ESET առցանց օգնություն

Որոնում Հայերեն
Ընտրել թեման

Անվճար և պրեմիում լիցենզիայի հատկություններ

ESET Mobile Security ունի երեք հասանելի տարբերակ.

Անվճար՝ հիմնական հատկանիշները կարող են անսահմանափակ ժամկետով անվճար օգատգործվել:

Փորձնական ՝պրեմիում հատկանիշն ակտիվացվում է սահմանափակ ժամկետով (կանխադրորեն 30 օր): Փորձնական տարբերակի լիցենզիան առաջին անգամ ավտոմատ կերպով ակտիվացվում է ESET Mobile Security-ը տեղադրելուց հետո՝ յուրաքանչյուր Google Play հաշվին:

Պրեմիում ՝ պրեմիում հատկանիշներն ակտիվացվում են մինչև ձեր լիցենզիան ավարտվելը:

 

Այս սյունակը ցույց է տալիս, թե որ հատկանիշներն են հասանելի անվճար, փորձնական և պրեմիում տարբերակներում:

 

Անվճար

Փորձնական և պրեմիում

Հակավիրուս

Հակավիրուս –ավտոմատ սկանավորում

 

Հայտնաբերման մոդուլների ավտոմատ թարմացում

 

Հավելվածի կողպում

 

Anti-Theft՝ SMS հրահանգներ

 

Anti-Theft – վեբ էջ

 

Anti-Theft – SIM-ի պաշտպանություն

 

Ցանցի ստուգիչ

 

Հակաֆիշինգ

 

Զանգերի զտիչ

 

Վճարման պաշտպանություն

 

Անվտանգության մոնիթորինգ

 

Անվտանգության զեկույց

Ուղիղ ձեր Android սարքից ESET Mobile Security-ը ակտիվացնելու համար սեղմեք Մենյուhamburger_menu ESET Mobile Security-ի հիմնական էկրանին (կամ սեղմեք ձեր սարքի ՄԵՆՅՈՒ կոճակը)ապա սեղմեք Լիցենզիա:

ESET Mobile Security-ը ակտիվացնելու բազմաթիվ տարբերակներ կան:

Դարձնել պրեմիում - ընտրեք այս տարբերակը, եթե չունեք լիցենզիա և ցանկանում եք գնել։

Մուտքագրեք լիցենզիայի բանալին – ընտրեք այս տարբերակը, եթե արդեն լիցենզիայի բանալի ունեք: Լիցենզիայի բանալին հատուկ ձևաչափ ունեցող շարք է XXXX-XXXX-XXXX-XXXX-XXXX, որն օգատգործվում է լիցենզիայի սեփականատիրոջը ճանաչելու համար: Այն կարող եք գտնել ESET-ից ստացված էլեկտրոնային նամակում կամ գնման տուփում ներառված լիցենզիայի քարտում: