Կիսվեք բաժանորդագրությամբ
Հիշեք, որ այս հատկությունը ձեզ թույլ է տալիս կիսվել բաժանոդագրությամբ (ծրագրաշարի օգտագործման իրավունք) միայն այլ անձի հետ: Այն չի նախատեսում բաժանորդագրությունն առևտրային նպատակներով վերավաճառելու կամ կիսելու իրավունք։ |
Եթե դուք չեք գերոգտագործել ձեր բաժանորդագրությունը և ունեք հասանելի բաժանորդագրության միավոր, կարող եք կիսվել դրանով այլ օգտագործողի հետ.
1.Ձեր ESET HOME հաշվի հետ կապված բաժանորդագրության ցանկում ընտրեք այն բաժանորդագրությունը, որով ցանկանում եք կիսվել և սեղմեք Բացել բաժանորդագրությունը:
2.Սեղմեք Կիսվել բաժանորդագրությամբ։
ESET Mobile Security-ի և փորձնական բաժանորդագրության համօգտագործումը հնարավոր չէ։ |
3.Ընտրեք այն սարքերի քանակը, որոնց հետ ցանկանում եք կիսվել: Նկատի ունեցեք, որ պաշտպանելու համար կարող եք ընտրել միայն այնքան թվով սարքեր, որքան հասանելի բաժանորդագրության միավորներ ունեք։
4.Մուտքագրեք այն անձի էլ. հասցեն, ում հետ ցանկանում եք կիսվել ձեր բաժանորդագրության միավորով:
5.Սեղմեք Կիսվել բաժանորդագրությամբ՝ հաստատելու համար:
6.Սեղմեք Հասկացա կոճակը: Էլ. հասցեի սեփականատերն էլեկտրոնային նամակ կստանա, որը պարունակում է բաժանորդագրության հրավերը և լրացուցիչ տեղեկություններ իր սարքում պաշտպանությունն ակտիվացնելու վերաբերյալ։ Այս գործընթացի համար պետք է մուտք գործել ESET HOME հաշիվ։
7.Հաջողությամբ ESET HOME հաշիվ մուտք գործելուց հետո ձեր ստացողը կարող է ընդունել հրավերը: Հրավերն ընդունելուց հետո ստացողը կարող է ուղղակիորեն ներբեռնել ակտիվացված ապրանքն իր սարքում՝ կախված կիսված բաժանորդագրության տեսակից, կամ իր ESET HOME հաշվի միջոցով ակտիվացնել տեղադրված ապրանքը՝ օգտվելով առանձին տեղադրիչից կամ Live installer-ից։ Կիսված բաժանորդագրությունը՝ կիսված միավորների համապատասխան թվով, հայտնվում է ստացողի բաժանորդագրության ցանկում։
Քայլ առ քայլ տեսողական հրահանգների համար ծանոթացեք ESET-ի գիտելիքների բազայի հոդվածին (հոդվածը հասանելի չէ բոլոր լեզուներով):
Կիսված բաժանորդագրության միավորները ցուցադրվում են բաժանորդագրության մանրամասների էջի Սարքի ընդհանուր տեղեկությունների ցանկում: Օգտագործողի էլ. հասցեն և ընթացիկ կարգավիճակը ներկայացնում են յուրաքանչյուր կիսված բաժանորդագրության միավորը։ Դուք կարող եք չեղարկել ձեր հրավերը կամ դադարեցնել ձեր բաժանորդագրության միավորի կիսումը՝ սեղմելով երեք կետերով մենյուի պատկերակը և ընտրելով Հեռացնել։ |