Հավելվածի կողպում
Հավելվածի կողպումը ձեզ հնարավորություն է տալիս ապահովել ընտրված հավելվածների PIN կոդով կամ մատնահետքով մուտքը (էլփոստ, հաղորդագրություններ, օրացույց և այլն): Հավելվածի կողպումը կանխում է չթույլատրված մուտքն ընտրված հավելվածներ, նույնիսկ երբ սարքն ապակողպված է:
Խորհուրդ Մենք խորհուրդ ենք տալիս միացնել Վերածածկի (Վերևում հայտնվող հավելվածներ) թույլտվությունները ESET Mobile Security-ի ավել լավ գործառնության համար: |
Ձեր սարքում Հավելվածի կողպում սահմանել:
1.ESET Mobile Security-ի հիմնական էկրանի վրա սեղմեք Հավելվածի կողպում:
2.Հպեք Միացնել։
3.Մուտքագրեք ձեր PIN-ը, որի միջոցով ապակողպում եք հավելվածները։
4.Հաստատեք PIN-ը՝ կրկին մուտքագրելով այն։
5.Հպեք հավելվածին՝ այն կողպելու կամ ապակողպելու համար։
Կազմաձևեք Հավելվածի կողպման կարգավորումները
Հավելվածի կողպման կարգավորումներ մուտք գործելու համար բացեք վերևի աջ անկյունի ընտրացանկը և սեղմեք Կարգավորումներ.
•Կողպել նոր հավելվածները ՝ Հավելվածի կողպումը միացված լինելու դեպքում սարքում նոր հավելված տեղադրելուց հետո ձեզ հարց կտրվի, թե արդյո՞ք ցանկանում եք կողպել նոր հավելվածը:
•Վերակողպել հավելվածը ՝ Դուք կարող եք հավելվածը փակելուց կամ էկրանի անջատվելուց մեկ րոպե հետո կամ միանգամից կողպելու նպատակով Հավելվածի կողպում սահմանել:
•Կողպման տեսակը ՝ Դուք կարող եք հավելվածը կողպել՝ օգտագործելով PIN կոդ կամ նմուշ:
•Ապակողպել մատնահետքով՝Այս տարբերակը հասանելի է միայն, եթե ձեր սարքում պահվել է ստուգված մատնահետք: Միացված լինելու դեպքում դուք կարող եք ապակողպել հավելվածը՝ օգտագործելով ձեր սարքում պահպանված մատնահետքը: Կարող եք հավելվածն ապակողպել նաև PIN-նն օգտագործելով: Կարող եք հավելվածն ապակողպել նաև PIN-նն օգտագործելով: Սեղմեք Օգտագործել PIN-ը կողպված հավելվածը բացելու համար:
•Ներխուժման զգուշացում - ապակողպման մի քանի անհաջող փորձից հետո ESET Mobile Security- ը նկարում է ներխուժման փորձ կատարողին: Նկարը ցուցադրվում է հավելվածի հաջորդ հաջողված ապակողպումից հետո:
Անջատել Հավելվածի կողպումը
1.Բացեք Հավելվածի կողպման գործառույթը ESET Mobile Security-ում։
2.Մուտքագրեք ձեր Հավելվածի կողպման PIN-ը։
3.Հպեք ընտրացանկը՝ վերևի աջ անկյունում:
4.Հպեք Անջատել։
Ակտիվացնել Գիշերային ռեժիմը
Դուք կարող եք Հավելվածի կողպման էկրանի վերևի աջ անկյունում սեղմել գիշերային ռեժիմի պատկերը և ակտիվացնել Գիշերային ռեժիմը՝ տեսողությանը չվնասելու համար: