ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել կատեգորիան
Ընտրել թեման

Օգտագործման պայմանները

Ուժի մեջ է 2023 թ-ի նոյեմբերի 15-ից | Դիտել Օգտագործման պայմանների նախորդ տարբերակը | Համեմատել փոփոխությունները

Սույն օգտագործման պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կազմում են հատուկ համաձայնագիր ESET, spol. s r. o. ընկերության, որի գրանցված գրասենյակի հասցեն է՝ Einsteinova 24, 85101 Bratislava, Slovak Republic, գրանցված Բրատիսլավայի I շրջանի դատարանի կողմից վարվող առևտրային գրանցամատյանում, բաժին՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (Sro), գրառման համար՝ 3586/B, բիզնեսի գրանցման համար՝ 31333532 (այսուհետ՝ «ESET» կամ «Մատակարար») և ձեր՝ ֆիզիկական անձի (այսուհետ՝ «Դուք», «Ձեր», «Ձեզ» կամ «Օգտագործող») միջև, ով ձգտում է ձեռք բերել բաժանորդագրություն ESET HOME-ին (հավաքականորեն՝ «Ծառայություններ»)՝ սահմանելով, ի թիվս այլոց, դրանց օգտագործման դրույթներն ու պայմանները։

Խնդրում ենք ուշադրությամբ կարդալ սույն Պայմանները՝ նախքան որևէ Ծառայությունից օգտվելը: Սույն Պայմանները կդառնան ձեզ համար պարտադիր կատարման ենթակա՝ ձեր կողմից ընտրված մակարդակին համապատասխան որոշված Բաժանորդագրության վճարի առաջին վճարման ժամանակ տրված ձեր համաձայնության հիման վրա, գործընթացի ընթացքում և այն բանից հետո, երբ ձեզ ուղարկենք հաստատում, որ ձեր Հաշիվը հաջողությամբ ստեղծվել է, կամ երբ որոշեք օգտվել որևէ Ծառայությունից։ Հաշվի բարեհաջող ստեղծումից հետո ESET-ը կարող է ձեզ տրամադրել տարբեր Ծառայություններ, որոնցից մի քանիսը կարող են կարգավորվել այլ հատուկ պայմաններով, որոնք կիրառվում են միայն տվյալ Ծառայության նկատմամբ («Հատուկ պայմաններ»): Այդ Հատուկ պայմանների և սույն Պայմանների միջև անհամապատասխանության դեպքում կգերակայեն Հատուկ պայմաններում սահմանված դրույթները։ Դուք կարող եք ծանոթանալ այդ Հատուկ պայմաններին (եթե կիրառելի է) ստորև կամ համապատասխան փաստաթղթերում, որոնք հասանելի են ESET առցանց օգնության միջոցով (այսուհետ՝ «Փաստաթղթեր»), որոնց ընդունումը Ծառայության ակտիվացման գործընթացի մաս է կազմում։

Մեր ծառայությունները նախատեսված են միայն չափահասների համար: Եթե դուք տասնութ (18) տարեկանից ցածր եք, կարող եք ստեղծել Հաշիվ և օգտվել դրանից կամ դրան առնչվող Ծառայություններից, միայն եթե ձեր ծնողը կամ այլ օրինական խնամակալը ներգրավված է դրանում:

Ձեր Հաշիվը և դրա օգտագործումը

Ձեր Հաշիվը ձեզ հնարավորություն է տալիս մուտք գործել և օգտվել ESET-ի Ծառայություններից։ Այդ Ծառայությունների մեծ մասը կապված է ESET ապրանքի լիցենզիաների («Ապրանքներ») հետ և ձեզ հնարավորություն է տալիս ձեր Հաշվի միջոցով՝ որպես կենտրոնական կառավարման կետ, կառավարել դրանք ձեր տարբեր սարքերում, կամ լրացուցիչ գործառույթներ է տրամադրում ձեր Ապրանքների համար։ Դուք կարող եք Հաշվի միջոցով տրամադրված Ծառայությունների նկարագրությունը գտնել ստորև, իսկ դրանց առավել մանրամասն բնութագրերը՝ համապատասխան փաստաթղթերում։

Մեր Ծառայություններից օգտվելու համար դուք պետք է ունենաք գրանցված և ակտիվացված Հաշիվ և ճիշտ կերպով մուտք գործեք համացանցի զննիչի կամ հատուկ բջջային հավելվածի միջոցով: Թեև Հաշվի ստեղծումն անվճար է, սակայն կարող է անհրաժեշտ լինել գնել որոշ Ծառայություններ և/կամ Ապրանքներ և ակտիվացնել համապատասխան գործառույթները, որպեսզի կարողանաք օգտագործել դրանք ձեր Հաշվի միջոցով։ Դուք կարող եք գնել այդ Ապրանքները կամ Ծառայությունները առանձին ESET eStore հարթակի միջոցով կամ մեր գործընկերների տրամադրած հարթակի միջոցով՝ ենթարկելով նրանց գնման և վճարման պայմաններին: Ապրանքների և հավելվածի օգտագործումը ենթակա է Վերջնական օգտագործողի համապատասխան լիցենզային պայմանագրի ընդունմանը, և կարող է ենթակա լինել նաև լրացուցիչ նախապայմանների կամ տեխնիկական պահանջների, որոնք մանրամասն ներկայացված և հասանելի են համապատասխան փաստաթղթերում։

Դուք ունեք մեր Հաշվից և Ծառայություններից օգտվելու ոչ բացառիկ, ոչ փոխանցելի իրավունք, որը ենթակա է սույն Պայմաններով, Հատուկ պայմաններով (եթե կիրառելի է), փաստաթղթերով նախատեսված պայմաններին և սահմանափակումներին, ինչպես նաև ձեր կողմից այդ իրավական փաստաթղթերի պահանջների կատարմանը։ Դուք կարող եք օգտվել մեր Ծառայություններից և Հաշվից միայն անձնական, ոչ առևտրային նպատակներով, սովորական ձևով և միայն այն նպատակների համար, որոնց համար դրանք նախատեսված են: Ավելին, Ծառայություններից օգտվելու ձեր իրավունքը կարող է սահմանափակվել Ծառայությանը ձեր բաժանորդագրության ժամկետով կամ Ապրանքի լիցենզիաների տևողությամբ։ ESET-ը (դրա մատակարարները կամ լիցենզատուները) վերապահում են բոլոր իրավունքները, որոնք հստակորեն ձեզ չեն տրվել սույն Պայմաններով կամ Հատուկ պայմաններով:

Սպառողների պաշտպանության օրենսդրության պահանջները կատարելու նպատակով՝ դուք մեզ տրամադրում եք ձեր հստակ համաձայնությունը այն մասին, որ կարող ենք սկսել տրամադրել ձեզ Ծառայությունները և դրան առնչվող էլեկտրոնային բովանդակությունը՝ ձեր կողմից Հաշիվը գրանցելուց (և լրացուցիչ նախապայմանները բավարարելուց) անմիջապես հետո։ Դուք հաստատում եք, որ տեղեկացվել եք, որ մեզ տրամադրելով այս համաձայնությունը՝ դուք կորցնում եք սույն Պայմանների հիման վրա կնքված պայմանագրից հրաժարվելու ձեր իրավունքը:

Դուք պատասխանատու եք ձեր Հաշվի օգտագործման, ինչպես նաև Հաշիվը և դրա գաղտնաբառերը գաղտնի և ապահով պահելու համար: Գործող օրենքներով թույլատրվող առավելագույն չափով՝ դուք համաձայնում եք պատասխանատվություն ստանձնել ձեր Հաշվում կատարվող բոլոր գործողությունների համար: Ձեր հաշվի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու և որևէ անձի չարտոնված մուտքը կանխելու համար դուք չպետք է բացահայտեք ձեր գաղտնաբառերը որևէ մեկին, և պետք է սահմանափակեք երրորդ կողմերի մուտքը ձեր Հաշվին կապակցված սարքերին: Դուք պարտավոր եք անհապաղ կապվել մեզ հետ, եթե ձեր գաղտնաբառը հայտնի է դարձել ինչ-որ մեկին, եթե ձեր Հաշիվը օգտագործվել է չարտոնված անձի կողմից կամ եթե հիմք ունեք ենթադրելու, որ նման գործողություններ կարող են կատարվել: Ավելին, դուք պետք է համոզվեք, որ գրանցման գործընթացում կամ ձեր Հաշվի միջոցով ESET-ին տրամադրած տվյալները ճշգրիտ և արդիական են, և որ դրանցում կատարված ցանկացած փոփոխության մասին մեզ կտեղեկացնեք՝ թարմացնելով «Իմ հաշիվը» բաժնում նշված տեղեկությունները:

Դուք չպետք է օգտագործեք Ծառայությունները և ձեր Հաշիվը. (i) ապօրինի նպատակների համար, ներառյալ հանցագործ կամ խարդախ գործունեության հետ կապված, կամ որևէ ձևով, որը (ii) կարող է հանգեցնել Ծառայությունների և մեր վեբկայքերի ընդհատման, խափանման կամ վնասման, (iii) կարող է վնասակար լինել այլոց համար կամ (iv) հակասում է սույն Պայմաններին, Հատուկ պայմաններին և փաստաթղթերին: ESET-ն իրավունք է վերապահում դադարեցնել ձեր Հաշիվը, դադարեցնել Ծառայությունների մատուցումը կամ մերժել դրանց տրամադրումը նման դեպքերում: Ավելին, ESET-ն իրավունք է վերապահում դադարեցնել Ծառայությունների մատուցումը կամ չեղարկել վեբկայքը, որտեղ գրանցված է ձեր Հաշիվը: Դուք փոխհատուցում ստանալու իրավունք կունենաք այն դեպքերում, երբ վճարել եք չեղարկված Ծառայությունների համար:

Եթե կարող եք ցանկացած պահի չեղարկել ձեր Հաշիվը: Սակայն նկատի ունեցեք, որ այդ դեպքում չեք կարող օգտվել մեր որոշ Ծառայություններից։

