Կապի անվտանգություն
Կապի անվտանգություն գնահատում է այն ցանցի հնարավոր ռիսկը, որին ներկայումս միացված եք: Հատկությունը վերահսկում է կապի կարգավիճակը և դասակարգում է ցանցի տեսակը, որը կօգնի ձեզ հասկանալ՝ արդյոք ձեր միջավայրն անվտանգ է, թե կարող է ենթարկվել վտանգների։ Այն տեղեկացնում է ձեզ, որ անապահով ցանցերի վրա հարձակվողները կարող են մշտադիտարկել ձեր գործունեությունը, գողանալ անձնական տվյալները կամ կորզել գաղտնաբառերը: Գնահատված կապի կարգավիճակի հիման վրա՝ միացման անվտանգությունը տրամադրում է առաջարկություններ այն մասին, թե ինչպես պաշտպանված մնալ, երբ ցանցն ապահով չէ: Ճշգրտությունն առավել բարելավելու համար կարող եք նշել վստահելի տնային ցանցերը, ինչը թույլ կտա հավելվածին ավելի ճշգրիտ գնահատումներ տրամադրել և նվազեցնել ավելորդ ծանուցումները հայտնի անվտանգ միջավայրերում։
Տեղադրության հասանելիությունը պետք է տրամադրվի ձեր սարքին`ձեր ցանցային կապի անվտանգությունը ստուգելու համար: |