Ընտրել ներդիրը
ESET HOME – Բովանդակություն

Password Manager


Կարեվոր է

Password Manager-ի դադարեցում

ESET-ը կդադարեցնի Password Manager-ը: Վաճառքի ավարտի ամսաթիվը 2025 թվականի հոկտեմբերի 21-ն է: Այս ամսաթվից հետո դուք չեք կարող ձեռք բերել նոր բաժանորդագրություն Password Manager-ով: Password Manager-ի օգտագործման ժամկետի ավարտի ամսաթիվը 2027 թվականի հոկտեմբերի 18-ն է: Այս ամսաթվից հետո Password Manager-ը կդադարի աշխատել, և բոլոր տվյալները կջնջվեն։ Դուք չեք կարողանա մուտք գործել ձեր հաշիվներ և հասանելիություն ստանալ ձեր տվյալներին Password Manager-ում։ Հավելվածն այլևս հասանելի չի լինի բջջային հավելվածների և ընդլայնումների խանութներում:

ESET HOME հաշվի միջոցով կարող եք կենտրոնացված կերպով կառավարել Password Manager-ը բոլոր անդամների համար: Անդամ ստեղծելը թույլ է տալիս ակտիվացնել կամ հանձնարարել Password Manager-ն այլ օգտագործողի։

Ձեր ESET HOME հաշիվ մուտք գործելուց հետո կողային ընտրացանկում սեղմեք Password Manager: Երբ ակտիվացնում եք Password Manager-ը ձեր տնային տնտեսության կամ փոքր բիզնեսի օգտագործողի համար, նրանք կհայտնվեն Password Manager օգտագործողներ բաժնում:


Նշում

Password Manager հատկություն

ESET Password Manager տեղադրելու և ակտիվացնելու համար տե՛ս հրահանգները ESET Password Manager առցանց օգնություն բաժնում։