալիս օգտագործողներին մասնավոր ցանցային կապ հաստատել հանրային և մասնավոր ցանցերից օգտվելու ժամանակ: Երբ կապակցվում եք ESET VPN հավելվածի որևէ գտնվելու վայրի, ձեր սարքին նոր IP հասցե է կցվում, և ձեր առցանց հոսքը դառնում է ապահով ու գաղտնագրված։ Սա երրորդ կողմերի համար ավելի է դժվարացնում ձեր առցանց գործունեությանը հետևելը և տվյալներ գողանալը։ Գաղտնագրումը տեղի է ունենում իրական ժամանակում՝ երրորդ կողմերի համար դժվարացնելով ձեր առցանց գործունեությանը հետևելը:

 

Նշում

Տեղական օրենսդրական և վաճառքային խոչընդոտների պատճառով ESET HOME Security Premium, ESET HOME Security Ultimate և ESET Small Business Securityմակարդակները հասանելի են միայն որոշ երկրներում.

•ESET HOME Security Ultimate մակարդակի հասանելիության համար տե՛ս Գիտելիքնեի բազայի հոդվածը։

•ESET Small Business Security Մակարդակի հասանելիության համար տե՛ս Գիտելիքնեի բազայի հոդվածը։

•ESET HOME Security Premium Մակարդակի հասանելիության համար տե՛ս Գիտելիքնեի բազայի հոդվածը։

ESET VPN-ի կողմից առաջարկվող առավելությունները և առանձնահատկությունները

•Ձեր տվյալների գողության կանխում հանրային Wi-Fi-ից օգտվելիս

•Անսահմանափակ թողունակություն

•Պրոքսիի կարգավորումներ

•Պառակտված թունելավորում

•MAC հասցեի իմիտացիա