Օգտագործողների աջակցություն
ESET Օգտագործողների աջակցության մասնագետները հասանելի են ESET Mobile Security-ին կամ որևէ այլ ESET արտադրանքին վերաբերող վարչարարական կամ տեխնիկական աջակցություն տրամադրելու համար:
Կապ հաստատել ESET Օգտագործողների աջակցության մասնագետի հետ:
Անմիջապես ձեր սարքից աջակցման հայտ ուղարկելու համար.
1.Հպեք Մենյու ESET Mobile Security-ի հիմնական էկրանին (կամ սեղմեք ձեր սարքի Մենյու կոճակը)։
2.Հպեք Օգտագործողների աջակցություն։
3.Հպեք Օգտագործողների աջակցություն՝ տեխնիկական աջակցության հայտ ստեղծելու համար։
4.Մուտքագրեք բոլոր պարտադիր դաշտերը: ESET Mobile Security-ը ներառում է ընդլայնված մուտքգործում՝ օգնելու ախտորոշել հնարավոր տեխնիկական խնդիները:
5.ESET-ին հավելվածի մանրամասն մատյանը տրամադրելու համար համոզվեք, որ Հավելվածի մատյան գործառույթը նշված է (կանխադրված):
6.Հպեք Ուղարկել՝ ձեր հայտն ուղարկելու համար:
7.ESET-ի Օգտագործողների աջակցության կենտրոնի մասնագետը կկապվի ձեզ հետ այն էլփոստի հասցեով, որը դուք տրամադրել եք:
Հավելվածն անհնար է բացել կամ անհասանելի է ESET- ի աջակցման ծառայությանը հարցում ուղարկելու համար, եթե ESET Mobile Security-ն անհասանելի է կամ անհնար է բացել, անցեք Կարգավորումներ > Հավելվածներ > ESET Mobile Security > Պահեստ > Կառավարել պահեստը: Սեղմեք Օգտագործողների աջակցություն և լրացրեք բոլոր պահանջվող դաշտերը: |