Հաճախորդների Փորձի Բարելավման Ծրագիր
Միանալով Հաճախորդների Փորձի Բարելավման Ծրագրին՝ դուք ESET-ին տրամադրում եք անանուն տեղեկություններ՝ կապված մեր ապրանքների օգտագործման հետ: Տվյալների մշակման մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են մեր գաղտնիության քաղաքականություն մեջ։
Ձեր համաձայնությունը
Ծրագրի մասնակցությունը կամավոր է և հիմնված է ձեր համաձայնության վրա: Միանալուց հետո մասնակցությունը պասիվ է, այսինքն՝ ձեզնից չի պահանջվում ձեռնարկել որևէ այլ գործողություն: Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել ձեր համաձայնությունը՝ փոխելով ապրանքի կարգավորումները: Այդ դեպքում կսահմանափակվի ձեր անանուն տվյալների հետագա մշակումը մեր կողմից:
Ի՞նչ տիպի տեղեկություններ ենք հավաքում։
Ապրանքի հետ աշխատանքին առնչվող տվյալներ
Դրանք մեզ լրացուցիչ տեղեկություններ են տրամադրում այն մասին, թե ինչպես են օգտագործվում մեր ապրանքները: Օրինակ՝ դրանց շնորհիվ մենք տեղեկանում ենք, թե որ գործառույթներն են հաճախ օգտագործվում, որ կարգավորումներն են փոխում օգտագործողները կամ որքան ժամանակ են ծախսում ապրանքի օգտագործման վրա:
Տվյալներ սարքի մասին
Մենք հավաքում ենք այս տվյալները՝ հասկանալու համար, թե որտեղ և ինչ սարքերում են օգտագործվում մեր ապրանքները։ Բնորոշ օրինակներն են՝ սարքի մոդելը, երկիրը, օպերացիոն համակարգի տարբերակը և անունը:
Սխալների ախտորոշման տվյալներ
Հավաքվում են նաև տվյալներ սխալների և վթարային իրավիճակների մասին: Օրինակ՝ ինչ սխալ է կատարվել, և որ գործողություններն են հանգեցրել դրան:
Ինչո՞ւ ենք հավաքում այս տվյալները
Այս անանուն տվյալները մեզ հնարավորություն են տալիս կատարելագործել մեր ապրանքները մեր օգտագործողի համար: Դրանք օգնում են մեզ դարձնել մեր ապրանքները հնարավորինս արդյունավետ, օգտագործման համար դյուրին և անթերի։
Ո՞վ է վերահսկում այդ տվյալները։
ESET, spol. s r.o. ընկերությունը հանդիսանում է Ծրագրի միջոցով հավաքված տեղեկությունների միակ վերահսկողը։ Այս տեղեկությունները չեն փոխանցվում երրորդ կողմերին: