Երևակայական հաշվի խնդիր
Կախված իրավիճակից՝ երևակայական հաշվին առնչվող ծանուցումների հաղորդագրությունների ուղարկումը տարբեր կլինի.
•Անվտանգության խորհուրդ՝ տեղադրեք «Երևակայական Windows հաշիվ»
•Խնդիր. պահանջվում է «Երևակայական Windows հաշիվ»
Եթե ստեղծվում է Երևակայական հաշիվ, և դուք նշում եք ձեր սարքը որպես բացակայող, Anti-Theft-ը արգելափակում է մուտքը ձեր ակտիվ օգտագործողի հաշիվներ՝ ձեր գաղտնի տվյալները պաշտպանելու նպատակով։ Ցանկացած անձի, ով կփորձի օգտագործել սարքը, կթույլատրվի օգտվել միայն Երևակայական հաշվից։ Երևակայական հաշիվը հյուրի հաշվի ձև է սահմանափակ թույլտվություններով: Այն կօգտագործվի որպես սկզբնադիր համակարգի հաշիվ, քանի դեռ ձեր սարքը չի նշվել որպես վերականգնված, ինչը թույլ չի տալիս որևէ անձի մուտք գործել այլ օգտագործողների հաշիվներ կամ մատչել օգտագործողի տվյալներ: Երևակայական հաշիվը օգնում է Anti-Theft-ին գտնել ձեր կորած կամ առևանգված համակարգիչը՝ հետևելով դրա տեղադրությանը և օգտագործմանը։
Երևակայական հաշիվ մուտք գործելու դեպքում, երբ ձեր համակարգիչը գտնվում է նորմալ կարգավիճակում, ձեր համակարգչում կատարվող կասկածելի գործողությունների մասին ծանուցում կուղարկվի ձեր էլեկտրոնային փոստին այն պահին, երբ որևէ մեկը մուտք գործի այս հաշիվ։ Ծանուցումն ստանալուց հետո կարող եք որոշել, թե արդյոք ցանկանում եք նշել համակարգիչը որպես բացակայող։ Ծանուցումն ստանալուց հետո կարող եք որոշել, թե արդյոք ցանկանում եք նշել համակարգիչը որպես բացակայող։ |
Դուք կարող եք այժմ միացնել Երևակայական հաշիվը։ Սեղմեք Ստեղծել՝ Anti-Theft-ի վեբ միջերեսի Կարգավորումներ ներդիրի Երևակայական հաշվի կարգավիճակի մոտ։