Գաղտնիության քաղաքականություն
Անձնական տվյալների պաշտպանությունը շատ կարևոր է ESET, spol. s r. o. ընկերության համար, որի գրասենյակը գրանցված է Einsteinova 24, 851 01 Bratislava, Slovak Republic հասցեում, գրանցված է Բրատիսլավայի I շրջանի դատարանի կողմից կառավարվող առևտրային գրանցամատյանում՝ բաժին՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (Sro), գրառում թիվ՝ 3586/B, բիզնեսի գրանցման համար՝ 31333532 որպես տվյալների վերահսկիչ («ESET» կամ «Մենք»): Մենք ցանկանում ենք համապատասխանել թափանցիկության պահանջին, որը օրինականորեն ստանդարտացված է ԵՄ-ի Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի («GDPR») շրջանակներում: Այդ նպատակով մենք հրապարակում ենք սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ նպատակ ունենալով մեր հաճախորդին՝ որպես տվյալների սուբյեկտի («Վերջնական օգտագործող» կամ «Դուք»), տեղեկություններ հաղորդել անձնական տվյալների պաշտպանության մասին հետևյալ թեմաների վերաբերյալ.
•Անձնական տվյալների մշակման իրավական հիմքեր,
•Տվյալների համօգտագործում և գաղտնիություն,
•Տվյալների անվտանգություն,
•Որպես տվյալների սուբյեկտ՝ ձեր իրավունքները,
•Ձեր անձնական տվյալների մշակումը
•Կոնտակտային տվյալները
Անձնական տվյալների մշակման իրավական հիմքեր
Գոյություն ունեն տվյալների մշակման վերաբերյալ մի քանի իրավական հիմքեր, որոնք մենք կիրառում ենք՝ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված գործող օրենսդրական դաշտի պահանջներին համապատասխան: ESET-ում անձնական տվյալների մշակումը հիմնականում անհրաժեշտ է Վերջնական օգտագործողի լիցենզիոն պայմանագիր («ՎՕԼՊ») վերջնական օգտագործողի հետ (Հոդված 6 (1) (բ) GDPR) կատարման համար, որը կիրառելի է ESET ապրանքների կամ ծառայությունների մատուցման համար, եթե հստակորեն այլ բան նշված չէ, օրինակ՝
•Օրինական շահի իրավական հիմք (Հոդված 6 (1) (զ) GDPR), որը մեզ հնարավորություն է տալիս մշակել տվյալներ այն մասին, թե ինչպես են մեր հաճախորդները օգտվում մեր Ծառայություններից, և պարզելու նրանց գոհունակության աստիճանը՝ մեր ծառայություններից օգտվողներին լավագույն պաշտպանություն, աջակցություն և աշխատանքային հնարավորություններ առաջարկելու համար: Նույնիսկ մարքեթինգը գործող օրենսդրությամբ համարվում է օրինական շահ, ուստի մենք սովորաբար դրա վրա ենք հիմնվում՝ մեր հաճախորդների հետ մարքեթինգային բնույթի հաղորդակցության համար:
•Համաձայնություն (Հոդված 6 (1) (ա) GDPR), որը մենք կարող ենք ձեզնից խնդրել հատուկ իրավիճակներում, երբ այս իրավական հիմքը համարենք առավել նպատակահարմար, կամ եթե այն պահանջվի օրենքով:
•Իրավական պարտավորության կատարում (Հոդված 6 (1) (գ) GDPR), օր.՝ էլեկտրոնային հաղորդակցության, հաշիվ-ապրանքագրերի կամ հաշիվների ներկայացման փաստաթղթերի պահպանման համար ներկայացվող պահանջներ:
Տվյալների համօգտագործում և գաղտնիություն
Մենք չենք համօգտագործում ձեր տվյալները երրորդ կողմերի հետ: Այնուամենայնիվ, ESET-ը ողջ աշխարհում գործող ընկերություն է՝ իր դուստր ընկերությունների կամ գործընկերների միջոցով, որոնք մեր վաճառքի, սպասարկման և աջակցության ցանցի մաս են կազմում: ESET-ի կողմից մշակվող լիցենզավորման, հաշիվների ներկայացման և տեխնիկական աջակցության տվյալները կարող են փոխանցվել մասնաճյուղերին կամ գործընկերներին կամ ստացվել նրանց կողմից ՎՕԼՊ-ի գործողության նպատակով, այդ թվում՝ ծառայությունների մատուցման կամ աջակցության:
ESET-ը նախընտրում է իր տվյալները մշակել Եվրամիությունում (ԵՄ): Այնուամենայնիվ, կախված ձեր գտնվելու վայրից (ԵՄ-ից դուրս մեր ապրանքների և (կամ) ծառայությունների օգտագործումը) և (կամ) ձեր ընտրած ծառայությունից, հնարավոր է, անհրաժեշտ լինի փոխանցել ձեր տվյալները ԵՄ-ից դուրս գտնվող երկիր: Օրինակ, ամպային տեխնոլոգիաների հետ կապված հարցերի համար մենք օգտագործում ենք երրորդ կողմի ծառայությունները: Այս դեպքերում մենք ուշադիր կերպով ընտրում ենք մեր ծառայություններ մատուցողներին և ապահովում ենք տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ պայմանագրային, ինչպես նաև տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների միջոցով: Որպես կանոն, մենք համաձայնում ենք ԵՄ ստանդարտ պայմանագրային դրույթներին, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ պայմանագրային կանոնակարգերով:
ԵՄ-ի մեջ չմտնող որոշ երկրների համար, ինչպիսիք են՝ Միացյալ Թագավորությունը և Շվեյցարիան, ԵՄ-ն արդեն սահմանել է տվյալների պաշտպանության համարժեք մակարդակ: Տվյալների պաշտպանության համարժեք մակարդակի շնորհիվ՝ դեպի այդ երկրներ տվյալների փոխանցման համար չի պահանջվում հատուկ թույլտվություն կամ համաձայնություն:
Տվյալների անվտանգություն
ESET-ը ձեռնարկում է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ`ապահովելու հնարավոր ռիսկերին համարժեք անվտանգության մակարդակ։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ մշակման համակարգերի և ծառայությունների անընդհատական գաղտնիությունը, ամբողջականությունը, մատչելիությունը և կայունությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ, ձեր իրավունքներն ու ազատությունները վտանգի ենթարկող տվյալների գաղտնիության խախտումների դեպքում մենք պատրաստ ենք ծանուցել համապատասխան վերահսկիչ մարմնին, ինչպես նաև ազդեցություն կրած Վերջնական օգտագործողներին՝ որպես տվյալների սուբյեկտներ:
Տվյալների սուբյեկտի իրավունքներ
Յուրաքանչյուր Վերջնական օգտագործողի իրավունքները կարևոր են, և մենք ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ բոլոր Վերջնական օգտագործողները (ԵՄ-ի ցանկացած երկրից կամ ԵՄ-ի մեջ չմտնող երկրից) ունեն ESET-ի կողմից երաշխավորված հետևյալ իրավունքները: Որպես տվյալների սուբյեկտ՝ ձեր իրավունքներից օգտվելու համար դուք կարող եք կապվել մեզ հետ աջակցության ձևաթղթի միջոցով կամ հետևյալ էլ. հասցեով՝ dpo@eset.sk: Նույնականացման նպատակով մենք պահանջում ենք ձեզանից հետևյալ տեղեկությունները. Անունը, էլ. հասցեն և, առկայության դեպքում, լիցենզիայի բանալին կամ հաճախորդի համարը և ընկերության պատկանելությունը: Խնդրում ենք չուղարկել մեզ որևէ այլ անձնական տվյալներ, ինչպես օրինակ՝ ծննդյան ամսաթիվը: Կցանկանայինք նշել, որ որպեսզի կարողանանք մշակել ձեր հարցումը, ինչպես նաև նույնականացման նպատակով, մենք մշակելու ենք ձեր անձնական տվյալները:
Համաձայնությունը չեղարկելու իրավունք: Համաձայնությունը չեղարկելու իրավունքը կիրառելի է, եթե մշակումը հիմնված է միայն համաձայնության վրա: Եթե մենք ձեր անձնական տվյալները մշակում ենք ձեր համաձայնության հիման վրա, դուք իրավունք ունեք ցանկացած պահի չեղարկել համաձայնությունը՝ առանց պատճառներ նշելու: Ձեր համաձայնության չեղարկումը գործում է միայն ապագայի համար և չի ազդում մինչև չեղարկումը մշակված տվյալների օրինականության վրա:
Առարկելու իրավունք: Մշակմանը առարկելու իրավունքը կիրառելի է, եթե մշակումը հիմնված է ESET-ի կամ երրորդ կողմի օրինական շահերի վրա: Եթե մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները՝ օրինական շահերը պաշտպանելու համար, դուք՝ որպես տվյալների սուբյեկտ, իրավունք ունեք ցանկացած պահի առարկելու մեր կողմից նշված օրինական շահերին և ձեր անձնական տվյալների մշակմանը: Առարկումը գործում է միայն ապագայի համար և չի ազդում մինչև առարկումը մշակված տվյալների օրինականության վրա: Եթե մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները անմիջական մարքեթինգային նպատակներով, ապա պարտադիր չէ ներկայացնել ձեր առարկության պատճառները: Սա վերաբերում է նաև պրոֆիլավորմանը՝ այնքանով, որքանով դա կապված է նմանատիպ անմիջական մարքեթինգի հետ: Մնացած բոլոր դեպքերում մենք խնդրում ենք ձեզ համառոտ տեղեկացնել մեզ ESET-ի օրինական շահերի դեմ ներկայացրած ձեր բողոքների մասին՝ ձեր անձնական տվյալների մշակման հետ կապված:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ դեպքերում, չնայած ձեր համաձայնության չեղարկմանը, մենք իրավունք ունենք շարունակել ձեր անձնական տվյալների մշակումը մեկ այլ իրավական հիմքի հիման վրա, օրինակ՝ պայմանագրի կատարման համար:
Հասանելիության իրավունք: Որպես տվյալների սուբյեկտ՝ դուք իրավունք ունեք ցանկացած պահի անվճար ստանալ ESET-ի կողմից պահվող ձեր տվյալների մասին տեղեկությունները:
Ուղղման իրավունք: Եթե մենք պատահաբար սխալ անձնական տվյալներ ենք մշակել ձեր մասին, դուք իրավունք ունեք այն ուղղելու:
Ջնջելու և մշակման սահմանափակման իրավունք: Որպես տվյալների սուբյեկտ՝ դուք իրավունք ունեք պահանջել ջնջել ձեր անձնական տվյալները կամ սահմանափակել մշակումը: Օրինակ՝ եթե մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները ձեր համաձայնությամբ, և դուք չեղարկում եք այն, և չկա այլ իրավական հիմք (օրինակ՝ պայմանագիր), մենք անմիջապես ջնջում ենք ձեր անձնական տվյալները: Ձեր անձնական տվյալները նաև կջնջվեն, հենց որ դրանք այլևս չպահանջվեն դրանց համար նշված նպատակների համար՝ մեր պահպանման ժամկետի ավարտին:
Եթե մենք օգտագործում ենք ձեր անձնական տվյալները անմիջական մարքեթինգի միակ նպատակով, և դուք հետ եք կանչել ձեր համաձայնությունը կամ առարկել եք ESET-ի հիմքում ընկած օրինական շահերին, մենք կսահմանափակենք ձեր անձնական տվյալների մշակումը այնքանով, որպեսզի միայն ներառենք ձեր կոնտակտային տվյալները մեր ներքին սև ցուցակում՝ անցանկալի հաղորդակցությունից զերծ մնալու համար: Կամ, ձեր անձնական տվյալները կջնջվեն:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեզանից կարող է պահանջվել պահել ձեր տվյալները մինչև օրենսդիր կամ վերահսկող մարմինների կողմից նշված պահպանման պարտավորությունների և ժամկետների ավարտը: Պահպանման պարտավորությունները և ժամկետները նաև կարող են բխել Սլովակիայի օրենսդրությունից: Դրանից հետո համապատասխան տվյալները պարբերաբար կջնջվեն:
Տվյալների փոխանցմանը առարկելու իրավունք։ Ձեզ՝ որպես տվյալների սուբյեկտի, սիրով կտրամադրենք ESET-ի կողմից մշակված անձնական տվյալները xls ձևաչափով:
Բողոք ներկայացնելու իրավունք: Որպես տվյալների սուբյեկտ՝ դուք իրավունք ունեք ցանկացած պահի բողոք ներկայացնել վերահսկիչ մարմնին: ESET-ը գործում է Սլովակիայի օրենսդրության համաձայն, և որպես Եվրոպական միության անդամ երկիր՝ մենք պարտավոր ենք հետևել տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջներին։ Տվյալների վերահսկման համապատասխան մարմինը Սլովակիայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության գրասենյակն է, որը գտնվում է Hraničná 12, 82007 Bratislava 27, Slovak Republic հասցեում:
Ձեր անձնական տվյալների մշակումը
ESET-ի կողմից մատուցվող ծառայությունները, որոնք իրագործված են մեր ապրանքում, տրամադրվում են ՎՕԼՊդրույթների համաձայն, սակայն դրանց որոշ մասը կարող է հատուկ ուշադրություն պահանջել: Մենք ցանկանում ենք ձեզ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել մեր ծառայությունների մատուցման հետ կապված տվյալների հավաքման մասին։ Մենք տրամադրում ենք բազմազան ծառայություններ, որոնք նկարագրված են ՎՕԼՊ-ում և ապրանքի փաստաթղթերում։ Այդ ամենի պատշաճ գործունեության համար մեզ անհրաժեշտ է հավաքել հետևյալ տեղեկությունները.
Լիցենզավորման և հաշիվների ներկայացման տվյալներ: Անունը, էլ. հասցեն, լիցենզիայի բանալին և (եթե կիրառելի է) հասցեն, ընկերության պատկանելության և վճարման տվյալները հավաքվում և մշակվում են ESET-ի կողմից՝ լիցենզիայի ակտիվացման, լիցենզիայի բանալիների տրամադրման, ժամկետի ավարտի մասին հիշեցումների, աջակցության հայտերի, լիցենզիայի իսկության ստուգման, մեր ծառայությունների և այլ ծանուցումների տրամադրման համար, ներառյալ մարքեթինգային հաղորդագրությունները՝ գործող օրենսդրությանը կամ ձեր համաձայնությանը համապատասխան: Իրավական տեսանկյունից ESET-ը պարտավոր է պահել հաշիվների ներկայացման տեղեկությունները 10 տարի ժամկետով, այնուամենայնիվ, լիցենզավորման տեղեկությունները կդարձվեն անանուն՝ լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 12 ամիս հետո:
Թարմացման և այլ վիճակագրական տվյալներ: Մշակվող տեղեկությունների մեջ են մտնում տեղադրման գործընթացի հետ կապված տվյալներ, տեղեկություններ ձեր համակարգչի մասին, այդ թվում՝ այն հարթակը, որի վրա տեղադրված է մեր ապրանքը, տեղեկություններ մեր ապրանքների աշխատանքի և գործառնության մասին, ինչպես օրինակ՝ գործավար համակարգը, սարքակազմի մասին տվյալները, տեղադրման ID-ները, լիցենզիայի ID-ները, IP հասցեն, MAC հասցեն, ապրանքի կազմաձևման կարգավորումները. այս տվյալները մշակվում են թարմացման և նորացման ծառայություններ մատուցելու և մեր հիմնական ենթակառուցվածքի պահպանման, անվտանգության և բարելավման նպատակով:
Այս տեղեկությունները առանձին են պահվում նույնականացման տեղեկություններից, որոնք պահանջվում են լիցենզավորման և հաշիվների ներկայացման նպատակների համար, քանի որ դրանց համար չի պահանջվում Վերջնական օգտագործողի նույնականացում: Պահպանման ժամկետը առավելագույնը 4 տարի է:
Parental Control. Ապրանքում ներառված են գործառույթներ, որոնք Վերջնական օգտագործողին թույլ են տալիս վերահսկել կառավարվող օգտագործողների մուտքը վեբ էջերի և/կամ բջջային հավելվածների որոշակի խմբեր: Ապրանքում ներառված են նաև ժամանակի կառավարման և գտնվելու վայրի որոշման գործառույթներ: Այս գործառույթները միացնելու համար ESET-ը մշակում է տեղեկատվություն այցելած կայքերի, տեղադրությունների, շարժական հավելվածների, օգտագործողի կառավարվող սարքի վերաբերյալ, այդ թվում՝ տվյալներ ապրանքի աշխատանքի և գործառնության վերաբերյալ: Տեղեկատվությունը կարող է նաև պարունակել տվյալներ Վերջնական օգտագործողի կամ այլ կառավարվող օգտագործողների վերաբերյալ (ցանկության դեպքում, կառավարվող օգտագործողներին կարող եք նշել անվամբ, տարիքով կամ լուսանկարով), տեղեկություն օպերացիոն համակարգի և տեղադրված հավելվածների, ինչպես նաև այն սարքում առկա ֆայլերի մասին, որում տեղադրված է Ապրանքը: Ձեր կառավարվող սարքերի վիճակագրական տվյալներին և կարգավորումներին վեբ զննիչի միջոցով հարմարավետ կերպով մուտք գործեու համար պահանջվում է ESET HOME հաշիվ https://home.eset.com-ում։ Պահպանման ժամանակահատվածը կառավարվում է Վերջնական օգտագործողի կողմից:
Տեխնիկական աջակցություն: Աջակցության ծառայության համար կարող են պահանջվել ձեր կոնտակտային տվյալները և ձեր աջակցության հարցումներում պարունակվող լիցենզավորման տեղեկությունները և տվյալները: Կախված նրանից, թե ինչ եղանակով եք կապ հաստատում մեզ հետո՝ մենք կարող ենք հավաքել ձեր էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, լիցենզիայի տվյալները, ապրանքի մանրամասները և ձեր աջակցման դեպքի նկարագրությունը: Աջակցության ծառայությանն օժանդակելու համար ձեզնից կարող է պահանջվել տրամադրել այլ տեղեկություններ։ Տեխնիկական աջակցության համար մշակված տվյալները պահվում են 4 տարի ժամկետով:
Հաճախորդների Փորձի Բարելավման Ծրագիր. Եթե որոշեք ակտիվացնել Հաճախորդների Փորձի Բարելավման Ծրագիր -ը, ձեր համաձայնության հիման վրա կհավաքվեն և կօգտագործվեն մեր ապրանքների օգտագործման հետ կապված անանուն հեռաչափական տվյալներ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե մեր ապրանքներն ու ծառայությունները օգտագործող անձը Վերջնական օգտագործողը չէ, ով գնել է ապրանքը կամ ծառայությունը և մեզ հետ կնքել Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագիրը (ՎՕԼՊ) (օրինակ՝ Վերջնական օգտագործողի աշխատակիցը, ընտանիքի անդամը կամ Վերջնական օգտագործողի կողմից ապրանքը կամ ծառայությունը օգտագործելու համար այլ կերպ լիազորված անձ՝ ՎՕԼՊ-ի համաձայն), տվյալների մշակումը կատարվում է ESET-ի օրինական շահերից ելնելով՝ հոդված 6 (1) զ), GDPR-ի համաձայն, որպեսզի Վերջնական օգտագործողի կողմից լիազորված օգտագործողին հնարավորություն տա օգտագործել մեր կողմից տրամադրվող ապրանքներն ու ծառայությունները՝ համաձայն ՎՕԼՊ-ի:
Կոնտակտային տվյալները
Եթե ցանկանում եք իրացնել ձեր իրավունքը՝ որպես տվյալների սուբյեկտ, կամ որևէ հարց կամ մտահոգություն ունեք, գրեք մեզ հետևյալ հասցեով.
ESET, spol. s r.o.
Data Protection Officer
Einsteinova 24
85101 Bratislava
Slovak Republic
dpo@eset.sk