Ավելացնել նոր սարք
Երբ վավեր ESET բաժանորդագրությամբ սարք եք ակտիվացնում, ձեր սարքը կապակցեք ESET HOME-ին, որպեսզի դիտեք և կառավարեք բոլոր հատկությունները։ ESET HOME-ի վեբ հարթակում կամ բժժային հավելվածում կարող եք խմբագրել Anti-Theft-ի կարգավորումները (ESET Security Ultimate-ի, ESET Small Business Security-ի, ESET Internet Security-ի, ESET Smart Security Premium-ի և ESET Mobile Security-ի հատկություն), ավելացնել տարբեր բաժանորդագրություններ, ձեր սարքերում ներբեռնել պաշտպանություն կամ ստուգել ապրանքի անվտանգության կարգավիճակը։
Ձեր սարքը կապակցելու երեք մեթոդ կա:
•Ես արդեն տեղադրել եմ ESET ապրանքը իմ սարքում
•Ուղարկեք կապակցման հարցում և կապակցեք ձեր սարքը ESET HOME-ին
•Կապակցեք ձեր սարքը ESET HOME-ին QR կոդի օգնությամբ
Սարքի անունի մեջ չեն աջակցվում հետևյալ գրանիշերը.
|
Ավելացրեք պաշտպանություն ձեր կամ ձեր տնային տնտեսության անդամի սարքերի համար
I. Ներբեռնեք ESET անվտանգության հավելվածը ESET HOME-ից
Եթե համոզված չեք, թե որ ESET հավելվածն օգտագործել, ներբեռնեք համապատասխան հավելվածն անմիջապես ձեր նոր սարքում ESET HOME հարթակից: Ներբեռնված տեղադրիչը տրամադրում է ձեր բաժանորդագրության համար ամենաշատ հատկություններ պարունակող ESET ապրանքը։
1.Մուտք գործեք ձեր ESET HOME հաշիվ։
2.Հիմնական էկրանին սեղմեք Ավելացնել պաշտպանություն՝ ձեր կամ ձեր տնային տնտեսության անդամին պաշտպանելու համար:
II. Տեղադրեք ձեր ESET հավելվածը և կապակցեք այն ձեր ESET HOME հաշվին
Հետևեք ձեր ESET հավելվածի տեղադրման հրահանգներին, որոնք հասանելի են ձեր ձեռքբերած բաժանորդագրության համաձայն․
ESET հավելվածն արդեն տեղադրված է առկա սարքում
Համոզվեք, որ ձեր ESET հավելվածը և տարբերակը աջակցվում են ESET HOME-ի կողմից: |
Պաշտպանությունը վերականգնելու համար կապակցեք նախկինում ձեր ESET HOME հաշվի հետ կապված ցանկացած սարք (պաշտպանված ակտիվացված անվտանգության հավելվածով, որն ունի ձեր հաշվին ավելացված իրավասու բաժանորդագրություն): Այս դեպքում ընտրեք սարքը նախկինում կապակցված սարքերի ցանկից և բացեք ESET հավելվածը՝ այն ձեռքով կապակցելու համար.
Կապակցեք առաջարկվող սարքը ESET HOME-ին
Հանձնարարելու համար սարքը տնային տնտեսության անդամի, ինչպես նախատեսված է, ESET HOME-ը պահանջում է հեռավար կապակցում։