Հակաֆիշինգ

Ֆիշինգ տերմինը նկարագրում է այն քրեական գործողությունը, որը ներառում է օգտատերերի մտաշահարկում՝ տրամադրելով նրանց վերաբերյալ գաղտնի տեղեկատվություններն այն վեբկայքին, որոնք թվում են իսկական, բայց այդպիսին չեն: Այս տեսակի մտաշահարկումը հայտնի է որպես սոցիալական մեքենայություն: Ֆիշինգը հաճախ օգտագործվում է, որպեսզի ապահովի այնպիսի զգայուն տվյալների հասանելիություն, ինչպիսիք են բանկային հաշվեհամարները, բանկային քարտերի հաշվեհամարները, PIN համարները կամ օգտատերերի անուններն ու գաղտնաբառերը:

Մենք խորհուրդ ենք տալիս Հակաֆիշինգը-ը պահել միացված: Բոլոր հնարավոր ֆիշինգային հարձակումները, որոնք գալիս են ESET-ի վնասակար տվյալների բազայում թվարկված վեբկայքերից կամ տիրույթներից, կարգելափակվեն և զգուշացնող ծանուցում կհայտնվի՝ տեղեկացնելով ձեզ հարձակման փորձի մասին:

Հակաֆիշինգը համատեղվում է Android օպերացիոն համակարգում հասանելի ամենատարածված վեբ դիտարկիչների և սոցիալական ցանցերի հավելվածների, ինչպես նաևChrome-ի և stock դիտարկիչների հետ, որոնք արդեն նախապես տեղադրված են Android սարքերում (սովորաբար կոչվում է Համացանց կամ Դիտարկիչ): Մյուս դիտարկիչները կարող են նշված լինել որպես Անպաշտպան, քանի որ նրանք Հակաֆիշինգի համար բավարար ինտեգրացում չեն ապահովում: Հակաֆիշինգի գործառնությունն ամբողջովին կիրառելու համար խորհուրդ ենք տալիս չօգտագործել ձեր սարքի համար չգործող վեբ դիտարկիչներ:

 

Բարելավել գործառնությունը – ESET Mobile Security զգուշացնում է ձեզ, որ Հակաֆիշինգային պաշտպանությունը պահանջում է Android օպերացիոն համակարգի կողմից տրվող հավելյալ թույլտվություն: Սեղմեք Թույլ տալ համակարգի Մատչելիության կարգավորումները բացելու համար և հաշվի առեք ավելի շատ դիտարկիչների աջակցություն տրամադրելու և պաշտպանությունը միացնելու համար առկա տարբերակները մասնավոր (ինկոգնիտո) ռեժիմով զննելիս: Եթե դուք չեք ցանկանում, որ այս հարցը ներկայացվի որպես խնդիր, սեղմեք Անտեսել այս հարցը (խորհուրդ չի տրվում):

Հակաֆիշինգն անջատելու համար սեղմեք ցանկի կոճակը three_dots_menuապա սեղմեք Անջատել:

note

Հակաֆիշինգ Samsung DeX-ում

Հակաֆիշինգը չի աջակցվում Samsung DeX կայանին միացված սարքերում:

Պաշտպանված դիտարկիչներ։

Chrome

Chrome Beta

Firefox

Firefox Beta

Opera

Opera Beta

Opera Mini

Opera Mini Beta

Opera TV դիտարկիչ

Samsung համացանց

Mint

Yandex դիտարկիչ

DuckDuckGo (ESET Mobile Security 6.1 և ավելի նոր տարբերակում)

Kiwi դիտարկիչ

Edge

Silk՝ Amazon սարքերում

Mi դիտարկիչ

Xiaomi Mi դիտարկիչ

Vewd՝ Android TV-ում

Սոցիալական ցանցերի պաշտպանված հավելվածներ

Facebook

Facebook Lite

Messanger

Messanger Lite

Instagram

Սոցիալական ցանցերի հավելվածները, որոնք համացանցը դիտելու համար կիրառում են դիտարկչի պաշտպանված բաղադրիչներ, նույնպես պաշտպանված են: