ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել թեման

Պատմության մատյան

Պատմության մատյանը պարունակում է երեխայի բոլոր սահմանափակված գործողությունները ESET Parental Control for Android-ում։ Այս էկրանը տալիս է ձեր գործողությունների ամփոփագիրը և օգնում բացահայտել անկանոն գործողությունները։

Եթե չեք ճանաչում որևէ գործողություն, ապա հնարավոր է, որ ձեր երեխան գիտի ձեր ծնողի PIN-ը կամ ESET HOME գաղտնաբառը, ուստի խորհուրդ ենք տալիս փոխել այն։ Հպեք համապատասխան գործողությանը, ապա հպեք Սահմանել ծնողի PIN/Վերակայել գաղտնաբառը։

Դուք կարող եք զտել գործողությունները ըստ դասակարգերի.

Երեխա - երեխայի սարքում կատարված գործողություններ։

Ծնող - ծնողի սարքում կատարված գործողություններ։

Վեբ - գործողությունների ESET HOME-ում։

Անհայտ - գործողություններ այն սարքերում, որոնցում ապատեղադրված է ESET Parental Control for Android-ը։

Միայն կասկածելի գործողություններ - հավանական կասկածելի գործողություններ, սովորաբար այնպիսի գործողություններ, որոնցով նվազեցվում են արդեն իսկ գործադրված սահմանափակումները։