ESET Mobile Security for iOS – Բովանդակություն

Հղման սկաներ

Հղման սկաներ ընդարձակում է պաշտպանությունը Safari-ից դուրս`թույլ տալով ապահով կերպով ստուգել հղումները ցանկացած աղբյուրից: Մինչ հակաֆիշինգն ապահովում է անվտանգ զննում Safari-ում, Հղման սկաները պաշտպանում է ձեզ SMS-ով, էլ․ փոստով, հաղորդագրությունների հավելվածներով կամ այլ կապուղիներով ստացված հղումների հետ փոխազդելիս։ Հղման սկաներով դուք կարող եք արագ և ձեռքով ստուգել ցանկացած URL՝ ESET-ի անվտանգության տվյալների բազայում՝ պարզելու, թե արդյոք այն անվտանգ է։ Սա օգնում է խուսափել ֆիշինգային հարձակումներից, խարդախություններից կամ վնասակար կայքերից՝ նույնիսկ Safari զննիչից դուրս։