ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել թեման

Զեկույցներ

Ձեր երեխայի գործունեության ամենօրյա ամփոփագիրը կարող եք գտնել բջջային սարքի վրա՝ ESET Parental Control for Android Գլխավոր էջի Զեկույցներ բաժնում:

Զեկույցները ցույց են տալիս ժամանակային սահմանափակմամբ հավելվածների վրա Ձեր երեխայի ծախսած ժամանակը և սարքի ընդհանուր Էկրանի ժամանակը։

Ձեր երեխայի գործունեությունը Ձեր սարքում ավելի լավ հասկանալու համար կարող եք դիտել օգտագործման ժամանակացույցը, որը ցույց է տալիս սարքի վրա ժամային ընդմիջումներով անցկացրած ընդհանուր ժամանակը:

Ամենաշատ օգտագործված հավելվածները

Օգնում է Ձեզ գտնել ամենաշատ օգտագործված հավելվածները՝ այդ հավելվածներին նշված կատեգորիայով (անսահմանափակ, արգելափակված, ժամանակային սահմանափակմամբ) և այդ հավելվածների վրա ծախսած ընդհանուր ժամանակը:

Հավելվածի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք սեղմել հավելվածի վրա: Այստեղ դուք կարող եք փոփոխել հավելվածի կատեգորիան կամ սեղմել i պատկերակի վրա՝ հավելվածը Google Play-ում հայտնաբերելու համար:

Տեղադրված հավելվածները

Եթե Ձեր երեխան ներբեռնել է նոր հավելվածներ, դուք դրանք կգտնեք Տեղադրված հավելվածներ բաժնում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք սեղմել հավելվածի վրա: Այստեղ դուք կարող եք փոփոխել հավելվածի կատեգորիան կամ սեղմել i պատկերակի վրա՝ հավելվածը Google Play-ում հայտնաբերելու համար:

Ամենաշատ այցելած վեբ-կայքերը

Առավել հաճախ այցելվող կայքեր բաժնում կարող եք գտնել ձեր երեխայի այցելած կայքերի կատեգորիաները: Նշեք մի կատեգորիա՝ Ձեր երեխայի այցելած կայքերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Այստեղ կարող եք նաև ընտրել կայքը և մեկ կոնկրետ կայքի համար ստեղծել բացառություն՝ այն թույլատրելու կամ արգելափակելու համար: