ESET VPN – Բովանդակություն

Ապաակտիվացում


Կարեվոր է

Դուք կարող եք ժամանակավորապես կորցնել մատչումը համացանցին, եթե օգտագործում եք որևէ սարք, որը կապակցում է բացառապես ձեր ռաութերի վրա գտնվող VPN-ի միջոցով, և միևնույն ժամանակ անվավեր եք դարձնում գոյություն ունեցող VPN կազմաձևը և անմիջապես չեք կիրառում նոր կազմաձև, կամ այն կիրառելիս սխալ է առաջանում։ VPN թունելն ընդհատվել է, քանի որ կազմաձևն այլևս վավեր չէ: Սա կանխելու համար հեռացրեք ընթացիկ VPN կազմաձևը ձեր ռաութերի կարգավորումներում՝ նախքան պաշտպանությունն ապաակտիվացնելը:

VPN-ը ռաութերի համար ապաակտիվացնելու համար հետևեք ստորև բերված քայլերին.

1.Մուտք գործեք ձեր ESET HOME հաշիվ

2.Ընտրացանկում սեղմեք Անդամներ։

3.Ընտրեք Հաշվի սեփականատեր անդամների ցանկից։

4.Սեղմեք VPN > VPN ռաութերի համար > Հեռացնել պաշտպանությունը:

5.Հաստատեք՝ սեղմելով Հեռացնել պաշտպանությունը: