ESET առցանց օգնություն

Որոնում Հայերեն
Ընտրել թեման

Ակտիվացում

ESET Mobile Security-ում պրեմիում յուրահատկություններն ապակողպելու համար անհրաժեշտ է լիցենզիայի բանալու միջոցով ակտիվացնել ESET Mobile Security-ը:

Դուք դեռևս լիցենզիա չունեք

1.Հպեք մենյուի կոճակը hamburger_menu՝ հիմնական մենյուն բացելու համար:

2.Սեղմեք ESET Mobile Security-ի գլխավոր էջի էկանին տեղադրված Նորացնել տարբերակը և ընտրեք Գնել պրեմիում տարբերակը:

3.Դուք վերաուղղորդվում եք ESET-ի վեբկայք:

4.Մեր ESET առցանք խանութից գնեք այն լիցենզիան, որը հնարավորինս բավարարում է ձեր կարիքները:

5.Ձեր լիցենզիայի բանալին կստանաք այն էլ. հասցեին, որը տրամադրել եք ESET լիցենզիան գնելիս: Երբ ստանաք լիցենզիան, անցեք ներքևի բաժին:

Դուք արդեն լիցենզիա ունեք

Միացրեք ձեր սարքը ESET HOME-ին և ակտիվացրեք ESET Mobile Security-ը ESET HOME-ի հետ արդեն կապակցված լիցենզիայով։

Ձեր սարքը ESET HOME-ին միացնելու և ESET Mobile Security-ը ակտիվացնելու համար այցելեք Կապակցում ESET HOME-ին բաժինը։

Ակտիվացնել ESET Mobile Security-ը առանց ESET HOME-ի

1.Սեղմեք ESET Mobile Security-ի գլխավոր էջի էկանին տեղադրված Նորացնել տարբերակը և ընտրեք Ես արդեն լիցենզիա ունեմ տարբերակը:

2.Սեղմեք Մուտքագրել լիցենզիայի բանալին:

3.Մուտքագրեք ձեր լիցենզիայի բանալին և հպեք Ակտիվացնել։

4.Երբ ավարտվում է ձեր լիցենզիայի ստուգումը, ցուցադրվում է Ակտիվացումը հաջողվեց էկրանը։ Սեղմեք Ավարտել պատուհանը փակելու համար: