ESET առցանց օգնություն

Որոնում Հայերեն
Ընտրել թեման

Ներածություն

ESET Parental Control for Android-ը պաշտպանում է երեխաներին վտանգներից՝ իրենց սմարթֆոններում և պլանշետներում: Հավելվածն առանձին Android հավելված է՝ լիովին ինտեգրված ESET HOME պորտալում, որպեսզի ծնողները կարողանան վերահսկել և կարգաբերել իրենց երեխաների առցանց աշխատանքը ցանկացած վեբ զննիչում՝ մուտք գործելով իրենց ESET HOME հաշիվ:

Ըստ անվանակարգի վեբ զտումը սահմանափակում է երեխաների մատչումը անպատշաճ վեբ բովանդակությանը: ESET Parental Control for Android հավելվածը նախատեսված չէ երեխաների կողմից օգտագործելու համար, բայց նախատեսված է թույլատրելու համար պատասխանատու և ճկուն հաղորդակցություն. երեխաները կարող են թույլտվության հարցում կատարել՝ բովանդակության և իրենց ցանկացած հավելվածներին մատչելու համար: Ծնողները կարող են վերահսկել իրենց երեխաների գործողությունները և պատասխանել նման հարցումներին Ծնողական պորտալից կամ իրենց սեփական Android սարքից (եթե ունեն ESET Parental Control for Android տեղադրված իրենց սարքում):

Հավելվածի յուրահատկությունը ներառում է՝

Հավելվածների վերահսկողություն՝ արգելափակում — Ապահովում է լրացուցիչ հանգստություն ծնողների համար՝ համապատասխան հավելվածներ թույլատրելով ձեր երեխաներին, ըստ նրանց տարիքային խմբի: Տարիքին չհամապատասխանող հավելվածներն ինքնաբար կարգելափակվեն:

Հավելվածների վերահսկողություն՝ ժամանակային սահմանափակումներ — Խաղեր խաղալը, ընկերների հետ համօգտագործելը և առցանց հմտությունների բարելավումը կարևոր են երեխաների համար, բայց այնպես էլ ընտանեկան այլ միջոցառումներ: Այս յուրահատկությունը հնարավորություն է տալիս ձեր ընտրած հավելվածների համար կայել օրական ժամանակային սահմանափակումներ:

Վեբի վերահսկողություն — Հնարավորություն է տալիս երեխաներին որոնել համացանցը՝ առանց անպատշաճ բովանդակություն մուտք գործելու: Պարզապես մուտքագրեք երեխայի տարիքը, և անվանակարգերը, ինչպես օրինակ՝ մոլախաղեր և պոռնոգրաֆիա, կարգելափակվեն ինքնաբար:

Երեխայի տեղորոշում — Ցուցադրում է ձեր երեխաների սարքերի տեղադրությունը երբ ցանկանաք՝ նվազեցնելով ձեր անհանգստությունը, թե որտեղ են նրանք, եթե մոռացել են գրել կամ զանգել ձեզ: Տեղադրությունը գլխավորապես որոշվում է նրանց բջջային սարքի GPS-ից: Եթե GPS-ի տվյալը մատչելի չէ, այն կարող է որոշել մոտավոր տեղադրությունը Wi-Fi-ի կամ GSM ցանցի միջոցով:

Գոտիներ զգուշացումով — Հնարավորություն է տալիս ծնողին ստեղծել բազմակի գոտիներ: Ապա ծնողները կստանան ծանուցում ամեն անգամ, երբ երեխան մուտք գործի կամ դուրս գա գոտուց:

Երեխա/Ծնող տեղակայման օգնական — Օգնում է ձեզ տեղակայել ESET Parental Control for Android մի քանի հեշտ քայլերով:

Ծնողական պորտալ/կայքէջ (parentalcontrol.eset.com) — Հնարավորություն է տալիս ձեզ գրանցվել ESET HOME հաշվի համար՝ հարմար մուտք ունենալու համար ձեր երեխայի սարքերի վիճակագրությանը և կարգավորումներին ձեր համակարգչից, պլանշետից կամ սմարթֆոնից: Ծնողական պորտալից դուք կարող եք կառավարել կանոնները, դիտել զեկույցները, իմանալ լավարկումների հնարավոր խնդիրների մասին ձեր երեխայի սարքում կամ տեղորոշել նրանց: