Կարգավորումներ

Ծրագրի կարգավորումներին հասանելիություն ունենալու համար ESET Mobile Security-ի հիմնական էկրանի սեղմեք Մենյու hamburger_menu (կամ սեղմեք ձեր սարքի ՄԵՆՅՈՒ կոճակը) ապա սեղմեք Կարգավորումներ:

 

Պահուստավորել և վերականգնել

ESET Mobile Security-ը թույլ է տալիս ստեղծել պահուստավորման ֆայլ, որը պարունակում է ձեր ESET Mobile Security-ի կարգավորումները: Այս ֆայլը կարող եք ներբեռնել արտաքին սարք և օգտագործել այն ձեր ESET Mobile Security-ի կարգավորումները վերականգնելու համար:

Լեզու

Լեզու՝ կանխադրորեն ESET Mobile Security տեղադրվում է ձեր սարքում համակարգային կանխադրությամբ դրված լեզվով (Android օպերացիոն համակարգի Լեզու և Ստեղնաշար կարգավորումներում): Հավելվածի Օգտվողի միջերեսի լեզուն փոխելու համար սեղմեք Լեզու և ընտրեք լեզուն:

Մշտական ծանուցում

(Այս տարբերակը հասանելի է միայն Android 7 և ավելի հին տարբերակների համար):

ESET Mobile Security-ն ծանուցումը ցուցադրում է Android-ի ծանուցումների գոտու ներքևի հատվածում: Եթե չեք ցանկանում, որ ծանուցումը ցուցադրվի ապընտրեք մշտական ծանուցումները և սեղմեք անջատել:

Հաճախորդների փորձի բարելավման ծրագիր

ESET Mobile Security-ը հավելվածի մասին անանուն տեղեկություն կուղարկի (կատարողական, գործառնական վիճակագրություն), ինչը կօգնի մեզ բարելավել հավելվածը և ծառայությունները:

Հատուկ առաջարկներ

Դուք ESET-ից ստանում եք ապրանքին վերաբերող նորությունները և վերջին առաջարկները:

Թարմացում

Առավելագույն պաշտպանության համար կարևոր է օգտագործել ESET Mobile Security-ի ամենավերջին տարբերակը: Սեղմեք Թարմացում տեսնելու համար արդյոք ESET-ի վեբկայքում ներբեռնման համար հասանելի են ավելի նոր տարբերակներ: Այս տարբերակը հասանելի չէ, եթե դուք ESET Mobile Security-ը ներբեռնել եք Google Play-ից այդ դեպքում ապրանքը թարմացվում է Google Play-ի կողմից:

Ապատեղադրել

Ապատեղադրման օգնականին միացնելու դեպքում ESET Mobile Security-ը մշտապես կջնջվի ձեր սարքից: Եթե Anti-Theft պաշտպանությունը միացված է, ձեզնից կպահանջվի մուտքագրել ESET Mobile Security-ի անվտանգության PIN-ը/նմուշը կամ ձեր մատնահետքը։ Ապրանքը ձեռքով ապատեղադրելու համար հետևեք այս բաժնում նկարագրված քայլերին:

note

Ապատեղադրել պաշտպանությունը

Պաշտպանության ապատեղադրումը հասանելի է Android 7.0 և հետագա տարբերակներում: