Օգտագործման պայմաններ
Ուժի մեջ է 2024 թ.-ի սեպտեմբերի 17-ից | Դիտել Օգտագործման պայմանների նախորդ տարբերակը | Համեմատել փոփոխությունները
Սույն Օգտագործման պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կազմում են հատուկ համաձայնագիր ESET, spol. s r. o. Einsteinova 24, 85101 Bratislava, Slovak Republic գրանցման հասցեով, որը գրանցված է Բրատիսլավայի III մունիցիպալ դատարանի կողմից կառավարվող Առևտրային ռեգիստրում, բաժին Sro, մուտքի թիվ 3586/B, բիզնեսի գրանցման համարը՝ 31333532 («ESET» կամ «մատակարար») և ձեր միջև՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ձևավորում է փոքր բիզնեսի կազմակերպություն (այսուհետ՝ «Դուք» կամ «Օգտագործող»), ով ցանկանում է ձեռք բերել կամ ստացել է իրավունք օգտագործելու մեր ստանդարտացված բաժանորդագրության առաջարկը (այսուհետ՝ «Առաջարկ»), որը գրանցվում և օգտագործում է ESET HOME հաշիվը (այսուհետ՝ «Հաշիվ») կամ օգտագործում է ESET-ի կողմից Հաշվի միջոցով տրամադրված ծառայություններն ու հատկությունները (միասին՝ «Ծառայություններ»)՝ ի թիվս այլ բաների, սահմանելով դրանց օգտագործման պայմաններն ու դրույթները: Եթե Դուք ձեռք եք բերում կամ օգտագործում եք Ծառայությունները կազմակերպության անունից, Դուք համաձայնում եք այդ կազմակերպության համար սույն Պայմաններին և երաշխավորում եք, որ ունեք այդպիսի լիազորություն: Այդ դեպքում, «Դուք» և «Օգտագործող» տերմինները վերաբերում են տվյալ կազմակերպությանը։
Որևէ Ծառայությունից օգտվելուց կամ գնելուց կամ Հաշիվ ստեղծելուց առաջ ուշադիր կարդացեք սույն Պայմանները: Այս Պայմանները պարտադիր կդառնան Ձեզ համար, և Ձեր ու ESET-ի միջև պայմանագիրը կկնքվի, երբ՝ (i) ESET-ը կամ ESET-ի գործընկերը ձեզ էլ. հասցեով ուղարկի նամակ Առաջարկի գնման մասին, (ii) Ձեր Հաշիվը հաջողությամբ ստեղծված լինի, կամ (iii) Դուք սկսեք օգտագործել Ծառայությունների ցանկացած մաս՝ կախված նրանից, թե ընտրանքներից որը տեղի ունենա ավելի վաղ:
Սույն Պայմանները սահմանում են ընդհանուր դրույթներ մեր Ծառայությունների տրամադրման և օգտագործման համար: Որոշ Ծառայություններ կամ դրանց բաղադրիչներ կարող են ենթակա լինել լրացուցիչ հատուկ պայմանների, որոնք կիրառելի են միայն դրանց համար («Հատուկ պայմաններ»): Այդ Հատուկ պայմանների և սույն Պայմանների միջև անհամապատասխանության դեպքում կգերակայեն Հատուկ պայմաններում սահմանված դրույթները։ Դուք կարող եք ծանոթանալ այդ Հատուկ պայմաններին (եթե կիրառելի է) ստորև կամ համապատասխան փաստաթղթերում, որոնք հասանելի են ESET առցանց օգնության միջոցով (այսուհետ՝ «փաստաթղթեր»)։ Ավելին, Ծառայությունների կամ դրանց բաղադրիչների օգտագործումը կարող է նաև ենթակա լինել լրացուցիչ նախապայմանների կամ տեխնիկական պահանջների, որոնք մանրամասն ներկայացված են և հասանելի են կիրառելի փաստաթղթերում:
Նկատի ունեցեք, որ ցանկացած գնման կամ վճարման պայման (եթե կիրառելի է), ինչպես նաև Ծառայություններին առնչվող ցանկացած նախնական մատակարարման/առաքման պայման դուրս է սույն Պայմանների շրջանակից և կհամաձայնեցվի ձեր և ESET-ի կամ ESET գործընկերոջ միջև, ումից Դուք գնում եք համապատասխան Ծառայություն:
Մեր ծառայությունները նախատեսված են միայն չափահասների համար: Եթե Դուք տասնութ (18) տարեկանից ցածր եք, կարող եք օգտվել Հաշվից կամ դրան առնչվող Ծառայություններից, միայն եթե ձեր ծնողը կամ այլ օրինական խնամակալը ներգրավված է դրանում:
Մեր Ծառայությունները և դրանց Օգտագործումը
Մեր ծառայությունները։ Ծառայությունների մեծ մասով պահանջվում է օգտագործել մեր ստանդարտ ESET ծրագրակազմի ապրանքները, որոնք պետք է տեղակայվեն ձեր սարք(եր)ում («Ապրանք»): Դուք կարող եք ստանալ իրավունք օգտվելու մեր Ծառայություններից՝ գնելով (i) մեր Առաջարկին բաժանորդագրություն, (ii) ESET Ապրանքի լիցենզիա («Լիցենզիա»), որը ներառում է Հաշվի միջոցով տրամադրվող որոշ Ծառայություններ, կամ (iii)՝ ձեռք բերելով դրա փորձնական տարբերակը։ Ծառայությունները կարող են գնվել անմիջապես ESET-ից կամ մեր ESET գործընկերներից առանձին գնման և վճարման պայմաններով: Դուք կարող եք գտնել այս Պայմանների համաձայն տրամադրվող Ծառայությունների ավելի ընդհանուր նկարագրություն ստորև և դրանց ավելի մանրամասն նկարագրությունը կիրառելի փաստաթղթերում:
Հիշեք, որ ձեզ տրամադրվելիք ճշգրիտ Ծառայությունները, Ապրանքները և հատկությունները կախված են այն երկրից, որտեղ Դուք գտնվում եք, և այն հարթակից/օպերացիոն համակարգից, որտեղ Դուք կընտրեք դրանք օգտագործել: Հետևաբար, որոշ գործառույթներ և Ապրանքներ կարող են հասանելի չլինել ձեր երկրում կամ բոլոր հարթակներում/օպերացիոն համակարգերում: Դուք նաև պետք է համոզվեք, որ բավարարում եք մեր տեխնիկական պահանջները և նախապայմանները, որպեսզի կարողանաք օգտվել Ծառայություններից: Այս թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել մեր տեխնիկական փաստաթղթերում: Մենք կարող ենք օգտագործել ենթակապալառուներին ցանկացած Ծառայություններ կամ հատկություններ տրամադրելու համար:
Բաժանորդագրության առաջարկ։ ESET-ի առաջարկը բաղկացած է մեր ստանդարտ ծառայություններից, Ապրանքներից, հատկություններից և հնարավորություններից՝ համակցված մոդուլների մեջ, որոնք տրամադրում են որոշակի ընդհանուր գործառույթներ («Մոդուլներ»), որոնք խմբավորված են մակարդակներում («Մակարդակ»), և մեր ստանդարտ առանձին Ապրանքներից, որոնք կարող են գնվել առանձին Մակարդակից։ Բաժանորդագրվելով Առաջարկին ESET-ի կամ ESET-ի գործընկերոջ միջոցով՝ Դուք իրավունք կստանաք ստանալ բաժանորդագրության համաձայնեցված ժամանակահատվածի համար ձեր գնած Առաջարկը և, հետևաբար, որոշակի Մոդուլներ, որոնք ներառված են ձեր Առաջարկների մակարդակում, և/կամ առանձին Ապրանք: Մոդուլների և առանձին Ապրանքների նկարագրությունները կարող եք գտնել «Հատուկ պայմաններ» բաժնում ստորև և դրանց ավելի մանրամասն նկարագրությունը՝ կիրառելի փաստաթղթերում:
Անբաժանորդագրության լիցենզիա:Այն դեպքում, երբ Դուք չեք բաժանորդագրվել Առաջարկին, բայց ստացել եք Լիցենզիա(ներ), Դուք կարող եք իրավասու լինել օգտվել Հաշվի միջոցով տրամադրվող որոշ Ծառայություններից՝ կախված ձեր գնած Լիցենզիայի(Լիցենզիաների) բովանդակությունից և ձեր Լիցենզիայի գործողության ժամկետում։ Այդ Ծառայությունների մեծ մասը կապված է ESET-ի ապրանքների հետ և ձեզ հնարավորություն է տալիս ձեր Հաշվի միջոցով՝ որպես կենտրոնական կառավարման կետ կառավարել դրանք ձեր սարքերում կամ լրացուցիչ գործառույթներ տրամադրել ձեր լիցենզիայի (լիցենզիաների) հետ միասին։ Ծառայությունները, որոնք ձեզ կարող են տրամադրվել սույն Պայմանների համաձայն, ESET HOME, Anti-theft, Ծնողական վերահսկողություն կամ Password Manager ծրագրերն են: Դուք կարող եք գտնել այդ Ծառայությունների նկարագրությունները ստորև «Հատուկ պայմաններ» բաժնում և դրանց ավելի մանրամասն նկարագրությունը՝ կիրառելի փաստաթղթերում: Այլ Ծառայություններ տրամադրվում են միայն որպես Առաջարկի մի մաս, և, հետևաբար, Դուք իրավունք չունեք դրանք ստանալ՝ համաձայն սույն Պայմանների:
Ծառայությունների մեկնարկի ամսաթիվը։ Մեր Ծառայությունների մատուցման մեկնարկի ամսաթիվը և, հետևաբար, Ծառայությունները ձեզ հասանելի լինելու օրն այն ամսաթիվն է, երբ Դուք գնում եք Առաջարկը կամ Լիցենզիան, այն ամսաթիվը, երբ Դուք օգտագործում եք ակտիվացման բանալին կամ այն օրը, երբ Դուք ստանում /ներբեռնում եք մեր Առաջարկի կամ Լիցենզիայի փորձնական տարբերակը:
Ձեր հաշիվը։ Ձեր Հաշիվը ձեզ հնարավորություն է տալիս մուտք գործել և օգտվել ESET-ի Ծառայություններից։ Ձեզ համար պարտադիր է Հաշիվ ստեղծել, եթե բաժանորդագրվել եք մեր Առաջարկին. հակառակ դեպքում Դուք չեք կարողանա ակտիվացնել մեր Ծառայությունները և օգտվել դրանցից: Այն դեպքում, երբ Դուք չեք բաժանորդագրվել մեր Առաջարկին, բայց գնել եք Լիցենզիա, Հաշիվն անհրաժեշտ է, որպեսզի օգտվեք ներառված Ծառայություններից, քանի որ դրանք չեն կարող տրամադրվել Հաշվից դուրս:
ESET Ապրանքներ։ Մեր Ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է տեղադրեք պահանջվող ESET Ապրանքները ձեր սարք(եր)ում և համոզվեք, որ դրանք միացված են համացանցին: Մեր ապրանքների օգտագործումը ենթակա է համապատասխան Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրի («EULA») ընդունմանը տեղադրման գործընթացում, և կարող է ենթակա լինել նաև լրացուցիչ նախապայմանների կամ տեխնիկական պահանջների, որոնք մանրամասն ներկայացված և հասանելի են կիրառելի փաստաթղթերում։
Թարմացումներ։ Քանի որ մեր Ծառայություններն անընդհատ զարգանում են, ESET-ը կարող է ժամանակ առ ժամանակ և առանց ձեր թույլտվության կամ համաձայնության թարմացում, արդիականացում կամ փոխարինում կիրառել Ծառայության ցանկացած մասի, ինչպես նաև ներառված Ապրանքի համար («Թարմացում»): Յուրաքանչյուր Թարմացում կհամարվի Ծառայության մաս՝ սույն Պայմանների նպատակի համար դրա գործարկումից հետո: Թարմացումը կարող է ընդգրկել Ծառայություններում ներառված ցանկացած հատկության կամ գործառույթի ավելացում, հեռացում կամ փոփոխում կամ դրանց ամբողջական փոխարինում: Հնարավոր է, որ Դուք չկարողանաք օգտագործել ազդեցության տակ գտնվող Ծառայությունները, մինչև Թարմացումն ամբողջությամբ չգործարկվի: Որոշ դեպքերում ձեզ կարող է հարկավոր լինել ներբեռնել կամ տեղադրել որոշակի Ապրանքի թարմացում՝ մեր Ծառայությունից առավելագույն օգուտ ստանալու համար: ESET-ը կարող է դադարել ձեզ տրամադրել տեխնիկական աջակցություն և ավելի նոր Թարմացումներ կամ այլ կերպ սահմանափակել ձեզ տրամադրվող Ծառայությունները, քանի դեռ չեք տեղադրել այդ պահանջված Թարմացումները: ESET-ը պարտավոր չէ ձեզ տրամադրել հատուկ Թարմացում և կարող է որոշել, թե երբ և արդյոք Թարմացումը տեղին է: ESET-ը կարող է իր հայեցողությամբ դադարեցնել Թարմացումների տրամադրումը (i) Ծառայության ցանկացած այլ տարբերակի համար, քան ամենաարդիականը, կամ (ii) աջակցելով Ծառայությունների օգտագործմանը՝ կապված օպերացիոն համակարգերի կամ այլ ծրագրակազմերի ցանկացած տարբերակի հետ, որով գործելու համար նախատեսված է Ծառայությունը:
Թարմացումների վերաբերյալ այս կանոնները կիրառելի են նաև Ապրանքի թարմացումների համար: Ապրանքի թարմացումները նույնպես ավտոմատ կերպով կտեղադրվեն, եթե դրանք չանջատեք Ապրանքի կարգավորումներում: Ապրանքների ցանկացած թարմացման տրամադրումը կարող է կարգավորվել Օգտագործման ժամկետի ավարտի մասին քաղաքականությամբ, որը հասանելի է https://go.eset.com/eol_home կայքում։ Երբ Ապրանքը կամ դրա որևէ հատկություն հասնի Օգտագործման ժամկետի ավարտի քաղաքականության մեջ սահմանված Օգտագործման ժամկետի ավարտի ամսաթվին, որևէ թարմացում չի տրամադրվի։
ESET պարտավորություններ։ Սույն Պայմաններում և փաստաթղթերում նշված սահմանափակումների դեպքում մենք ձեզ կտրամադրենք մեր Ծառայությունները պատշաճ խնամքով, պրոֆեսիոնալ ձևով և սույն Պայմաններին համապատասխան:
Ձեր իրավունքները: Դուք ունեք Ծառայություններից օգտվելու ոչ բացառիկ, ոչ փոխանցելի իրավունք, որը ենթակա է սույն Պայմաններով, Հատուկ պայմաններով (եթե կիրառելի է) և փաստաթղթերով նախատեսված պայմաններին և սահմանափակումներին, ինչպես նաև այդ իրավական փաստաթղթերին ձեր համապատասխանությանը: Դուք կարող եք օգտվել մեր Ծառայություններից, սովորական ձևով և միայն այն նպատակների համար, որոնց համար դրանք նախատեսված են: Եթե Դուք սպառող եք, Դուք կարող եք դրանք օգտագործել միայն անձնական ոչ առևտրային նպատակներով: Եթե դուք փոքր բիզնես կազմակերպություն եք, որը գնում է մեր փոքր բիզնեսի առաջարկը, Դուք կարող եք նաև օգտագործել մեր Հաշիվը և Ծառայությունները՝ կապված ձեր բիզնես գործունեության հետ: Ավելին, Դուք իրավունք ունեք օգտվելու Ծառայություններից սարքերի համաձայնեցված թվով և ձեր Առաջարկի բաժանորդագրության ժամանակահատվածում կամ ձեր Լիցենզիայի ժամկետում՝ կախված ձեր գնումից: ESET-ը (և դրա մատակարարները կամ լիցենզատուները) վերապահում են բոլոր իրավունքները, որոնք հստակորեն ձեզ չեն տրվել սույն Պայմաններով կամ Հատուկ պայմաններով:
Ձեր համաձայնությունը: Սպառողների պաշտպանության օրենսդրության պահանջները կատարելու նպատակով և այն դեպքում, երբ Դուք սպառող եք՝ Դուք մեզ տրամադրում եք ձեր հստակ համաձայնությունն այն մասին, որ կարող ենք սկսել տրամադրել ձեզ Ծառայությունները և դրան առնչվող էլեկտրոնային բովանդակությունը՝ ձեր կողմից Հաշիվը գրանցելուց (և լրացուցիչ նախապայմանները բավարարելուց) անմիջապես հետո։ Դուք հաստատում եք, որ տեղեկացվել եք, որ մեզ տրամադրելով այս համաձայնությունը՝ դուք կորցնում եք սույն Պայմանների հիման վրա կնքված պայմանագրից հրաժարվելու ձեր իրավունքը:
Այլ պարտավորություններ: Դուք պատասխանատու եք ձեր Հաշիվն ու Ծառայություններն օգտագործելու և ESET-ի առաջարկի ցանկացած ակտիվացման կոդեր կամ Լիցենզիայի բանալիներ (միասին՝ «Ակտիվացման կոդ») և ցանկացած գաղտնաբառ գաղտնի և անվտանգ պահելու համար: Կիրառելի օրենքներով թույլատրվող առավելագույն չափով՝ Դուք համաձայնում եք պատասխանատվություն ստանձնել ձեր հաշվում կամ ակտիվացման կոդում բոլոր գործողությունների համար: Ձեր հաշվի կամ ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու և որևէ անձի չարտոնված մատչումը կանխելու համար Դուք չպետք է բացահայտեք ձեր գաղտնաբառերը որևէ մեկին, և պետք է սահմանափակեք երրորդ կողմերի մատչումը ձեր սարքեր: Դուք պարտավոր եք անհապաղ կապվել մեզ հետ, եթե ձեր գաղտնաբառը կամ ակտիվացման կոդը հայտնի է դարձել ինչ-որ մեկին, եթե չարտոնված անձ օգտագործել է ձեր հաշիվը կամ ծառայությունները կամ եթե հիմք ունեք ենթադրելու, որ նման գործողություններ կարող են կատարվել: Ավելին, դուք պետք է համոզվեք, որ գրանցման գործընթացում կամ ձեր Հաշվի միջոցով ESET-ին տրամադրած տվյալները ճշգրիտ և արդիական են, և որ դրանցում կատարված ցանկացած փոփոխության մասին մեզ կտեղեկացնեք՝ թարմացնելով «Իմ հաշիվը» բաժնում նշված տեղեկությունները:
Արգելված օգտագործում: Դուք չպետք է՝ (i) օգտագործեք Ծառայությունները և ձեր Հաշիվը որևէ անօրինական նպատակի համար՝ ներառյալ որևէ հանցավոր կամ խարդախ գործունեության հետ կապված կամ որևէ կերպ, որը կարող է հանգեցնել Ծառայությունների և մեր կայքերի ընդհատման, խափանման կամ որևէ վնասի, կարող է վնասակար լինել այլոց համար, կամ այլ կերպ հակասում է սույն Պայմաններին և փաստաթղթերին, (ii) վաճառեք, ենթալիցենզավորեք, վարձակալության հանձնեք, վարձակալեք կամ փոխառեք որևէ Ծառայություն, Ապրանք կամ դրա մի մասը կամ օգտագործել դրանք առևտրային ծառայությունների մատուցման համար, (iii) կատարեք Ապրանքի կամ Ծառայության որևէ հատկության հակադարձ նախագծում, հակադարձ կազմում կամ ապամոնտաժում կամ այլ կերպ փորձեք բացահայտել դրա սկզբնական կոդը, բացառությամբ այն դեպքերի, երբ այս սահմանափակումն ուղղակիորեն արգելված է օրենքով, (iv) իրականացնեք ցանկացած գործունեություն, որը ներառում է Ակտիվացման կոդի օգտագործումը, որը հակասում է սույն Պայմաններին կամ հանգեցնում է Ակտիվացման կոդի տրամադրմանը ցանկացած անձի, ով իրավունք չունի օգտվել Ծառայություններից, ինչպես օրինակ օգտագործված կամ չօգտագործված Ակտիվացման կոդի փոխանցումը ցանկացած ձևով, ինչպես նաև կրկնօրինակված կամ գեներացված Ակտիվացման կոդերի չարտոնված վերարտադրումը կամ տարածումը կամ Ծառայության օգտագործումը ESET-ի կամ ESET-ի գործընկերներից տարբերվող այլ աղբյուրից ստացված Ակտիվացման կոդի օգտագործման արդյունքում, կամ (v) օգտվեք Ծառայություններից և դրանց հատկություններից այն կերպով, որը սահմանափակում է այլ Օգտագործողների՝ այս Ծառայություններ մատչելու հնարավորությունը: ESET-ն իրեն իրավունք է վերապահում սահմանափակել առանձին Օգտագործողներին տրամադրվող Ծառայությունների շրջանակը՝ թույլ տալու առավելագույն թվով Օգտագործողների օգտվել Ծառայություններից: ESET-ն իրավունք է վերապահում դադարեցնել ձեր Հաշիվը, դադարեցնել Ծառայությունների մատուցումը կամ մերժել դրանց տրամադրումը նման դեպքերում:
