ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել թեման

Ակտիվացում

Պրեմիում տարբերակի հատկությունները ESET Mobile Security-ում ապակողպելու համար դուք պետք է ակտիվացնեք ESET Mobile Security ակտիվացման բանալիով:

Դուք դեռ բաժանորդագրություն չունեք

1.Հպեք մենյուի կոճակը hamburger_menu՝ հիմնական մենյուն բացելու համար:

2.Հպեք Բաժանորդագրություն ընտրանքին և ընտրեք Բարձրացնել մինչև Պրեմիում:

3.Դուք վերաուղղորդվում եք ESET-ի վեբկայք:

4.Մեր ESET առցանք խանութից գնեք այն բաժանորդագրությունը, որը հնարավորինս բավարարում է ձեր կարիքները:

5.Ձեր ակտիվացման բանալին կստանաք այն էլ. հասցեին, որը տրամադրվել է ESET բաժանորդագրությունը գնելիս: Երբ կստանաք ձեր բաժանորդագրությունը, շարունակեք ստորև բերված բաժնում:

Դուք արդեն ունեք բաժանորդագրություն

Միացրեք ձեր սարքը ESET HOME-ին և ակտիվացրեք ESET Mobile Security-ը ESET HOME-ի հետ արդեն կապակցված բաժանորդագրությամբ

Ձեր սարքը ESET HOME-ին միացնելու և ESET Mobile Security-ը ակտիվացնելու համար այցելեք Կապակցում ESET HOME-ին բաժինը։

Ակտիվացնել ESET Mobile Security-ը առանց ESET HOME-ի

1.Հպեք մենյուի կոճակը hamburger_menu՝ հիմնական մենյուն բացելու համար:

2.Հպեք Բաժանորդագրություն ընտրանքին:

3.հպեք Մուտքագրել ակտիվացման բանալի:

4.Մուտքագրեք ձեր ակտիվացման բանալին և հպեք Ակտիվացնել:

5.Երբ ձեր բաժանորդագրության ստուգումն ավարտվում է, ցուցադրվում է Հաջող ակտիվացում։ Սեղմեք Ավարտել պատուհանը փակելու համար: