ESET Identity Protection-ն ակտիվացնելու համար հետևեք ստորև բերված հրահանգներին.
•Ակտիվացնել ESET Identity Protection
•Ստեղծեք ESET HOME-ի գաղտնաբառ
•Կարգավորեք 2FA-ը
Տեսողական հրահանգների համար տե՛ս ստորև ներկայացված տեսանյութը.
|

|
Տեսանյութերի ենթագրերի հասանելիություն
Ձեր ընտրած լեզվով ենթագրերը միացնելու համար հետևեք ստորև հրահանգներին.
1.Սեղմեք Կարգավորումների պատկերակը տեսանյութերի նվագարկիչի ստորին մասում:
2.Սեղմեք Ենթագրեր/փակ ենթագրեր և ընտրեք ձեր նախընտրած լեզուն:
Եթե ենթագրերը չեն ցուցադրվում, փորձեք թարմացնել էջը կամ փոխարկել այլ վեբ զննիչի։
|
Ակտիվացնել ESET Identity Protection
1.Մուտք գործեք ձեր ESET HOME հաշիվ։
2.Կողային ընտրացանկից ընտրեք Ինքնության պաշտպանություն։
3.Սեղմեք +Ավելացնել պաշտպանությունը։
4.Ընտրեք բաժանորդագրությունը, եթե մեկից ավելի իրավազոր բաժանորդագրություն ունեք և սեղմեք Շարունակել։
5.Կտտացրեք Ակտիվացնել:
6.Մուտքագրեք ձեր ESET HOME գաղտնաբառը՝ ստուգելու համար, որ դա դուք եք և կտտացրեք Շարունակել։

7.Մուտքագրեք ձեր իսկորոշման հավելվածի 6-անիշ կոդը և սեղմեք Շարունակել:
|

|
Ինքնության պաշտպանություն-ը հաջողությամբ ակտիվացնելու համար պետք է ստեղծած լինեք ձեր ESET HOME հաշվի գաղտնաբառը և կարգավորած լինեք երկգործոն իսկորոշումը՝ հետևելով ստորև բերված հրահանգներին։
|
8.Սեղմեք Հասկացա։
9.Լրացրեք ակտիվացման ձևը և կտտացրեք Ակտիվացնել:
|

|
Աջակցվող գրանշաններ
Որպեսզի ձեր տվյալները պատշաճ կերպով մշտադիտարկվեն, մշտադիտարկման դաշտերում մուտքագրեք միայն լատինական այբուբենի նիշերը թվանշանների, բացատների և ընտրված հատուկ նիշերի հետ միասին (- # / . ,): Աջակցվում են հետևյալ լատինական տառերը.
•26 մեծատառ լատինական տառ (A-Z) և նույն տառերի 26 փոքրատառ տարբերակներ (a-z): |

10.Ինքնության պաշտպանություն-ը հաջողությամբ ակտիվացված է: Կտտացրեք Հասկանալի է և սկսեք օգտագործել : |
Ստեղծեք ESET HOME-ի գաղտնաբառ
1.Սեղմեք Շարունակել ESET HOME-ի գաղտնաբառի ստեղծման համար, և կստանաք էլ. նամակ:
2.Կտտացրեք էլ. նամակի հղման վրա և ստեղծեք ձեր գաղտնաբառը:
3.Սեղմեք Հաստատել։
4.Սեղմեք Գնալ ESET HOME և հետևելով ստորև բերված հրահանգներին՝ շարունակեք երկգործոն իսկորոշման տեղակայումը։ |
Կարգավորեք 2FA-ը
Եթե պահաջվում է 2FA-ը կարգավորել Ինքնության պաշտպանություն-ի ակտիվացման գործընթացի ժամանակ, հետևեք ստորև բերված հրահանգներին.
|

|
Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի վրա պետք է տեղադրեք իսկորոշման հավելված, օրինակ՝ ESET Secure Authentication-ը : ESET Secure Authentication-ն իսկորոշման անվճար հավելված է, որը հասանելի է Android-ի, iOS-ի և Windows Phone-ի համար նախատեսված պաշտոնական հավելվածների խանութներում: ESET HOME-ն աջակցում է TOTP-ին (Ժամանակի վրա հիմնված մեկանգամյա գաղտնաբառ) հաղորդակարգին երկգործոն իսկորոշման համար: Դուք կարող եք օգտագործել համատեղելի ցանկացած բջջային հավելված, օրինակ՝ Google Authenticator-ը կամ Authy-ն:
|
1.Սեղմեք Շարունակել երկգործոն իսկորոշում ստեղծելու համար:
2.Մուտքագրեք ESET HOME-ի ձեր գաղտնաբառը և սեղմեք Շարունակել։
3.Էկրանին ցուցադրվում է QR կոդ՝ ձեռքով մուտքագրվող կոդով: Սմարթֆոնի կամ պլանշետի վրա բացեք ձեր իսկորոշման հավելվածը և սկանավորեք QR կոդը կամ ձեռքով ավելացրեք QR կոդի տակ ցուցադրվող կոդը հավելվածում: Ձեր իշկորոշման հավելվածում հաշիվն ավտոմատ կերպով կստեղծվի։
4.ESET HOME պորտալում սեղմեք Շարունակել:
5.Մուտքագրեք ձեր իսկորոշման հավելվածի 6-անիշ կոդը և սեղմեք Շարունակել:
6.Վերականգնման համար տրամադրվում են տասը մեկանգամյա կոդեր: Երբ չկարողանաք մուտք ունենալ ձեր իսկորոշման հավելվածին, վերականգնման կոդի միջոցով մուտք գործեք ձեր ESET HOME հաշիվ: Դրանք ձեր սարքում ապահով պահելու համար սեղմեք Ներբեռնել կոդերը և շարունակել, պահեք դրանք ապահով տեղում (օրինակ՝ Vault-ում)։
7.Երկգործոն իսկորոշումը ձեր ESET HOME հաշվի համար միացված է: Սեղմեք Հասկանալի է:
8.Լրացրեք ակտիվացման ձևը և կտտացրեք Ակտիվացնել:
|

|
Աջակցվող գրանշաններ
Որպեսզի ձեր տվյալները պատշաճ կերպով մշտադիտարկվեն, մշտադիտարկման դաշտերում մուտքագրեք միայն լատինական այբուբենի նիշերը թվանշանների, բացատների և ընտրված հատուկ նիշերի հետ միասին (- # / . ,): Աջակցվում են հետևյալ լատինական տառերը.
•26 մեծատառ լատինական տառ (A-Z) և նույն տառերի 26 փոքրատառ տարբերակներ (a-z): |
9.Ինքնության պաշտպանություն-ը հաջողությամբ ակտիվացված է: Կտտացրեք Հասկանալի է և սկսեք օգտագործել : |