Էլեկտրոնային հաղորդակցություն

ESET-ը ձեզ հետ կապ կհաստատի էլեկտրոնային եղանակով՝ սույն Պայմաններով նախատեսված գործողությունների կատարման ընթացքում, այդ թվում՝ Ծառայությունների, Հաշվի կամ մեր կայքի տրամադրման ընթացքում: Մենք կարող ենք ձեզ ուղարկել էլ. նամակներ, ներծրագրային ծանուցումներ ձեր Ապրանքի կամ Հաշվի միջոցով կամ տեղադրել հայտարարությունը մեր վեբկայքում: Դուք համաձայնում եք ESET-ից էլեկտրոնային եղանակով ստանալ իրավական հաղորդագրություններ, ներառյալ Պայմանների, Հատուկ պայմանների կամ Գաղտնիության քաղաքականության փոփոխման վերաբերյալ ցանկացած հաղորդագրություն, պայմանագրի առաջարկ/ընդունում կամ առաջարկի հրավերներ, ծանուցումներ կամ այլ իրավական հաղորդակցություններ, և այդպիսի էլեկտրոնային հաղորդակցությունը համարվում է որպես գրավոր կերպով ստացված, եթե գործող օրենսդրությամբ մասնավորապես չի պահանջվում հաղորդակցության այլ ձև:

Անվտանգություն և տվյալների պաշտպանություն

Հաշվի գրանցման, օգտագործման և Ծառայությունների մատուցման ու սպասարկման համար կարող է պահանջվել ձեր անունը, ազգանունը, երկիրը, վավեր էլեկտրոնային հասցեն, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանների և Հատուկ պայմանների հիման վրա ձեր և ESET-ի միջև կնքված պայմանագրի կատարման համար։ Ձեր տվյալները կհավաքվեն և կփոխանցվեն ESET-ի կամ նրա գործընկերների սերվերներին, որտեղ դրանք կմշակվեն՝ Հաշվի և Ծառայությունների աշխատանքը, դրանց տրամադրումը և օգտագործման թույլտվությունն ապահովելու, ESET-ի իրավական պահանջների հաստատումը, գործադրումը և պաշտպանությունն իրականացնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ձեզ աջակցություն ցուցաբերելու համար:

Ավելին, կախված այն Ծառայություններից, որոնք դուք որոշում եք օգտագործել ձեր Հաշվի միջոցով, և դրանք ձեզ տրամադրելու նպատակով՝ կարող է լրացուցիչ տվյալների հավաքագրում պահանջվել ձեզնից կամ ձեր Հաշվի հետ կապված Ապրանքից:

ESET-ը կմշակի ձեզնից կամ ձեր Ապրանքից ստացված տվյալները, որոնց մի մասը կարող է ներառել անձնական տվյալներ՝ համաձայն մեր Գաղտնիության քաղաքականության։ Հաշվի գրանցման ընթացքում ձեզ կառաջարկվի կարդալ այն, և դուք կարող եք ցանկացած պահի անդրադառնալ դրան, երբ ձեզ հարկավոր լինի լրացուցիչ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես ենք մշակում ձեր տվյալները Հաշվի և Ծառայությունների օգտագործման շրջանակներում, կամ տեղեկանալ՝ որպես տվյալների սուբյեկտ, ձեր իրավունքների մասին: Ձեր օգտագործած Ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել լրացուցիչ գաղտնիության կանոններ, որոնց կարող եք ծանոթանալ տվյալ Ապրանքին առնչվող փաստաթղթերում։

Մտավոր սեփականության իրավունքներ

ESET-ը կամ դրա համապատասխան մատակարարները հանդիսանում են վեբկայքում առկա ծրագրակազմի, հավելվածի և Ապրանքների (հավաքականորեն «Ծրագրակազմ») կամ վեբկայքում հասանելի ցանկացած այլ բովանդակության, օրինակ՝ տեքստ, փաստաթղթեր, պատկերներ, պատկերանշաններ, պատկերակներ, կոճակներ կամ տվյալների բազաներ («Բովանդակություն»), հեղինակային իրավունքի կամ մտավոր սեփականության այլ իրավունքների սեփականատերերը։ Պայմանով, որ դուք ապահովեք համապատասխանություն սույն Պայմանների և Հատուկ պայմանների պահանջներին և կատարեք բոլոր սահմանված վճարումները՝ ձեզ տրամադրվում է սահմանափակ, ոչ բացառիկ, ենթալիցենզավորման ոչ ենթակա և ոչ փոխանցելի լիցենզիա՝ Ծրագրակազմը և Բովանդակությունը անձնական, ոչ առևտրային նպատակներով օգտագործելու համար, և որքանով, որ անհրաժեշտ է Ծառայություններից օգտվելու համար՝ սույն Պայմաններով և Հատուկ պայմաններով թույլատրված կարգով։ Դուք չեք կարող հեռացնել կամ վերաօգտագործել որևէ բովանդակություն կամ Ծառայությունների որևէ մաս (ներառյալ ձևավորման տեխնիկաների օգտագործումը)՝ առանց մեր հստակ գրավոր համաձայնության: ESET-ը և դրա մատակարարները վերապահում են բոլոր իրավունքները, որոնք հստակորեն ձեզ չեն տրվել սույն Պայմաններով կամ Հատուկ պայմաններով:

Ավելին, ցանկացած Ապրանք և Ծրագրակազմ կարող է կիրառվել միայն Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրին («ՎՕԼՊ») համապատասխան, որը տրամադրվում է դրա հետ կամ կազմում դրա մի մասը։ ՎՕԼՊ-ի հետ մատակարարված Ապրանքները կամ Ծրագրակազմը չեն կարող տեղադրվել՝ առանց Օգտագործողի համաձայնության։

Եթե որոշեք տեղադրել մեր հավելվածը՝ Ձեր հաշիվ մուտք գործելու և դրանից և հարակից ծառայություններից օգտվելու համար, ապա ձեր նկատմամբ կկիրառվի սույն Պայմանների Հավելված 1-ում ներառված Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագիրը։

Պատասխանատվությունից հրաժարում

ՈՐՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ՝ ԴՈՒՔ ՍՈՒՅՆՈՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՀԱՇԻՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ԿԱ»՝ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԵՐԱՇԽԻՔԻ (ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ) ԵՎ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ: ՄԱՏԱԿԱՐԱՐԸ, ՆՐԱ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԸ ԿԱՄ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ (ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ), ՆԵՐԱՌՅԱԼ, Ի ԹԻՎՍ ԱՅԼՈՑ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ։ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿՈՂՄ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՐԱՇԽԻՔ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, ԿԱՄ ՈՐ ՀԱՇՎԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԽԱՓԱՆ ԿԱՄ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԶԵՐԾ ԿԼԻՆԻ: ԴՈՒՔ ՍՏԱՆՁՆՈՒՄ ԵՔ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԻՍԿԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՇՎԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Այս Պայմանները չեն ստեղծում Մատակարարի և նրա արտոնագրատերերի կողմից պարտավորություններ, բացառությամբ սույն փաստաթղթում հստակորեն նշված պարտավորությունների:

Պատասխանատվության սահմանափակում

ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ, ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՄ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՇԱՀՈՒՅԹԻ, ՀԱՍՈՒՅԹԻ, ՎԱՃԱՌՔԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ, ԲԻԶՆԵՍԻ ԸՆԴՀԱՏՄԱՆ, ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱՑԻ, ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՀԱՏՈՒՑՄԱՆ, ՊԱՏԺԻՉ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, ԹԵ ԻՆՉՆ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌԸ ԵՎ ԲԽՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՔ ԱՐԴՅՈՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ, ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ, ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ, ՀԱՇՎԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԿԱՄ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ, ՆՐԱ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՄ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԼԻՆՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ՔԱՆԻ ՈՐ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ, ԱՅԴՊԻՍԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ, ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՄ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՆԴՐՈ ԱՌԱՐԿԱ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ ՁԵՐ ՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ:

Առևտրի կառավարման համապատասխանություն

(ա) Դուք ուղղակի կամ անուղղակի կերպով չեք արտահանի, վերաարտահանի, փոխանցի կամ որևէ այլ կերպ հասանելի դարձնի Ծրագրակազմը որևէ անձի, կամ օգտագործի այն որևէ կերպ, կամ ներգրավված լինի որևէ գործողության մեջ, որը կարող է հանգեցնել ESET-ին և դրա հոլդինգային ընկերություներին, դուստր ձեռնարկություններին ու իր հոլդինգային ընկերությունների որևէ դուստր ձեռնարկություններին, ինչպես նաև իր հոլդինգային ընկերությունների կողմից կառավարվող ցանկացած հաստատություններին («Մասնաճյուղեր») խախտել կամ ենթակա լինել բացասական հետևանքների Առևտրի վերահսկողության օրենքների ներքո, որոնք ներառում են:

i. ցանկացած օրենք, որը կառավարում, սահմանափակում կամ պարտադրում են լիցենզավորման պահանջներ այն ապրանքների, ծրագրակազմի, տեխնոլոգիաների կամ ծառայությունների արտահանման, վերաարտահանման կամ փոխանցման նկատմամբ, որոնք թողարկվել կամ ընդունվել ԱՄՆ-ի, Սինգապուրի, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության կամ դրա անդամ երկրներից մեկի կառավարության, նահանգի կամ կարգավորող մարմնի կողմից, կամ ցանկացած երկրում, որտեղ պետք է կիրարկվեն այս Պայմանների ներքո պարտավորությունները, կամ որտեղ իրավաբանորեն գրանցված կամ գործում են ESET-ը կամ դրա ցանկացած Մասնաճյուղ, և

ii. ցանկացած տնտեսական, ֆինանսական, առևտրային կամ այլ պատժամիջոցներ, սահմանափակումներ, էմբարգո, ներմուծման կամ արտահանման արգելք, միջոցների կամ ակտիվների կամ ծառայությունների մատուցման արգելում, կամ դրա կիրառման համարժեք միջոց, որոնք պարտադրվել են ԱՄՆ-ի, Սինգապուրի, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության կամ դրա անդամ երկրներից մեկի կառավարության, նահանգի կամ կարգավորող մարմնի կողմից, կամ ցանկացած երկրում, որտեղ պետք է կիրարկվեն այս Պայմանների ներքո պարտավորությունները, կամ որտեղ ներգրավված կամ գործում են ESET-ը կամ դրա ցանկացած Մասնաճյուղ (վերը i և ii կետերում նշված իրավական ակտերը հավաքականորեն՝ «Առևտրի վերահսկման մասին օրենքներ»)։

(բ) ESET-ը պետք է ունենա իրավունք կասեցնել կամ դադարեցնել սույն Պայմանների ներքո իր պարտավորությունները՝ անմիջապես ուժի մեջ մտնելու պայմանով, եթե:

i. ESET-ը որոշում է, որ իր ողջամիտ կարծիքով, Օգտագործողը խախտել է կամ, հավանաբար կխախտի այս Պայմանների ներքո Առևտրի կառավարման համապատասխանության կետի (ա) բաժնի դրույթները։

ii. Վերջնական օգտագործողը և/կամ Ծրագրակազմը դառնում են Առևտրի վերահսկման մասին օրենքի առարկա, որի արդյունքում ESET-ը սահմանում է, որ, իր ողջամիտ կարծիքով, այս Պայմանների ներքո պարտավորությունների շարունակական կատարումը կարող է հանգեցնել ESET-ի կամ իր Մասնաճյուղերի կողմից Առևտրի վերահսկման մասին օրենքի խախտման կամ բացասական հետևանքների ենթարկման։

(գ) Այս Պայմաններում ոչինչ նախատեսված չէ, և ոչինչ չպետք է մեկնաբանվի կամ բացատրվի այնպես, որ դրդի կամ պահանջի, որ կողմերից որևէ մեկը գործի, կամ զերծ մնա գործողությունից (կամ համաձայնի գործել կամ զերծ մնա գործելուց) որևէ կերպ, որն անհամատեղելի, տուգանելի կամ արգելված է ցանկացած կիրառելի Առևտրի մասին օրենքի համաձայն։

Կարգավորող օրենքը և լեզուն

Սույն Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են Սլովակիայի օրենսդրությանը համապատասխան: Վերջնական օգտագործողը և Մատակարարը համաձայնում են, որ կարգավորող օրենքի հակասության դրույթները և ապրանքների միջազգային առքուվաճառքի պայմանագրերի մասին Միավորված Ազգերի կոնվենցիան չեն կիրառվում: Եթե դուք ԵՄ-ում մշտական բնակություն ունեցող սպառող եք, ապա ձեզ նաև հասանելի է լրացուցիչ պաշտպանություն, որը տրամադրվում է ձեր բնակության երկրում գործող օրենքի պարտադիր դրույթներով:

Դուք հստակորեն համաձայնում եք, որ Մատակարարի հետ ունեցած կամ ձեր կողմից Ծրագրակազմի, Հաշվի կամ Ծառայությունների կիրառմանը որևէ կերպ վերաբերող, կամ սույն Պայմաններից կամ Հատուկ պայմաններից բխող (եթե կիրառելի է) ցանկացած պահանջի կամ վեճի կարգավորման բացառիկ իրավասությունը պատկանում է Բրատիսլավայի I վարչական դատարանին (Սլովակիա), և դուք նաև հստակորեն ընդունում և համաձայնում եք Բրատիսլավայի I վարչական դատարանում ցանկացած այդպիսի պահանջի կամ վեճի կապակցությամբ անհատական իրավասության իրականացմանը: Եթե դուք ԵՄ-ում մշտական բնակություն ունեցող սպառող եք, ապա կարող եք նաև ձեր սպառողական իրավունքների գործադրմանն ուղղված հայց ներկայացնել բացառիկ իրավասություն ունեցող դատարանում կամ այն ԵՄ երկրում, որտեղ բնակվում եք: Բացի այդ, դուք կարող եք նաև օգտվել վեճերի լուծման առցանց հարթակից, որը հասանելի է այստեղ՝ https://ec.europa.eu/consumers/odr/։ Սակայն նախքան որևէ պաշտոնական հայց ներկայացնելը՝ փորձեք նախ կապ հաստատել մեզ հետ։

Սույն Պայմանների լեզվական տարբերակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում միշտ գերակայում է անգլերեն տարբերակը, որը հասանելի է այստեղ։

Ընդհանուր դրույթներ

ESET-ը իրավունք է վերապահում ցանկացած պահի փոխել մեր Ծառայությունները, ինչպես նաև վերանայել սույն Պայմանները, Հատուկ պայմանները և փաստաթղթերը կամ դրանց որևէ մասը՝ թարմացնելով համապատասխան փաստաթուղթը (i) Հաշվում, Ծառայություններում կամ վեբկայքում, ինչպես նաև ESET-ի բիզնեսի վարման ձևի մեջ փոփոխություններ կատարելու նպատակով, (ii) իրավական, կանոնակարգման կամ անվտանգության նկատառումներից ելնելով կամ (iii) ապօրինի օգտագործումը կամ վնասը կանխելու համար: Դուք կծանուցվեք սույն Պայմանների կամ Հատուկ պայմանների վերանայման մասին էլփոստի կամ ձեր Հաշվի միջոցով: Եթե համաձայն չլինեք սույն Պայմանների կամ Հատուկ պայմանների առաջարկվող փոփոխությանը, կարող եք չեղարկել ձեր Հաշիվը և/կամ չեղարկել փոփոխություն կրած գնված Ծառայությունները՝ փոփոխության մասին ծանուցումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում։ Եթե այս ժամկետում չդադարեցնեք ձեր Հաշիվը կամ Ծառայությունը, ապա առաջարկվող փոփոխությունները կհամարվեն ընդունված և ձեզ համար ուժի մեջ կմտնեն փոփոխության մասին ծանուցումն ստանալու ամսաթվից։

Մեր կոնտակտային տվյալները

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք ծանուցում կամ պահանջ ներկայացնել, ապա առանց վարանելու դիմեք մեզ մեր Կոնտակտային տվյալների կամ Տեխնիկական աջակցության էջի միջոցով, եթե ձեզ մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Մենք կգործադրենք մեր բոլոր ջանքերը՝ նշված հարցերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում լուծելու համար:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Ապրանքի կառավարում

Ապրանքի կառավարումը ծառայություն է, որը հնարավորություն է տալիս ձեր Հաշվի միջոցով կառավարել Ապրանքները, որոնք կցված են ձեր Հաշվին, և այն սարքերը, որոնցում տեղադրված է մեր Ապրանքը։ Դուք կարող եք դիտել այդ կցված Ապրանքներով պաշտպանվող սարքերի անվտանգության կարգավիճակը, կարևոր ծանուցումներ ստանալ կառավարվող սարքերի և Ապրանքների վերաբերյալ, ավելացնել, գնել կամ թարմացնել ժամկետն սպառված Ապրանքները (առանձին հարթակի միջոցով), ներբեռնել Ապրանքները ձեր սարքում, կիսվել դրանցով ձեր ընտանիքի և ընկերների հետ կամ օգտվել այլ գործառույթներից, որոնք նկարագրված են փաստաթղթերում։ Ապրանքի կառավարումը կակտիվացվի, երբ հաջողությամբ ստեղծեք Հաշիվ, սակայն դրա գործառույթների մեծ մասը կկարողանաք օգտագործել միայն այն բանից հետո, երբ առնվազն մեկ Ապրանք կցեք ձեր Հաշվին: Փաստաթղթերում կարող է նախատեսվել Ապրանքների կամ սարքերի առավելագույն քանակը, որոնք դուք կարող եք կառավարել ձեր Հաշվից:

2. ESET Parental Control

ESET Parental Control-ը ձեզ թույլ է տալիս վերահսկել կառավարվող օգտագործողների (օրինակ՝ ձեր երեխաների) մուտքը վեբ էջերի և/կամ բջջային հավելվածների որոշակի դասակարգեր, կառավարվող օգտագործողների նկատմամբ կիրառել ժամանակի կառավարման կանոններ և օգտագործել գտնվելու վայրի որոշման գործառույթը այն սարքերում, որոնցում տեղադրված է Ապրանքը և ակտիվ է ESET Parental Control-ը։ ESET Parental Control-ից օգտվելու համար դուք պետք է կցեք ձեր Ապրանքը (ակտիվացված ESET Parental Control-ով) ձեր Հաշվին։ Դուք չպետք է միաժամանակ միևնույն լիցենզիան կցեք մեկից ավելի Հաշվի հետ: Հաշիվ մուտքի իրավունք ունեցող Վերջնական օգտագործողին թույլատրվում է ստեղծել կառավարվող օգտագործողների պրոֆիլներ մեկ կամ մի քանի սարքերով: ESET-ն իրավունք է վերապահում սահմանափակել մեկ Վերջնական օգտագործողի կողմից կիրառվող պրոֆիլների և սարքերի քանակը:

Պատշաճ կերպով աշխատելու համար ակտիվացված ESET Parental Control-ը տեղեկություններ է ուղարկում Մատակարարին, այդ թվում՝ տեղեկություններ այցելած վեբկայքերի, գտնվելու վայրերի, բջջային հավելվածների և օգտագործած սարքի մասին, ինչպես նաև տեղեկություններ ESET Parental Control-ի աշխատանքի և գործառույթների կատարման մասին։ Նշված տեղեկատվությունը կարող է պարունակել տվյալներ (այդ թվում՝ անկանոն կամ պատահական կերպով ստացված անձնական տվյալներ) ձեր կամ այլ կառավարվող օգտագործողների վերաբերյալ, տեղեկություն սարքի, օպերացիոն համակարգի և տեղադրված հավելվածների մասին։ ESET-ը համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ ստացված ողջ տեղեկատվության գաղտնիության պահպանումն ապահովելու համար:

Դուք կարող եք օգտագործել ESET Parental Control-ը միայն կառավարվող օգտագործողների այն սարքերում, որոնք օրինական կերպով հասանելի են ձեզ։ Ապօրինի օգտագործման բոլոր բացահայտված դեպքերը, որոնք կարող են համարվել վնասակար և խոչընդոտել կամ բացասաբար ազդել այլոց իրավունքների վրա, կհաղորդվեն իրավասու մարմիններին և կարող են հանգեցնել Ծառայության մուտքի սահմանափակմանը։ ESET-ը կատարում է համապատասխան օրենքների պահանջները և օժանդակություն է ցուցաբերում իրավապահ մարմիններին ապօրինի օգտագործման դեպքում:

Ընդունելով այս Պայմանները՝ դուք նաև հաստատում եք, որ ESET Parental Control-ի տրամադրումը և օգտագործումը և դրա տրամադրման ընթացքում կատարվող տվյալների մշակումը կարգավորվում է նաև Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրով և կապակցված ESET Parental Control-ի Գաղտնիության քաղաքականությամբ, որոնք հասանելի են փաստաթղթերում և պետք է ընդունվեն ծրագրակազմի տեղադրման ընթացքում։

3. Anti-Theft

Anti-Theft-ը օգնում է կանխել կարևոր տվյալների կորուստը կամ ապօրինի օգտագործումը, որն ուղղակիորեն կապված է համակարգչի կամ այլ սարքի (որում այն տեղադրված է) կորստի կամ գողության հետ։ Anti-Theft-ը հասանելի է միայն ESET-ի կողմից տրամադրված որոշ Ապրանքներում։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Ապրանքի փաստաթղթերը։

Anti-Theft-ն անջատված է կապակցված Ապրանքի սկզբնադիր կարգավորումներով: Anti-theft-ից օգտվելու համար դուք պետք է տեղադրեք պահանջվող Ապրանքները, ակտիվացնեք Anti-theft գործառույթը և կապակցեք ձեր Ապրանքը Հաշվին։ Դուք կարող եք որոշել Anti-theft-ը և դրա հետ կապված տվյալների հավաքագրումն ակտիվացնել ձեր համակարգչի կամ այլ սարքի գողության կամ կորստի դեպքում։ Եթե որոշեք ակտիվացնել Ապրանքի այս գործառույթը, ապա կհավաքվեն և ESET-ին կուղարկվեն կորած սարքի վերաբերյալ տվյալներ, որոնք կարող են ներառել տվյալներ սարքի ցանցային տեղակայման, դրա էկրանին պատկերվող բովանդակության, դրա կազմաձևի մասին և/կամ դրան միացված տեսախցիկի կողմից գրանցվող տվյալներ: Դուք կարող եք օգտագործել Anti-theft-ի միջոցով ստացված և Հաշվի միջոցով տրամադրված այդ տվյալները բացառապես սարքի կորստի հետևանքով առաջացած անբարենպաստ իրավիճակը շտկելու համար: ESET-ը կմշակի այդ տվյալները, ինչպես նախատեսված է Գաղտնիության քաղաքականության մեջ և համապատասխան իրավական ակտերի համաձայն՝ բացառապես այս Ծառայությունը ձեզ տրամադրելու նպատակով։ Դուք կարող եք ցանկացած ժամանակ ապաակտիվացնել այս գործառույթը:

Anti-Theft-ը պետք է օգտագործվի բացառապես այն սարքերում և այն Հաշվով, որոնք օրինական կերպով հասանելի են ձեզ։ Ապօրինի օգտագործման բոլոր բացահայտված դեպքերը, որոնք կարող են համարվել վնասակար և խոչընդոտել կամ բացասաբար ազդել այլոց իրավունքների վրա, կհաղորդվեն իրավասու մարմիններին և կարող են հանգեցնել Ծառայության մուտքի սահմանափակմանը։ Մատակարարը կատարում է համապատասխան օրենքների պահանջները և օժանդակություն է ցուցաբերում իրավապահ մարմիններին ապօրինի օգտագործման դեպքում:

Ընդունելով այս Պայմանները՝ դուք նաև հաստատում եք, որ Anti-Theft-ի տրամադրումը և օգտագործումը և դրա տրամադրման ընթացքում կատարվող տվյալների մշակումը կարգավորվում է նաև Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրով և կապակցված <%ESET_ANTITHEFT%> ծրագրակազմի Գաղտնիության քաղաքականությամբ, որոնք հասանելի են փաստաթղթերում և պետք է ընդունվեն ծրագրակազմի տեղադրման ընթացքում։

4. ESET Password Manager

ESET Password Manager-ը թվային ինքնության կառավարման գործիք է, որը հնարավորություն է տալիս ապահով կերպով պահել ձեր մուտքի հավատարմագրերը կամ այլ տվյալներ։ Դրա օգտագործումը ենթակա է ESET Password Manager-ի հատուկ Պայմանների և հատուկ Գաղտնիության քաղաքականության, որոնք կիրառվում են ի հավելումն սույն Պայմանների և Հաշվի Գաղտնիության քաղաքականության։ ESET Password Manager-ից օգտվելու համար դուք պետք է տեղադրեք պահանջվող Ապրանքը, ստեղծեք և ակտիվացնեք ձեր Հաշիվը և կապակցեք ձեր Ապրանքը Հաշվին։ Ձեր Հաշիվը, ի թիվս այլ գործառույթների, ձեզ հնարավորություն կտա կառավարել ձեր լիցենզիաները ESET Password Manager-ով և կիսվել դրանցով ձեր ընտանիքի ու ընկերների հետ, որոնք կարող են լիարժեք օգտվել դրանցից։ Սակայն դուք՝ որպես լիցենզիայի սեփականատեր, իրավունք կունենաք ցանկացած պահի չեղարկել նրանց լիցենզիան։

5. Ինքնության պաշտպանություն

Եթե Ինքնության պաշտպանության ծառայությունները հասանելի են ձեր իրավասության սահմաններում, դուք ընդունում և համաձայնում եք, որ այդ ծառայությունները տրամադրվելու են բացառապես երրորդ կողմի ծառայությունների մատակարարների կողմից: Այդ ծառայությունների տրամադրումը, դրույթները, պայմանները և ծառայությունների առնչությամբ առաջաջացող պարտավորությունները կկարգավորվեն բացառապես համապատասխան երրորդ կողմի ծառայությունների մատակարարի դրույթներով և համաձայնագրերով: ESET-ը որևէ հայտարարություն, երաշխիք կամ երաշխավորություն չի տալիս այդ ծառայությունների արդյունավետության, ճշգրտության կամ ամբողջականության մասով և պարտավորություն կամ պատասխանատվություն չի կրում որևէ պահանջի, կորստի կամ վնասի համար, որն առաջանում է նրա արդյունքում, որ դուք ապավինում եք Ինքնության պաշտպանության ծառայություններին կամ օգտվում դրանցից:

6. Վիրտուալ մասնավոր ցանց

ESET-ը տրամադրում է Վիրտուալ մասնավոր ցանցի («VPN«) ծառայությունն «ինչպես կա, ինչպես հասանելի է» հիմունքներով, առանց որևէ տեսակի հայտարարության կամ երաշխիքի: ESET-ը չի երաշխավորում Ծառայության կամ Ծառայության որևէ կոնկրետ հատկության շարունակական հասանելիությունը: ESET-ը կարող է սահմանել օգտագործման կամ ծառայության սահմանափակումներ, կասեցնել ծառայությունը կամ արգելափակել որոշակի տեսակի օգտագործումը մեր հայեցողությամբ: Ստացված տվյալների ճշգրիտ և ժամանակին լինելը երաշխավորված չեն. կարող են առաջանալ ուշացումներ կամ բացթողումներ:

Դուք համաձայնում եք չօգտագործել VPN-ը որևէ այլ նպատակի համար, քան նախատեսված է: Նախատեսվածից տարբերվող նպատակով օգտագործումը ներառում է, ի թիվս այլոց, VPN-ի օգտագործումը՝ վնասելու կամ վտանգելու մեր բիզնեսին, համբավին, աշխատակիցներին, բաժանորդներին, հաստատություններին կամ որևէ անձի. VPN-ի անվտանգության հետ կապված հատկությունների հեռացումը, շրջանցումը, անջատումը, վնասումը կամ այլ կերպ միջամտումը. VPN-ի աշխատանքին դիտավորյալ միջամտումը կամ վնասումը ցանկացած միջոցներով, ներառյալ՝ համացանցում սպամի, վիրուսների, գովազդային ծրագրերի, լրտեսային ծրագրերի, որդերի կամ այլ վնասակիր կոդերի վերբեռնումը կամ այլ կերպ տարածումը: Դուք համաձայնում եք փոխհատուցել, պահել և զերծ պահել ESET-ին, իր փոխկապակցված ընկերություններին, կապալառուներին, աշխատակիցներին, ներկայացուցիչներին և երրորդ կողմի մատակարարներին, լիցենզավորողներին և գործընկերներին՝ ցանկացած պահանջից, կորստից, վնասից, պարտավորությունից, ներառյալ՝ իրավական վճարներն ու ծախսերը, որոնք առաջանում են ձեր VPN-ի՝ նախատեսվածից տարբերվող նպատակով օգտագործումից, ձեր կողմից դրույթների ցանկացած խախտումից կամ սույնով ձեր կողմից արված հայտարարությունների, երաշխիքների և համաձայնությունների ցանկացած խախտումից:

ESET-ն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել, կասեցնել կամ այլ կերպ սահմանափակել ձեր մուտքը VPN՝ ծանուցումով կամ առանց ծանուցման, ցանկացած ժամանակ, ցանկացած պատճառով, ներառյալ, ի թիվս այլոց, սույն դրույթների խախտումը կամ ձեր կողմից ցանկացած անպատշաճ կամ անօրինական պահվածքը:

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

ESET HOME հավելվածի Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագիր