ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել կատեգորիան
Ընտրել թեման

Հաղորդագրություններ

ESET Anti-Theft-ը ձեզ հնարավորություն է տալիս անհատականացված հաղորդագրություններ ուղարկել ձեր կորած/առևանգված սարքին՝ օգտագործելով Հաղորդագրություններ գործառույթը։ Հաղորդագրություններգործառույթը հասանելի է միայն այն դեպքում, երբ ձեր սարքը«Բացակայում է» կարգավիճակում է։


important

Խորհուրդ ենք տալիս մանրամասն դիտարկել այս գործառույթի օգտագործումը և կիրառել այն միայն սարքին հետևելու համար բավարար տեղեկություններ հավաքելուց հետո։ Եթե առկա չլինեն տեղադրության վերաբերյալ տվյալներ, և սարքն առևանգած անձը նկատի ձեր հաղորդագրությունը, նա կարող է անջատել սարքը, և դուք կկորցնեք դրան հետևելու հնարավորությունը

Հաղորդագրություններ ներդիրում դուք կարող եք տեքստային հաղորդագրություն տեղադրել՝ որպես ձեր սարքի Երևակայական հաշվի պաստառ: Մուտքագրեք ձեր հաղորդագրությունը Հաղորդագրության տեքստ բաժնում:

Կարող եք հաղորդագրության տեքստի հետ ընտրել անհատականացված Հետնապատկեր՝ Windows-ով աշխատող համակարգչում Հաղորդագրություններ ներդիրում ընտրելով Նոր հաղորդագրություն ընտրանքը։ Այս ընտրանքը հասանելի է միայն Windows-ով սարքերի համար։

Նախքան հաղորդագրությունն ուղարկելը սեղմեք Նախադիտել և ուղարկել կոճակը, որպեսզի տեսնեք, թե այն ինչ տեսք կունենա: Ուղարկել սարքին կոճակը սեղմելուց հետո ձեր հաղորդագրությունը կառաքվի կորած/առևանգված սարքն առցանց հայտնվելուց 5 րոպե անց և ինքնաբերաբար կհայտնվի այդ սարքի հետնաշերտում տեղադրված պաստառում:

Հաղորդագրությունների առաջարկվող ձևանմուշներ

Այս սարքը կորած է համարվում, և այն վերահսկվում է: Խնդրում ենք անմիջապես դիմել ոստիկանությանը կամ սարքի սեփականատիրոջը [my@email.com] հասցեով։

Խնդրում եմ վերադարձնել իմ սարքը:

Այս սարքը գողացվել է: Մենք քիչ առաջ գրանցել ենք վեբխցիկով կատարված ձեր լուսանկարները և դիմել ենք ոստիկանությանը: Անմիջապես վերադարձրեք այն սարքի սեփականատիրոջը:

Ինչպես չեղարկել սարքին ձեր ուղարկած հաղորդագրությունը

1.Սեղմեք ձախ կողմում գտնվող Հաղորդագրությունների պատմություն ներդիրը։

2.Սեղմեք Չեղարկել, որպեսզի հաղորդագրությունը նորից չուղարկվի։