Տեղադրում՝ մեկնարկի օգնական
Երբ առաջին անգամ բացեք ESET Parental Control for Android-ը, ձեզ կառաջարկվի տեղակայել ESET Parental Control for Android-ը.
Տեղակայեք ESET Parental Control for Android-ը ծնողի սարքի վրա
1.Ընտրեք ձեր Երկիրը և Լեզուն, որն ուզում եք օգտագործել ESET Parental Control for Android-ում: Հպեք Ընդունել: Հպելով Ընդունել կոճակը՝ դուք համաձայնում եք Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրին և ընդունում եք Գաղտնիության քաղաքականությունը:
2.Ընտրեք, եթե ցանկանում եք մասնակցել Հաճախորդների փորձի բարելավման ծրագրին: Այն կարող եք հետագայում փոխել ծրագրի կարգավորումներից: Իմացեք ավելին Հաճախորդների փորձի բարելավման ծրագրի մասին։ Ընտրեք, եթե ցանկանում եք թույլ տալ ESET Parental Control for Android-ին ուղարկել ESET-ի ակցիաների և արտադրանքների մասին նորությունները: Ձեր որոշումները հաստատելու համար հպեք Հաջորդը:
3.Ընտրեք Ծնող: Հավելվածի նույն գործիքները և կարգավորումները կարող եք գտնել ծնողի համար ESET HOME պորտալում:
4.Մուտք գործեք ձեր ESET HOME հաշիվ: Եթե չունեք հաշիվ, կարող եք ստեղծել:
5.Եթե առաջին անգամ եք տեղադրում ESET Parental Control for Android-ը, ձեզ կառաջարկվի նշել ձեր Ծնողի PIN-ը: Քառանիշ PIN-ն օգտագործվում է՝ երեխայի սարքի վրա ծնողական կարգավորումներին մատչելու համար: Հետևաբար, խորհուրդ ենք տալիս օգտագործել հուսալի PIN:
6.Հպեք Լավ՝ ESET Parental Control for Android-ը մեկնարկելու համար:
7.Եթե չունեք երեխայի պրոֆիլ, նախ պետք է ստեղծեք այն: Նոր երեխայի պրոֆիլ ստեղծելու համար հպեք + կոճակը ներքևի աջ կողմում։ Մուտքագրեք երեխայի անունը և ընտրեք սեռը, տարիքը և ծննդյան ամսաթիվը։ Ձեր երեխայի տարիքը կօգտագործվի ոչ պատշաճ հավելվածները կամ կայքերը զտելու համար։ Կարող եք նաև վերբեռնել ձեր երեխայի լուսանկարը կամ ավատարը։ Լուսանկար կամ ավատար վերբեռնելու համար հպեք տեսախցիկի պատկերակին և ընտրեք որևէ նկար ձեր սարքից։ Ավարտելուց հետո հպեք Պահել։
Տեղակայեք ESET Parental Control for Android-ը երեխայի սարքի վրա
Մեկնարկի օգնականի տարբերությունները Այս ուղեցույցը նախատեսված է ստանդարտ Android սարքերի համար: Թույլտվության կարգավորումները կարող են տարբերվել՝ կախված սարքի արտադրողից: |
1.Ընտրեք ձեր Երկիրը և Լեզուն, որն ուզում եք օգտագործել ESET Parental Control for Android-ում: Հպեք Ընդունել: Հպելով Ընդունել կոճակը՝ դուք համաձայնում եք Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրին և ընդունում եք Գաղտնիության քաղաքականությունը:
2.Ընտրեք, եթե ցանկանում եք մասնակցել Հաճախորդների փորձի բարելավման ծրագրին: Այն կարող եք հետագայում փոխել ծրագրի կարգավորումներում: Ընտրեք, եթե ցանկանում եք թույլ տալ ESET Parental Control for Android-ին ուղարկել ESET-ի ակցիաների և արտադրանքների մասին նորությունները: Ձեր որոշումները հաստատելու համար հպեք Հաջորդը:
3.Ընտրեք Երեխա։
4.Մուտք գործեք ձեր ESET HOME հաշիվ: Եթե չունեք հաշիվ, պետք է ստեղծեք այն:
5.Եթե առաջին անգամ եք օգտագործում ESET Parental Control for Android-ը, ձեզ կառաջարկվի նշել ձեր Ծնողի PIN-ը: Քառանիշ PIN-ն օգտագործվում է՝ երեխայի սարքի վրա ծնողական կարգավորումներին մատչելու համար: Հետևաբար, խորհուրդ ենք տալիս օգտագործել հուսալի PIN։
6.Ընտրեք երեխայի պրոֆիլը կամ ստեղծեք նորը: Եթե չունեք երեխայի պրոֆիլ, նախ պետք է ստեղծեք այն: Նոր երեխայի պրոֆիլ ստեղծելու համար հպեք + կոճակը։ Մուտքագրեք երեխայի անունը և ընտրեք սեռը, տարիքը և ծննդյան ամսաթիվը։ Ձեր երեխայի տարիքը կօգտագործվի ոչ պատշաճ հավելվածները կամ կայքերը զտելու համար։ Կարող եք նաև վերբեռնել ձեր երեխայի լուսանկարը կամ ավատարը։ Լուսանկար կամ ավատար վերբեռնելու համար հպեք տեսախցիկի պատկերակին և ընտրեք որևէ նկար ձեր սարքից։ Ավարտելուց հետո հպեք Պահել։
7.Հաջորդ էկրանին ձեզ ցուցումներ կտրվի, թե ինչպես պետք է միացնել հավելվածի մոնիթորինգը: Հպեք Բաց թողնել, եթե չեք ցանկանում տրամադրել Մատչելիության թույլտվություն, կամ հպեք Հաջորդը՝ շարունակելու համար:
Կարևոր է Պահանջվում է Մատչելիության թույլտվություն: Բաց թողնել հպելու դեպքում ESET Parental Control for Android-ի հիմնական հատկությունները չեն գործի, և դուք չեք կարողանա օգտվել հավելվածից։ |
8.Մատչելիության կարգավորումներից ընտրեք Ծնողական վերահսկողություն:
9.Հպեք փոխանջատիչի պատկերակին, որպեսզի միացնեք ESET Parental Control for Android-ը և օգտվեք ծառայությունից:
10.Ձեր որոշումը հաստատելու համար հպեք Թույլ տալ:
11.Դուք կվերադառնաք ESET Parental Control for Android հավելված: Հպեք Հաջորդը, որպեսզի անցնեք հաջորդ էջ և տաք Օգտագործման մուտքի թույլտվությունները:
12.Ընտրեք Ծնողական վերահսկողություն:
13.Հպեք փոխանջատիչի կոճակին՝ ESET Parental Control for Android-ի օգտագործման թույլտվություն տալու համար:
14.Դուք կվերադառնաք ESET Parental Control for Android հավելված: Հպեք Հաջորդը, որպեսզի անցնեք հաջորդ էջ և տաք Էկրանի վրածածկման թույլտվությունը, որը թույլ կտա արգելափակել էկրանի գործառնականությունը ESET Parental Control for Android-ի համար:
15.Հպեք փոխանջատիչի կոճակին, որպեսզի թույլ տաք ESET Parental Control for Android-ին ցուցադրել այլ հավելվածների վրայից:
16.Դուք կվերադառնաք ESET Parental Control for Android հավելված: Հպեք Հաջորդը՝ ապատեղադրման պաշտպանությունը միացնելու համար։ Ապատեղադրման պաշտպանության գործառույթը կարգելափակի ESET Parental Control for Android-ի չարտոնված ապատեղադրումը։
17.Հպեք Ակտիվացնել։
18.Հպեք Շարունակել, որպեսզի միացնեք ESET Parental Control for Android-ի պատշաճ աշխատանքի համար անհրաժեշտ թույլտվությունները:
19.Հպեք Թույլ տալ, որպեսզի հնարավորություն տաք ESET Parental Control for Android-ին կառավարել հեռախոսազանգերը:
20.Հպեք Թույլ տալ, որպեսզի հնարավորություն տաք ESET Parental Control for Android-ին մատչել երեխայի սարքի տեղադրությանը միայն հավելվածի միջոցով:
21.Հպեք Թույլ տալ, որպեսզի միացնեք հետին պլանում տեղադրության հասանելիությունը ESET Parental Control for Android-ի համար:
22.Հպեք Միշտ թույլ տալ:
23.Սեղմեք Միացնել՝ տեղակայումն ավարտելու համար: Ծնողական պաշտպանությունն այժմ ակտիվ է:
Հյուրի հաշվի չարաշահում
Խորհուրդ ենք տալիս անջատել հյուրի հաշիվը երեխայի սարքում՝ արգելելու երեխային չարաշահել հյուրի հաշիվը՝ ESET Parental Control for Android-ին շրջանցելու համար:
Ստանդարտ Android.
1.Բացեք ձեր սարքի Կարգավորումներ հավելվածը:
2.Հպեք Համակարգ -> Ընդլայնված -> Մի քանի օգտագործող:
3.Հպեք փոխանջատիչի կոճակին՝ Մի քանի օգտագործող հատկությունն անջատելու համար:
Այս կարգավորումները կարող են տարբեր լինել՝ կախված ձեր սարքի արտադրողից:
Մարտկոցի պաշտպանիչ Սարքերի շատ արտադրողներ ներկայացնում են մարտկոցի պաշտպանիչ կամ մարտկոցը խնայելու ընտրանքներ Android 6 կամ ավելի նոր սարքերում: Այն սարքերի համար, որոնք ունեն այս յուրահատկությունը, դուք պետք է ստեղծեք բացառություն՝ թույլատրելու ESET Parental Control for Android -ի աշխատանքը մարտկոցի լիցքը խնայող յուրահատկության հետ: Բացառություն ստեղծելու համար ստուգեք ձեր սարքը արտադրողի փաստաթղթերը: |