Ձեր հաստատումը: Ծառայություններ մատուցելիս ESET-ը միշտ ձգտելու է հասնել ամենաբարձր չափանիշներին. այնուամենայնիվ, Դուք ընդունում եք, որ (i) մենք չենք երաշխավորում, որ մեր Ապրանքները կամ Ծառայությունները կգտնեն, կտեղակայեն, կհայտնաբերեն, կկանխեն, կնախազգուշացնեն կամ արձագանքեն բոլոր սպառնալիքներին, խոցելիությանը, չարամիտ ծրագրերին կամ վնասակար ծրագրերին, որոնք կարող են առկա լինել ձեր սարքում կամ, որ Դուք կարող եք հանդիպել առցանց կամ անցանց կարգով, և որ Դուք որևէ կերպ պատասխանատվության չեք ենթարկի ESET-ին դրա համար. (ii) Դուք պետք է պարբերաբար կրկնօրինակեք ձեր փաստաթղթերը, ծրագրակազմը և այլ տվյալներ՝ կանխելու կամ նվազագույնի հասցնելու դրանց կորստի կամ վնասման վտանգը. (iii) Դուք պետք է հասանելի պահեք մեր Ապրանքները և հարակից այլ ծրագրակազմ, հասանելի, գործող և արդիական վիճակում (պարբերաբար թարմացնելով և արդիականացնելով դրանք). (iv) մենք չենք երաշխավորում մեր Ծառայությունների կամ որևէ հատուկ հատկության շարունակական հասանելիությունը, ինչպես նաև արձագանքման ցանկացած ժամանակ. (v) մենք կարող ենք սահմանափակումներ դնել մեր Ծառայության և փաստաթղթերում առկա դրա հատկությունների օգտագործման վրա կամ արգելափակել օգտագործման որոշակի տեսակներ:
ESET-Ը, ԴՐԱ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ, ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ ՈՐԵՎԷ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՉԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՃԱՆԱՉՈՒՄՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՁԵՐ ԱՊԱՎԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ:
Տեխնիկական աջակցություն: ESET-ը կամ ESET-ի կողմից լիազորված երրորդ անձինք, իրենց հայեցողությամբ, տեխնիկական աջակցություն են տրամադրում՝ առանց որևէ երաշխիքների կամ հավաստումների: Որևէ տեխնիկական աջակցություն չի տրամադրվի Ապրանքի կամ դրա որևէ հատկության հետ կապված, եթե այն հասնի Օգտագործման ժամկետի ավարտի քաղաքականության մեջ Օգտագործման ժամկետի ավարտին: Նախքան տեխնիկական աջակցություն տրամադրելը՝ Դուք պետք է կրկնօրինակեք բոլոր գոյություն ունեցող տվյալները, ծրագրակազմը և ծրագրերը: ESET-ը և/կամ ESET-ի կողմից լիազորված երրորդ անձինք չեն կարող պատասխանատվություն ստանձնել տեխնիկական աջակցության տրամադրման հետևանքով առաջացած տվյալների, գույքի, ծրագրակազմի կամ սարքակազմի վնասման կամ կորստի կամ շահույթի կորստի համար: ESET-ը և/կամ ESET-ի կողմից լիազորված երրորդ անձինք իրավունք են վերապահում որոշում կայացնել առ այն, որ խնդիրը տեխնիկական աջակցության շրջանակներից դուրս է: ESET-ն իրավունք է վերապահում, իր հայեցողությամբ, հրաժարվել, կասեցնել կամ դադարեցնել տեխնիկական աջակցության տրամադրումը: Տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով կարող է պահանջվել լիցենզիայի վերաբերյալ տեղեկություն, Տեղեկություն և այլ տվյալներ՝ Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:
Հաշվի չեղարկում: Եթե կարող եք ցանկացած պահի չեղարկել ձեր Հաշիվը: Սակայն նկատի ունեցեք, որ այդ դեպքում չեք կարող օգտվել մեր որոշ Ծառայություններից։
Էլեկտրոնային հաղորդակցություն
ESET-ը ձեզ հետ էլեկտրոնային եղանակով կհաղորդակցի սույն Պայմաններով ենթադրվող գործողություններ կատարելիս, այդ թվում՝ Ծառայությունների և Հաշվի տրամադրման ժամանակ: Մենք կարող ենք ձեզ ուղարկել էլ. նամակներ, ներծրագրային ծանուցումներ ձեր Ապրանքի կամ Հաշվի միջոցով կամ տեղադրել հայտարարությունը մեր վեբկայքում: Դուք համաձայնում եք ESET-ից էլեկտրոնային եղանակով ստանալ իրավական հաղորդագրություններ, ներառյալ Պայմանների, Հատուկ պայմանների կամ Գաղտնիության քաղաքականության փոփոխման վերաբերյալ ցանկացած հաղորդագրություն, պայմանագրի առաջարկ/ընդունում կամ առաջարկի հրավերներ, ծանուցումներ կամ այլ իրավական հաղորդակցություններ, և այդպիսի էլեկտրոնային հաղորդակցությունը համարվում է որպես գրավոր կերպով ստացված, եթե գործող օրենսդրությամբ մասնավորապես չի պահանջվում հաղորդակցության այլ ձև:
Անվտանգություն և տվյալների պաշտպանություն
Հաշվի գրանցման, օգտագործման և Ծառայությունների մատուցման ու սպասարկման համար պահանջվում է ձեր անունը, ազգանունը, երկիրը, վավեր էլ. հասցեն, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանների և Հատուկ պայմանների հիման վրա ձեր և ESET-ի միջև պայմանագրի կատարման համար։ Ձեր տվյալները կհավաքվեն և կփոխանցվեն ESET-ի կամ դրա գործընկերների սերվերներին, որտեղ դրանք կմշակվեն՝ Հաշվի և Ծառայությունների աշխատանքը, դրանց տրամադրումը և օգտագործման թույլտվությունն ապահովելու, ESET-ի իրավական պահանջների հաստատումը, գործադրումը և պաշտպանությունն իրականացնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ձեզ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Ավելին, կախված ձեր կողմից ընտրված Ծառայություններից և ձեր գաղտնիության և անվտանգության կարգավորումներից, կպահանջվի տվյալների լրացուցիչ հավաքագրում անմիջապես ձեզանից կամ մեր Ապրանքներից կամ Ծառայություններից: ESET-ը կմշակի ձեզնից կամ ձեր Ապրանքից ստացված տվյալները, որոնց մի մասը կարող է ներառել անձնական տվյալներ՝ համաձայն մեր Գաղտնիության քաղաքականության։ Ձեզ կառաջարկվի կարդալ այն Առաջարկի պատվիրման, Հաշվի գրանցման կամ Ապրանքի տեղադրման գործընթացում, և Դուք կարող եք դրան անդրադառնալ ցանկացած պահի, երբ ձեզ անհրաժեշտ կլինի լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես ենք մենք մշակում ձեր տվյալները Հաշվի և Ծառայությունների համատեքստում կամ Ձեր իրավունքների մասին՝ որպես տվյալների սուբյեկտ: Լրացուցիչ անհատական Գաղտնիության քաղաքականությունները կարող են կիրառվել Ծառայությունների կամ Ապրանքների նկատմամբ, որոնք օգտագործում եք, և Դուք կարող եք դրանք գտնել համապատասխան Ծառայության կամ Ապրանքի հետ կապված փաստաթղթերում:
Այն դեպքում, երբ Դուք մեր Ծառայության բիզնես օգտագործող եք, սույն Պայմանների Հավելված 2-ում ներառված Տվյալների մշակման պայմանագիրը կկիրառվի ձեր նկատմամբ՝ տվյալների մշակման համար, երբ Դուք համարվեք տվյալների վերահսկիչ: Նման դեպքերում սույն Պայմանների Հավելված 3-ում ներառված ստանդարտ պայմանագրային դրույթները, ի լրումն Տվյալների մշակման պայմայնագրի, կկիրառվեն այն անձնական տվյալների փոխանցման և մշակման դեպքում, որոնք գտնվում են Եվրոպական տնտեսական տարածքից դուրս կամ Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ որպես անվտանգ նշանակված երկրից:
Մտավոր սեփականության իրավունքներ
ESET-ը կամ դրա համապատասխան մատակարարները հանդիսանում են վեբկայքում առկա ծրագրակազմի, հավելվածի և Ապրանքների (հավաքականորեն «Ծրագրակազմ») կամ վեբկայքում հասանելի ցանկացած այլ բովանդակության, օրինակ՝ տեքստ, փաստաթղթեր, պատկերներ, պատկերանշաններ, պատկերակներ, կոճակներ կամ տվյալների բազաներ («Բովանդակություն»), հեղինակային իրավունքի կամ մտավոր սեփականության այլ իրավունքների սեփականատերերը։ Պայմանով, որ դուք ապահովեք համապատասխանություն սույն Պայմանների և Հատուկ պայմանների պահանջներին և կատարեք բոլոր սահմանված վճարումները՝ ձեզ տրամադրվում է սահմանափակ, ոչ բացառիկ, ենթալիցենզավորման ոչ ենթակա և ոչ փոխանցելի լիցենզիա՝ Ծրագրակազմը և Բովանդակությունը անձնական, ոչ առևտրային նպատակներով օգտագործելու համար, և որքանով, որ անհրաժեշտ է Ծառայություններից օգտվելու համար՝ սույն Պայմաններով և Հատուկ պայմաններով թույլատրված կարգով։ Դուք չեք կարող հեռացնել կամ վերաօգտագործել որևէ բովանդակություն կամ Ծառայությունների որևէ մաս (ներառյալ ձևավորման տեխնիկաների օգտագործումը)՝ առանց մեր հստակ գրավոր համաձայնության: ESET-ը և դրա մատակարարները վերապահում են բոլոր իրավունքները, որոնք հստակորեն ձեզ չեն տրվել սույն Պայմաններով կամ Հատուկ պայմաններով:
Ավելին, ցանկացած Ապրանք և Ծրագրակազմ կարող է կիրառվել միայն Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրին («ՎՕԼՊ») համապատասխան, որը տրամադրվում է դրա հետ կամ կազմում դրա մի մասը։ ՎՕԼՊ-ի հետ մատակարարված Ապրանքները կամ Ծրագրակազմը չեն կարող տեղադրվել՝ առանց Օգտագործողի համաձայնության։
Եթե որոշեք տեղադրել մեր բջջային հավելվածը՝ Ձեր հաշիվ մուտք գործելու և դրանից և հարակից ծառայություններից օգտվելու համար, ապա ձեր նկատմամբ կկիրառվի սույն Պայմանների Հավելված 1-ում ներառված հավելվածի Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագիրը։
Պատասխանատվությունից հրաժարում
ՈՐՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ՝ ԴՈՒՔ ՍՈՒՅՆՈՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՀԱՇԻՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ԿԱ»՝ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԵՐԱՇԽԻՔԻ (ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ) ԵՎ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ: ՄԱՏԱԿԱՐԱՐԸ, ՆՐԱ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԸ ԿԱՄ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ (ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ), ՆԵՐԱՌՅԱԼ, Ի ԹԻՎՍ ԱՅԼՈՑ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ։ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿՈՂՄ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՐԱՇԽԻՔ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, ԿԱՄ ՈՐ ՀԱՇՎԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԽԱՓԱՆ ԿԱՄ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԶԵՐԾ ԿԼԻՆԻ: ԴՈՒՔ ՍՏԱՆՁՆՈՒՄ ԵՔ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԻՍԿԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՇՎԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Այս Պայմանները չեն ստեղծում Մատակարարի և նրա արտոնագրատերերի կողմից պարտավորություններ, բացառությամբ սույն փաստաթղթում հստակորեն նշված պարտավորությունների:
Պատասխանատվության սահմանափակում
ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ, ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՄ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՇԱՀՈՒՅԹԻ, ՀԱՍՈՒՅԹԻ, ՎԱՃԱՌՔԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ, ԲԻԶՆԵՍԻ ԸՆԴՀԱՏՄԱՆ, ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱՑԻ, ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՀԱՏՈՒՑՄԱՆ, ՊԱՏԺԻՉ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, ԹԵ ԻՆՉՆ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌԸ ԵՎ ԲԽՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՔ ԱՐԴՅՈՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ, ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ, ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ, ՀԱՇՎԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԿԱՄ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ, ՆՐԱ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՄ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԼԻՆՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ՔԱՆԻ ՈՐ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ, ԱՅԴՊԻՍԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ, ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՄ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՆԴՐՈ ԱՌԱՐԿԱ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ ՁԵՐ ՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ:
Առևտրի կառավարման համապատասխանություն
(ա) Դուք ուղղակի կամ անուղղակիորեն չեք արտահանի, վերաարտահանի, փոխանցի կամ այլ կերպ հասանելի դարձնի Ծրագրակազմը որևէ անձի, չեք օգտագործի այն որևէ կերպ, կամ ներգրավված չեք լինի որևէ գործողության մեջ, որը կարող է հանգեցնել ESET-ի և դրա հոլդինգային ընկերություների, դուստր ձեռնարկությունների ու իր հոլդինգային ընկերությունների դուստր ձեռնարկությունների, ինչպես նաև իր հոլդինգային ընկերությունների կողմից կառավարվող ցանկացած հաստատության («Մասնաճյուղեր») կողմից խախտմանը կամ ենթակա լինելուն բացասական հետևանքների Առևտրի կառավարման մասին օրենքների ներքո, որոնք ներառում են.
- i. ցանկացած օրենք, որը կառավարում, սահմանափակում կամ պարտադրում են լիցենզավորման պահանջներ այն ապրանքների, ծրագրակազմի, տեխնոլոգիաների կամ ծառայությունների արտահանման, վերաարտահանման կամ փոխանցման նկատմամբ, որոնք թողարկվել կամ ընդունվել ԱՄՆ-ի, Սինգապուրի, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության կամ դրա անդամ երկրներից մեկի կառավարության, նահանգի կամ կարգավորող մարմնի կողմից, կամ ցանկացած երկրում, որտեղ պետք է կիրարկվեն այս Պայմանների ներքո պարտավորությունները, կամ որտեղ իրավաբանորեն գրանցված կամ գործում են ESET-ը կամ դրա ցանկացած Մասնաճյուղ, և
- ii. ցանկացած տնտեսական, ֆինանսական, առևտրային կամ այլ պատժամիջոցներ, սահմանափակումներ, էմբարգո, ներմուծման կամ արտահանման արգելք, միջոցների կամ ակտիվների կամ ծառայությունների մատուցման արգելում, կամ դրա կիրառման համարժեք միջոց, որոնք պարտադրվել են ԱՄՆ-ի, Սինգապուրի, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության կամ դրա անդամ երկրներից մեկի կառավարության, նահանգի կամ կարգավորող մարմնի կողմից, կամ ցանկացած երկրում, որտեղ պետք է կիրարկվեն այս Պայմանների ներքո պարտավորությունները, կամ որտեղ ներգրավված կամ գործում են ESET-ը կամ դրա ցանկացած Մասնաճյուղ (վերը i և ii կետերում նշված իրավական ակտերը հավաքականորեն՝ «Առևտրի վերահսկման մասին օրենքներ»)։
(բ) ESET-ը պետք է ունենա իրավունք կասեցնել կամ դադարեցնել սույն Պայմանների ներքո իր պարտավորությունները՝ անմիջապես ուժի մեջ մտնելու պայմանով, եթե:
- ESET-ը որոշում է, որ իր ողջամիտ կարծիքով, Օգտագործողը խախտել է կամ, հավանաբար կխախտի այս Պայմանների ներքո Առևտրի կառավարման համապատասխանության կետի (ա) բաժնի դրույթները։
- օգտագործողը և/կամ Ծրագրակազմը դառնում են Առևտրի կառավարման մասին օրենքի առարկա, որի արդյունքում ESET-ը սահմանում է, որ, իր ողջամիտ կարծիքով, այս Պայմանների ներքո պարտավորությունների շարունակական կատարումը կարող է հանգեցնել ESET-ի կամ իր Մասնաճյուղերի կողմից Առևտրի կառավարման մասին օրենքի խախտման կամ բացասական հետևանքների ենթարկման։
(գ) Այս Պայմաններում ոչինչ նախատեսված չէ, և ոչինչ չպետք է մեկնաբանվի կամ բացատրվի այնպես, որ դրդի կամ պահանջի, որ կողմերից որևէ մեկը գործի, կամ զերծ մնա գործողությունից (կամ համաձայնի գործել կամ զերծ մնա գործելուց) որևէ կերպ, որն անհամատեղելի, տուգանելի կամ արգելված է ցանկացած կիրառելի Առևտրի մասին օրենքի համաձայն։
Կարգավորող օրենքը և լեզուն
Սույն Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են Սլովակիայի օրենսդրությանը համապատասխան: Դուք և Մատակարարը համաձայնում եք, որ կարգավորող օրենքի հակասության դրույթները և ապրանքների միջազգային առքուվաճառքի պայմանագրերի մասին Միավորված Ազգերի կոնվենցիան չեն կիրառվում: Եթե դուք ԵՄ-ում մշտական բնակություն ունեցող սպառող եք, ապա ձեզ նաև հասանելի է լրացուցիչ պաշտպանություն, որը տրամադրվում է ձեր բնակության երկրում գործող օրենքի պարտադիր դրույթներով:
Դուք հստակորեն համաձայնում եք, որ Մատակարարի հետ ունեցած կամ ձեր կողմից Ծրագրակազմի, Հաշվի կամ Ծառայությունների կիրառմանը որևէ կերպ վերաբերող, կամ սույն Պայմաններից կամ Հատուկ պայմաններից բխող (եթե կիրառելի է) ցանկացած պահանջի կամ վեճի կարգավորման բացառիկ իրավասությունը պատկանում է Սլովակիայի դատարաններին: Եթե դուք ԵՄ-ում մշտական բնակություն ունեցող սպառող եք, ապա կարող եք նաև ձեր սպառողական իրավունքների գործադրմանն ուղղված հայց ներկայացնել բացառիկ իրավասություն ունեցող դատարանում կամ այն ԵՄ երկրում, որտեղ բնակվում եք: Բացի այդ, դուք կարող եք նաև օգտվել վեճերի լուծման առցանց հարթակից, որը հասանելի է այստեղ՝ https://ec.europa.eu/consumers/odr/։ Սակայն նախքան պաշտոնական կերպով որևէ պահանջ ներկայացնելը՝ նախ փորձեք կապ հաստատել մեզ հետ։
Սույն Պայմանների լեզվական տարբերակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում միշտ գերակայում է անգլերեն տարբերակը, որը հասանելի է այստեղ։
Ընդհանուր դրույթներ
ESET-ը իրավունք է վերապահում ցանկացած պահի փոխել մեր Ծառայությունները, ինչպես նաև վերանայել սույն Պայմանները, Հատուկ պայմանները և փաստաթղթերը կամ դրանց որևէ մասը՝ թարմացնելով համապատասխան փաստաթուղթը (i) Հաշվում, Ծառայություններում կամ վեբկայքում, ինչպես նաև ESET-ի բիզնեսի վարման ձևի մեջ փոփոխություններ կատարելու նպատակով, (ii) իրավական, կանոնակարգման կամ անվտանգության նկատառումներից ելնելով կամ (iii) ապօրինի օգտագործումը կամ վնասը կանխելու համար: Դուք կծանուցվեք սույն Պայմանների կամ Հատուկ պայմանների վերանայման մասին՝ էլ. հասցեի կամ ձեր Ապրանքի կամ Հաշվի միջոցով: Եթե համաձայն չլինեք սույն Պայմանների կամ Հատուկ պայմանների առաջարկվող փոփոխությանը, կարող եք չեղարկել ձեր Հաշիվը և/կամ չեղարկել փոփոխություն կրած գնված Ծառայությունները՝ փոփոխության մասին ծանուցումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում։ Եթե այս ժամկետում չդադարեցնեք ձեր Հաշիվը կամ Ծառայությունը, ապա առաջարկվող փոփոխությունները կհամարվեն ընդունված և ձեզ համար ուժի մեջ կմտնեն փոփոխության մասին ծանուցումն ստանալու ամսաթվից։
Մեր կոնտակտային տվյալները
Եթե ունեք հարցեր կամ հարցումներ կամ ցանկանում եք ծանուցում կամ պահանջ ներկայացնել, ապա առանց վարանելու դիմեք մեզ մեր Կոնտակտային տվյալների կամ Տեխնիկական աջակցության էջի միջոցով, եթե ձեզ մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Մենք կգործադրենք մեր բոլոր ջանքերը՝ նշված հարցերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում լուծելու համար:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. ESET HOME
ESET HOME վեբ պորտալը և բջջային հավելվածը ձեզ թույլ են տալիս կառավարել ձեր ESET Ծառայություններն ու Ապրանքները, որոնք կապված են ձեր Հաշվի և սարքերի հետ, որտեղ տեղադրված է մեր Ապրանքը՝ օգտագործելով ձեր Հաշիվը: Դուք կարող եք դիտել այդ կցված Ծառայություններով և/կամ Ապրանքներով պաշտպանվող սարքերի անվտանգության կարգավիճակը, կարևոր ծանուցումներ ստանալ կառավարվող սարքերի և Ապրանքների վերաբերյալ, ավելացնել, գնել կամ թարմացնել սպառված Առաջարկները կամ Լիցենզիան (առանձին հարթակի միջոցով), ներբեռնել Ապրանքները ձեր սարքում, կիսվել դրանցով ձեր ընտանիքի և ընկերների հետ կամ օգտվել այլ գործառույթներից, որոնք նկարագրված են փաստաթղթերում։ Ապրանքի կառավարումը կակտիվացվի, երբ հաջողությամբ ստեղծեք Հաշիվ, սակայն դրա գործառույթների մեծ մասը կկարողանաք օգտագործել միայն այն բանից հետո, երբ առնվազն մեկ Ապրանք կցեք ձեր Հաշվին: Փաստաթղթերում կարող է նշված լինել Ապրանքների կամ սարքերի առավելագույն քանակը, որը կարող եք կառավարել ձեր Հաշվից:
2. Վերջնակետի անվտանգության լուծումներ
Վերջնակետի անվտանգության լուծումներն օգնում են պաշտպանել ձեր սարքերն առցանց և անցանց սպառնալիքներից և արգելափակել վնասարար ծրագրերի տարածումն այլ օգտագործողներին։ Ավելին, այն օգնում է կանխել, հայտնաբերել և լուծել անվտանգության միջադեպեր, որոնք կարող են տեղի ունենալ ձեր սարքում: Վերջնակետի անվտանգության լուծումները ներառում են անվտանգության հատկություններ՝ ի հավելումն ստանդարտ հակավիրուսային և հակա-վնասարար ծրագրի պաշտպանության՝ ներառյալ մեր Դրամաշորթ ծրագրերի վահանը, Intel սպառնալիքի հայտնաբերման տեխնոլոգիան, SysInspector-ը, գրոհի մեթոդով հարձակման պաշտպանությունը, Firewall-ը և ESET LiveGuard-ը։ Այն կարող է հասանելի լինել ձեզ համար միայն այն դեպքում, երբ Դուք բաժանորդագրվել եք մեր Առաջարկին որպես Մակարդակի մաս:
Վերջնակետի անվտանգության լուծումներն օգտագործելու համար Դուք պետք է տեղադրեք համապատասխան Ապրանք(ներ) այն սարք(եր)ում, որոնք պետք է օգտագործեն Ծառայությունը։ Մեր Ապրանքները պարունակում են գործառույթներ, որոնցով հավաքվում և, այնուհետև, ESET-ին են ուղարկվում համակարգչային վիրուսների և այլ վնասակար համակարգչային ծրագրերի նմուշներ, ինչպես նաև կասկածելի, խնդրահարույց, հավանականորեն անցանկալի և հավանականորեն վտանգավոր օբյեկտներ, ինչպիսիք են ֆայլերը, URL-ները, IP փաթեթները և ցանցային (ethernet) կադրերը («Չարտոնված ներթափանցումներ»), ներառյալ, ի թիվս այլոց, տեղեկատվություն տեղադրման գործընթացի, սարքի և/կամ հարթակի մասին, որի վրա տեղադրված է Ապրանքը, և տեղեկություններ Ապրանքի գործունեության և ֆունկցիոնալության մասին («Տեղեկություն»): Տեղեկությունները և Չարտոնված ներթափանցումները կարող են պարունակել տվյալներ (ներառյալ անկանոն կերպով կամ պատահականորեն ձեռք բերված անձնական տվյալներ) ձեր կամ սարքի այլ օգտագործողների մասին, որոնց վրա տեղադրված է Ապրանքը, ինչպես նաև հարակից մետատվյալներով Չարտոնված ներթափանցումների ազդեցության տակ եղած ֆայլեր:
Տեղեկատվությունը և Չարտոնված ներթափանցումները կարող են հավաքվել Ապրանքի հետևյալ գործառույթների միջոցով՝
- ESET LiveGrid համբավի համակարգի գործառույթով հավաքվում և ուղարկվում են Չարտոնված ներթափանցումներին վերաբերող միակողմանի հեշեր։ Այս գործառույթը միացվում է Ապրանքի ստանդարտ կարգավորումներում։
- ESET LiveGrid արձագանքի համակարգի գործառույթը ներառում է Չարտոնված ներթափանցումների հավաքում և ուղարկում հարակից մետատվյալների և Տեղեկատվության հետ ESET-ին: Դուք կարող եք ակտիվացնել այս գործառույթը Ապրանքի տեղադրման ընթացքում:
ESET-ը կօգտագործի միայն այն Տեղեկությունները և Ներթափանցումները, որոնք ստացվել են Ներթափանցումների վերլուծման և հետազոտման, մեր Ծառայությունների բարելավման և Ծառայություններից օգտվելու ձեր իրավունքի ստուգման նպատակով: Մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք՝ ապահովելու, որ Ներթափանցումները և ստացված Տեղեկությունները մնան անվտանգ: Ակտիվացնելով այս Ապրանքի գործառույթը՝ Չարտոնված ներթափանցումները և տեղեկությունները կարող են հավաքվել և մշակվել ESET-ի կողմից, ինչպես նշված է Գաղտնիության քաղաքականության մեջ և համապատասխան իրավական կանոնակարգերի համաձայն: Դուք կարող եք ցանկացած ժամանակ անջատել այս գործառույթները։
3. Անվտանգ սերվեր
Սերվերի անվտանգությունը հասանելի է միայն մեր փոքր բիզնեսի Առաջարկում: Այն ակտիվորեն հայտնաբերում և օգնում է մաքրել վիրուսները, տրոյանները, որդերն ու rootkit-ները: Այն կարող է դրոշով նշել վնասարար ծրագրերի նոր տեսակներ՝ օգնելով պաշտպանել ձեր ֆայլերի սերվերը, որն աշխատում է Windows-ի սերվերի օպերացիոն համակարգով: Այն նաև ներառում է վեբ մատչում և հակաֆիշինգային պաշտպանություն, որը վերահսկում է վեբ զննիչների և հեռավոր սերվերների (ներառյալ SSL) միջև հաղորդակցությունը և սկանավորում այն վնասարար ծրագրերի և ֆիշինգի համար: Էլ. հասցեի սպասառուի պաշտպանությունն տրամադրում է էլ. հասցեի հաղորդակցության կառավարում՝ ստացված POP3(ներ)-ի և IMAP(ներ)-ի արձանագրությունների միջոցով: ESET LiveGrid-ը վերահսկում է հավելվածների և գործընթացների վարքագիծը, որոնք փորձում են փոփոխել ֆայլերը դրամաշորթ ծրագրերի/ֆայլերի կոդավորիչների համար սովորական ձևով: Եթե հավելվածի վարքագիծը համարվում է վնասարար, կամ հեղինակության վրա հիմնված սկանավորումը ցույց է տալիս, որ հավելվածը կասկածելի է, հավելվածն արգելափակվում է, և գործընթացը դադարեցվում է, կամ օգտագործողից կպահանջվի արգելափակել կամ թույլատրել այն: Ավելին, այն ավտոմատ կերպով սկանավորում է ամբողջ շարժական մեդիան վնասարար ծրագրերի համար: Այս Ծառայությունը կարող է հասանելի լինել ձեզ համար միայն այն դեպքում, երբ Դուք բաժանորդագրվել եք մեր փոքր բիզնեսի Առաջարկին որպես Մակարդակի մաս:
4. Ապահով բանկային աշխատանք և համացանցի զննարկում
Ապահով բանկային աշխատանք և համացանցի զննարկումը ձեզ թույլ է տալիս օգտագործել պաշտպանված զննիչի ռեժիմ՝ առցանց բանկինգից օգտվելիս, վեբի վրա հիմնված կրիպտո դրամապանակներ մատչելիս կամ պարզապես զննելիս: Այն օգնում է ձեզ պաշտպանել վնասարար ծրագրերից, keylogging-ից և այլ տեսակի թվային սպառնալիքներից: Այս Ծառայությունը կարող է հասանելի լինել ձեզ միայն այն դեպքում, եթե Դուք բաժանորդագրվել եք մեր Առաջարկների մակարդակին:
5. Վեբխցիկի պաշտպանություն
Վեբխցիկի պաշտպանությունը վերահսկում է ձեր համակարգիչը՝ ձեր վեբխցիկն օգտագործելու փորձերի համար: Այն զգուշացնում է ձեզ անսպասելի փորձերի մասին և թույլ է տալիս արգելափակել դրանք: Այս Ծառայությունը կարող է հասանելի լինել ձեզ միայն այն դեպքում, եթե Դուք բաժանորդագրվել եք մեր Առաջարկների մակարդակին:
6. Ցանցի ստուգիչ
Ցանցի ստուգիչը կարող է օգնել ձեզ բացահայտել ձեր վստահելի ցանցի խոցելիությունը և ձեր տեղական ցանցին միացված սարքերի անվտանգությունը: Այն նաև տրամադրում է միացված սարքերի ցուցակ՝ դասակարգված ըստ սարքի տեսակի (օրինակ՝ տպիչ, երթուղիչ, բջջային սարք և այլն)՝ ցույց տալու, թե ինչ է միացված ձեր ցանցին: Ցանցի ստուգիչն օգնում է ձեզ բացահայտել երթուղիչի խոցելիությունը և մեծացնում է ձեր պաշտպանության մակարդակը ցանցին միանալու ժամանակ: Այս Ծառայությունը կարող է հասանելի լինել ձեզ միայն այն դեպքում, եթե Դուք բաժանորդագրվել եք մեր Առաջարկների մակարդակին:
7. Զննիչի գաղտնիություն և անվտանգություն
Զննիչի գաղտնիությունը և անվտանգությունը բարձրացնում է ձեր զննման անվտանգությունը: Այն պարունակում է մեր զննիչի ընդլայնումը, որը կարող է տեղադրվել ձեր ընտրած զննիչում: Տեղադրումից հետո այն օգնում է ձեզ տարբերակել անվտանգ և ոչ անվտանգ որոնման արդյունքները և օգնում է պաշտպանել ձեզ ֆիշինգի փորձերից և այլ առցանց սպառնալիքներից: Որոշ Առաջարկների մակարդակներում զննիչի գաղտնիությունը և անվտանգությունը պարունակում են նաև մետատվյալների մաքրման գործառույթ, որը թույլ է տալիս հեռացնել մետատվյալները ձեր զննիչում վերբեռնված պատկերներից: Այս Ծառայությունը կարող է հասանելի լինել ձեզ միայն այն դեպքում, եթե Դուք բաժանորդագրվել եք մեր Առաջարկների մակարդակին:
8. ESET Password Manager
ESET Password Manager-ը թվային ինքնության կառավարման գործիք է, որը թույլ է տալիս ապահով կերպով պահել ձեր մուտքի հավատարմագրերը կամ այլ տվյալներ: Դրա օգտագործումը ենթակա է ESET Password Manager-ի հատուկ Պայմանների և հատուկ Գաղտնիության քաղաքականության, որոնք կիրառվում են ի հավելումն սույն Պայմանների և Հաշվի Գաղտնիության քաղաքականության։ ESET Password Manager-ից օգտվելու համար դուք պետք է տեղադրեք պահանջվող Ապրանքը, ստեղծեք և ակտիվացնեք ձեր Հաշիվը և կապակցեք ձեր Ապրանքը Հաշվին։ Ձեր հաշիվը, ի թիվս այլ օգտակար գործառույթների, ձեզ հնարավորություն կտա կառավարել ձեր լիցենզիաները ESET Password Manager-ի համար և դրանցով կիսվել ձեր ընկերների կամ ընտանիքի հետ, ովքեր կարող են դրանք լիովին վայելել: Այնուամենայնիվ, որպես բաժանորդ կամ Լիցենզիայի տնօրինող, Դուք իրավունք կունենաք ցանկացած պահի չեղարկել նրա լիցենզիան: Password Manager-ը կարող է հասանելի լինել ձեզ՝ որպես Լիցենզիայի մաս, ինչպես նաև Առաջարկների մակարդակի մաս:
9. Secure Data
Secure Data-ն թույլ է տալիս գաղտնագրել տվյալները ձեր համակարգչի կամ շարժական հիշասարքերի վրա: Այս Ծառայությունը կարող է հասանելի լինել ձեզ միայն այն դեպքում, եթե Դուք բաժանորդագրվել եք մեր Առաջարկների մակարդակին:
10. Վիրտուալ մասնավոր ցանց
Վիրտուալ մասնավոր ցանցը («VPN») թույլ է տալիս ստեղծել մասնավոր ցանցային կապ հանրային և մասնավոր ցանցերից օգտվելիս: Երբ դուք կապակցում եք VPN հավելվածում որևէ տեղադիրքի, ձեր սարքին նշանակվում է նոր IP հասցե, և ձեր առցանց տրաֆիկը դառնում է գաղտնագրված: Սա ավելի դժվար է դարձնում երրորդ կողմի համար առցանց հետագծել ձեր գործունեությանը կամ ստանալ ձեր տվյալները: Այս Ծառայությունը կարող է հասանելի լինել ձեզ միայն այն դեպքում, եթե Դուք բաժանորդագրվել եք մեր Առաջարկների մակարդակին:
Դուք համաձայնում եք չօգտագործել VPN-ը որևէ այլ նպատակի համար, քան նախատեսված է: Նախատեսվածից տարբերվող նպատակով օգտագործումը ներառում է, ի թիվս այլոց, VPN-ի օգտագործումը՝ վնասելու կամ վտանգելու մեր բիզնեսին, համբավին, աշխատակիցներին, այլ օգտագործողներին, հաստատություններին կամ որևէ անձի. VPN-ի անվտանգության հետ կապված հատկությունների հեռացումը, շրջանցումը, անջատումը, վնասումը կամ այլ կերպ միջամտումը. VPN-ի աշխատանքին դիտավորյալ միջամտումը կամ վնասումը ցանկացած միջոցներով, ներառյալ՝ համացանցում սպամի, վիրուսների, adware-ի, լրտեսային ծրագրերի, որդերի կամ այլ վնասակիր կոդերի վերբեռնումը կամ այլ կերպ տարածումը: Դուք համաձայնում եք փոխհատուցել, պահել և զերծ պահել ESET-ին, իր փոխկապակցված ընկերություններին, կապալառուներին, աշխատակիցներին, ներկայացուցիչներին և երրորդ կողմի մատակարարներին, լիցենզավորողներին և գործընկերներին՝ ցանկացած պահանջից, կորստից, վնասից և պարտավորությունից, ներառյալ՝ իրավական վճարներն ու ծախսերը, որոնք առաջանում են ձեր VPN-ի՝ նախատեսվածից տարբերվող նպատակով օգտագործումից, ձեր կողմից դրույթների ցանկացած խախտումից կամ սույնով ձեր կողմից արված հայտարարությունների, երաշխիքների և համաձայնությունների ցանկացած խախտումից:
ESET-ն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել, կասեցնել կամ այլ կերպ սահմանափակել ձեր մատչումը VPN՝ ծանուցումով կամ առանց ծանուցման, եթե Դուք օգտագործում եք այն՝ խախտելով սույն Պայմանները, կամ եթե Դուք որևէ անպատշաճ կամ անօրինական վարք եք դրսևորում ձեր կողմից:
11. Anti-Theft
Anti-Theft-ը օգնում է կանխել կարևոր տվյալների կորուստը կամ ապօրինի օգտագործումը, որն ուղղակիորեն կապված է համակարգչի կամ այլ սարքի (որում այն տեղադրված է) կորստի կամ գողության հետ։ Anti-Theft-ը կարող է հասանելի լինել ձեզ՝ որպես Լիցենզիայի մաս, ինչպես նաև Առաջարկների մակարդակի մաս:
Anti-Theft-ն անջատված է կապակցված Ապրանքի սկզբնադիր կարգավորումներով: Anti-theft-ից օգտվելու համար դուք պետք է տեղադրեք պահանջվող Ապրանքները, ակտիվացնեք Anti-theft գործառույթը և կապակցեք ձեր Ապրանքը Հաշվին։ Դուք կարող եք որոշել Anti-theft-ը և դրա հետ կապված տվյալների հավաքագրումն ակտիվացնել ձեր համակարգչի կամ այլ սարքի գողության կամ կորստի դեպքում։ Եթե որոշեք ակտիվացնել Ապրանքի այս գործառույթը, ապա կհավաքվեն և ESET-ին կուղարկվեն կորած սարքի վերաբերյալ տվյալներ, որոնք կարող են ներառել տվյալներ սարքի ցանցային տեղակայման, դրա էկրանին ցուցադրվող բովանդակության, դրա կազմաձևի մասին և/կամ դրան միացված տեսախցիկի կողմից գրանցվող տվյալներ: Դուք կարող եք օգտագործել Anti-theft-ի կողմից ստացված և Հաշվի միջոցով տրամադրված այդ տվյալները բացառապես ձեր սարքը կորցնելու հետևանքով առաջացած անբարենպաստ իրավիճակը շտկելու համար: ESET-ը կմշակի այդ տվյալները, ինչպես նախատեսված է Գաղտնիության քաղաքականության մեջ և համապատասխան օրենսդրական կանոնակարգերի համաձայն՝ միայն ձեզ այս Ծառայությունը տրամադրելու համար: Դուք կարող եք ցանկացած ժամանակ ապաակտիվացնել այս գործառույթը:
Anti-Theft-ը պետք է օգտագործվի բացառապես ձեր սարքի գողության կամ կորստի դեպքում, ինչպես նաև այն սարքերի առնչությամբ, որոնց նկատմամբ Դուք օրինական իրավունքներ և մատչում ունեք: Ցանկացած բացահայտված օգտագործում, որը կարող է անօրինական կամ վնասակար համարվել, կամ որը կարող է խանգարել կամ բացասաբար ազդել այլոց իրավունքների վրա, կարող է հաղորդվել իրավասու մարմնին և կարող է հանգեցնել Ծառայությանը մատչման սահմանափակման: ESET-ը կատարում է համապատասխան օրենքների պահանջները և օժանդակություն է ցուցաբերում իրավապահ մարմիններին ապօրինի օգտագործման դեպքում:
Ընդունելով այս Պայմանները՝ դուք նաև հաստատում եք, որ Anti-Theft-ի տրամադրումը և օգտագործումը և դրա տրամադրման ընթացքում կատարվող տվյալների մշակումը կարգավորվում է նաև Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրով և կապակցված ESET Anti-Theft ծրագրակազմի Գաղտնիության քաղաքականությամբ, որոնք հասանելի են փաստաթղթերում և պետք է ընդունվեն ծրագրակազմի տեղադրման ընթացքում։
12. ESET Parental Control
ESET Parental Control-ը թույլ է տալիս վերահսկել կառավարվող օգտագործողների (օրինակ՝ ձեր երեխաների) մատչումը կայքերի և/կամ շարժական հավելվածների որոշակի կատեգորիաներ, կիրառել ժամանակի կառավարման կանոններ կառավարվող օգտագործողների նկատմամբ կամ օգտագործել տեղորոշումը այն սարքերի համար, որտեղ տեղադրված է համապատասխան Ապրանքը, և ESET Parental Control-ն ակտիվ է։ ESET Parental Control-ը կարող է հասանելի լինել ձեզ՝ որպես Լիցենզիայի, Առաջարկվող մակարդակի, ինչպես նաև որպես Առաջարկի մաս գնված Android-ի համար նախատեսված առանձին Ապրանք:
ESET Parental Control-ից օգտվելու համար դուք պետք է կցեք ձեր Ապրանքը (ակտիվացված ESET Parental Control-ով) ձեր Հաշվին։ Դուք չպետք է միաժամանակ միևնույն լիցենզիան կցեք մեկից ավելի Հաշվի հետ: Հաշիվ մատչող օգտագործողները կարող են պրոֆիլներ ստեղծել մեկ կամ մի քանի սարքերով կառավարվող օգտագործողների համար: ESET-ն իրեն իրավունք է վերապահում սահմանափակել Օգտագործողների կողմից օգտագործվող պրոֆիլների և սարքերի քանակը:
Պատշաճ կերպով աշխատելու համար ակտիվ ESET Parental Control-ը տեղեկություններ է ուղարկում Մատակարարին, այդ թվում, ի թիվս այլոց, տեղեկություններ այցելած վեբկայքերի, գտնվելու վայրերի, բջջային հավելվածների և օգտագործած սարքի մասին, և տեղեկություններ ESET Parental Control-ի գործողությունների և ֆունկցիաների կատարման մասին։ Նշված տեղեկատվությունը կարող է պարունակել տվյալներ (այդ թվում՝ անկանոն կամ պատահական կերպով ստացված անձնական տվյալներ) ձեր կամ այլ կառավարվող օգտագործողների վերաբերյալ, տեղեկություն սարքի, օպերացիոն համակարգի և տեղադրված հավելվածների մասին։ ESET-ը համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ ստացված ողջ տեղեկատվության գաղտնիության պահպանումն ապահովելու համար:
Դուք կարող եք օգտագործել ESET Parental Control-ը միայն կառավարվող օգտագործողների այն սարքերում, որոնք օրինական կերպով հասանելի են ձեզ։ Ցանկացած բացահայտված օգտագործում, որը կարող է անօրինական կամ վնասակար համարվել, կամ որը կարող է խանգարել կամ բացասաբար ազդել այլոց իրավունքների վրա, կարող է հաղորդվել իրավասու մարմնին և կարող է հանգեցնել Ծառայությանը մատչման սահմանափակման: ESET-ը կատարում է համապատասխան օրենքների պահանջները և օժանդակություն է ցուցաբերում իրավապահ մարմիններին ապօրինի օգտագործման դեպքում:
Ընդունելով այս Պայմանները՝ Դուք նաև ընդունում եք, որ ESET Parental Control-ի տրամադրումն ու օգտագործումը և դրանց տրամադրման համատեքստում տվյալների մշակումը նույնպես կարգավորվում է վերջնական օգտագործողի լիցենզիայի պայմանագրով և հարակից ESET Parental Control ծրագրակազմի Գաղտնիության քաղաքականությամբ, որոնք հասանելի են փաստաթղթերում և որոնք պետք է ընդունվեն ծրագրակազմի տեղադրման գործընթացում:
13. Ինքնության պաշտպանություն
Ինքնության պաշտպանությունը ծառայություն է, որի նպատակն է պաշտպանել ձեր անձնական տեղեկությունները, որոնք տրամադրվում են ESET-ի կողմից երրորդ կողմի ծառայությունների մատակարարների միջոցով: Այն օգնում է բացահայտել ձեր անձնական տեղեկությունների ապօրինի վաճառքը՝ ապահովելով շարունակական մոնիտորինգ: Ինքնության պաշտպանությունը հասանելի կլինի Ձեզ միայն այն դեպքում, երբ Դուք բաժանորդագրվել եք համապատասխան Առաջարկների մակարդակին: Դուք կարող եք ակտիվացնել այն և օգտագործել Ձեր հաշվի միջոցով:
Քանի որ Ինքնության պաշտպանությունը տրամադրվում է երրորդ կողմի ծառայություններ մատուցողների միջոցով, և մենք պետք է հարգենք նրանց մտավոր սեփականության սահմանափակումները և այլ տեղական կամ պայմանագրային սահմանափակումները, Ինքնության պաշտպանությունը լիովին հասանելի կլինի միայն այն դեպքում, եթե դուք գնել եք համապատասխան Առաջարկի մակարդակ, որը ներառում է Ինքնության պաշտպանությունը մեր գործընկերոջ կողմից թույլատրված երկրում, և Դուք օգտվում եք թույլատրված երկրի ծառայությունից։ Այդ պատճառով, հիշեք, որ Ինքնության պաշտպանությունը կարող է լիովին կամ մասամբ հասանելի չլինել, եթե Դուք օգտագործում եք այն թույլատրելի երկրներից դուրս։ Թույլատրված երկրներն են՝ Արգենտինա, Ավստրալիա, Ավստրիա, Բահամներ, Բարբադոս, Բելգիա, Բելիզ, Բերմուդա, Բոլիվիա, Բոներ, Սինթ Էվստատիուս և Սաբա, Բոտսվանա, Բուլղարիա, Կամբոջա, Կանադա, Չիլի, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Իսլանդիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա Ջամայկա, Ճապոնիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալայզիա, Մալթա, Մեքսիկա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պակիստան, Պանամա, Պապուա Նոր Գվինեա, Պարագվայ, Լեհաստան, Պորտուգալիա, Պուերտո Ռիկո, Ռեյունիոն, Ռումինիա, Սերբիա, Սինգապուր, Սլովակիա, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Հարավային Կորեա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թայվան, Թաիլանդ, Տոբագո, Տրինիդադ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ, Վիրջինյան կղզիներ։
Ինքնության պաշտպանությունն օգտագործելու համար դուք պետք է Ձեր Հաշվի միջոցով Մեզ տրամադրեք որոշակի անձնական տվյալներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանցով, ձեր անունը, հասցեն, էլ. հասցեն կամ նույնականացման այլ տեղեկություններ («Վերահսկվող տվյալներ»)։ Այս Վերահսկվող տվյալները կմշակվեն մեր գործընկերոջ կողմից՝ դրանք երրորդ կողմի տվյալների բազաներից և գողացված տեղեկատվության աղբյուրներից ստուգելու նպատակով, ներառյալ, բայց չսահմանափակվելով արտահոսած տվյալների բազաներով («Երրորդ կողմի աղբյուրներ»)։ Օգտագործելով ինքնության պաշտպանությունը՝ դուք ընդունում եք, որ մենք կօգտագործենք ձեր մշտադիտարկվող տվյալները երրորդ կողմի աղբյուրների մասով հարցում կատարելու համար`որոշելու՝ արդյոք տեղի է ունեցել խախտում կամ ձեր անձնական տվյալների չարտոնված բացահայտում: Սա կարող է ներառել ձեր մշտադիտարկվող տվյալների փոխանցումը մեր երրորդ կողմի վաճառողներին կամ գործընկերներին, ովքեր մասնագիտացված են մշտադիտարկման և արտահոսած տեղեկությունների ստուգման մեջ: Դուք կստանաք նախազգուշացում ձեր հաշվում, երբ Ինքնության պաշտպանությունը գնահատի, որ ձեր անձնական տեղեկություններն ընդգրկված են տվյալների արտահոսքի կամ տվյալների խախտման մեջ, որոնք կարող են ներառել արտահոսքի/խախտման հետ կապված լրացուցիչ տեղեկություններ, օրինակ՝ արտահոսքի/խախտման աղբյուրը և դրա ամսաթիվը, արտահոսքի նկարագրությունը, արտահոսքում/խախտման մեջ ընդգրկված ձեր տվյալները (Մշտադիտարկված տվյալները, բայց, հնարավոր է, նաև դրանց հետ միասին արտահոսած այլ տվյալներ, մասամբ անընթեռնելի են դարձել), ինչպես նաև առաջարկություն հաջորդ քայլերի վերաբերյալ, որոնք դուք կարող եք ձեռնարկել այս առումով:
Մենք կկարգավորենք Ինքնության պաշտպանության միջոցով հավաքագրված բոլոր տվյալները`համաձայն մեր Գաղտնիության քաղաքականության և տվյալների պաշտպանության կիրառելի օրենքների: Բացի այդ, խնդրում ենք նկատի ունենալ, որ.
- Մենք չենք երաշխավորում մեր հարցված՝ երրորդ կողմի աղբյուրների ճշգրտությունը կամ ամբողջականությունը:
- Հնարավոր է՝ մենք չկարողանանք հայտնաբերել գողացված կամ վտանգված տվյալների բոլոր դեպքերը:
- Այն առաջարկությունները, որոնք մենք ներկայացնում ենք, նախատեսված են օգնելու ձեզ տեղեկացված որոշումներ կայացնելու մասով, և միայն տեղեկատվական նպատակներով են: Դրանք կոչված են ծառայելու որպես ուղղորդում և չպետք է լինեն որոշումների կայացման ձեր միակ հիմքը: Մենք չենք երաշխավորում մեր խորհուրդների ճշգրտությունը կամ ամբողջականությունը, ինչպես նաև չենք պնդում, որ դա բացառիկ ռազմավարություն է, որը դուք պետք է օգտագործեք ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար: Հետևաբար, մենք պատասխանատվություն չենք կրի այն գործողությունների համար, որոնք դուք ձեռնարկում եք կամ չեք ձեռնարկում՝ հետևելով մեր առաջարկություններին:
- Մեր ծառայությունը չի փոխարինում լավ կիբերանվտանգության գործելակերպին, և դուք պետք է շարունակեք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար:
Միայն ԱՄՆ: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Ինքնության պաշտպանությունը տրամադրվում է բացառապես որպես երրորդ կողմի ծառայություն երրորդ կողմի վաճառողի միջոցով, և ենթակա է այդ վաճառողի պայմաններին և դրույթներին: Հետևաբար, սույն Պայմանները, բացառությամբ սույն «Միայն ԱՄՆ» բաժնի, չեն տարածվում Ձեր կողմից Ինքնության պաշտպանության տրամադրման և օգտագործման վրա: Ինքնության պաշտպանության տրամադրումը, օգտագործումը, ինչպես նաև դրանից բխող ցանկացած պարտավորություն կկարգավորվեն բացառապես համապատասխան երրորդ կողմի վաճառողի պայմաններով, որոնց Դուք պետք է համաձայնեք առանձին կերպով: Թեև մենք ուշադրությամբ ենք ընտրում մեր վաճառողներին, մենք չենք վերահսկում նրանց և, հետևաբար, չենք կարող պատասխանատվություն կրել նրանց ծառայություններից առաջացող ցանկացած խնդրի համար: Ձեզ խորհուրդ է տրվում վերանայել երրորդ կողմի վաճառողների պայմաններն ու դրույթները՝ նախքան Ինքնության պաշտպանությունն ակտիվացնելը: Մենք երաշխիքներ չենք տալիս երրորդ կողմի ծառայությունների վերաբերյալ և հրաժարվում ենք դրանց մատուցման և օգտագործման հետ կապված ամբողջ պատասխանատվությունից:
14. Folder Guard
Folder Guard-ը մեր ապրանքի հատկությունն է, որը նախատեսված է պաշտպանելու ձեր տեղական սարքի պանակներն ու նիշքերը վնասագիր ծրագրերից, որոնք կարող են վնասել կամ գաղտնագրել ձեր տվյալները, օրինակ՝ դրամաշորթ ծրագիրը: Այն թույլ է տալիս արգելափակել չարտոնված ծրագրերին պանակների կամ նիշքերի մատչումը Folder Guard-ի ներքո՝ ձեռքով ներառելով դրանք իր շրջանակներում։ Դուք նաև պետք է ձեռքով տրամադրել թույլտվություններ այն ծրագրերին, որոնք պետք է մատչեն այդ պաշտպանված պանակներ կամ նիշքեր՝ ապահովելու, որ դրանք օգտագործելի և ֆունկցիոնալ են։ Folder Guard-ը կարող է ակտիվացվել և կազմաձևվել ձեռքով ձեր ապրանքի միջոցով։ Folder Guard-ը կարող է հասանելի լինել ձեզ՝ որպես Լիցենզիայի մաս, ինչպես նաև Առաջարկների մակարդակի մաս:
15. Առանձին Ապրանքներ՝ ESET NOD32 հակավիրուս, ESET Mobile Security for Android և ESET Smart TV Security
Եթե դուք բաժանորդագրվել եք մեր Առաջարկի մեջ ներառված մեր առանձին Ապրանքներից որևէ մեկին, Ձեզ կտրամադրվի համապատասխան Ապրանքն օգտագործելու և որոշակի Ծառայություններ ստանալու իրավասություն: ESET NOD32 Antivirus-ը, ESET Mobile Security for Android-ը և ESET Smart TV Security-ն հիմնական լուծումներն են, որոնք կօգնեն ձեզ պաշտպանել ձեր սարքերը վիրուսներից և վնասարար ծրագրերից: Դրանք օգտագործելու համար Դուք պետք է տեղադրեք համապատասխան Ապրանքն այն սարք(եր)ում, որոնք պետք է օգտագործեն Ծառայությունը:
Այս Ապրանքները պարունակում են գործառույթներ, որոնք հավաքում են Ներթափանցումների և Տեղեկությունների նմուշներ և այնուհետև դրանք ուղարկում ESET: Տեղեկությունները և Չարտոնված ներթափանցումները կարող են պարունակել տվյալներ (ներառյալ անկանոն կերպով կամ պատահականորեն ձեռք բերված անձնական տվյալներ) ձեր կամ սարքի այլ օգտագործողների մասին, որոնց վրա տեղադրված է Ապրանքը, և հարակից մետատվյալներով Չարտոնված ներթափանցումների ազդեցության տակ եղած ֆայլեր: Տեղեկատվությունը և Չարտոնված ներթափանցումները կարող են հավաքվել Ապրանքի հետևյալ գործառույթների միջոցով՝
- ESET LiveGrid համբավի համակարգի գործառույթով հավաքվում և ուղարկվում են Չարտոնված ներթափանցումներին վերաբերող միակողմանի հեշեր։ Այս գործառույթը միացվում է Ապրանքի ստանդարտ կարգավորումներում։
- ESET LiveGrid արձագանքի համակարգի գործառույթը ներառում է Չարտոնված ներթափանցումների հավաքում և ուղարկում հարակից մետատվյալների և Տեղեկատվության հետ ESET-ին: Դուք կարող եք ակտիվացնել այս գործառույթը Ապրանքի տեղադրման ընթացքում:
ESET-ը կօգտագործի միայն այն Տեղեկությունները և Ներթափանցումները, որոնք ստացվել են Ներթափանցումների վերլուծման և հետազոտման, մեր Ծառայությունների բարելավման և Ծառայություններից օգտվելու ձեր իրավունքի ստուգման նպատակով: Մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք՝ ապահովելու, որ Ներթափանցումները և ստացված Տեղեկությունները մնան անվտանգ: Ակտիվացնելով այս Ապրանքի գործառույթը՝ Չարտոնված ներթափանցումները և տեղեկությունները կարող են հավաքվել և մշակվել ESET-ի կողմից, ինչպես նշված է Գաղտնիության քաղաքականության մեջ և համապատասխան իրավական կանոնակարգերի համաձայն: Դուք կարող եք ցանկացած ժամանակ անջատել այս գործառույթները։
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1
ESET HOME հավելվածի Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագիր