Ընտրել ներդիրը
ESET HOME – Բովանդակություն

Մշտադիտարկվող տեղեկատվություն

Այս մասը ներառում է ձեր լրացված բոլոր տվյալները գրանցման ձևից:


Կարևոր է

Ինքնության պաշտպանության ակտիվացումից հետո մշտադիտարկվող տեղեկատվության ցուցադրման և խմբագրման ֆունկցիոնալությունը հասանելի կդառնա մի քանի րոպեի ընթացքում: Նախաձեռնումից հետո մշտադիտարկվող տեղեկատվության էջն ավտոմատ կերպով կվերաբեռնվի:


Կարևոր է

Աջակցվող գրանշաններ

Որպեսզի ձեր տվյալները պատշաճ կերպով մշտադիտարկվեն, մշտադիտարկման դաշտերում մուտքագրեք միայն լատինական այբուբենի նիշերը թվանշանների, բացատների և ընտրված հատուկ նիշերի հետ միասին (- # / . ,): Աջակցվում են հետևյալ լատինական տառերը.

26 մեծատառ լատինական տառ (A-Z) և նույն տառերի 26 փոքրատառ տարբերակներ (a-z):

Այս անձնական տեղեկությունը հետևողականորեն մշտադիտարկվում է հնարավոր խարդախության և կասկածելի գործողությունների համար: Դուք կարող եք ավելացնել կամ փոխել տեղեկությունը.

1.Անձնական տեղեկություններ—Այս բաժինը պարունակում է գրանցման ձևից ձեր լրացրած բոլոր տվյալները:

2.Հասցե—Սեղմեք Խմբագրել թարմացնելու համար փողոցը, փոստային կոդը, քաղաքը, երկիրը և սեղմեք Պահել:

3.Լրացուցիչ էլփոստի հասցեներ— Սեղմեք Խմբագրել՝ պաշտպանելու մինչև 9 լրացուցիչ էլփոստի հասցե: Էլփոստի հասցեն ավելացնելուց հետո կտտացրեք Պահել: Ցանկից կոնկրետ էլփոստի հասցե հեռացնելու համար կտտացրեք Խմբագրել > էլփոստի հասցեի կողքին գտնվող կարմիր ջնջման պատկերակը և սեղմեք Պահել։

4.Ֆինանսական տեղեկատվություն․ դուք կարող եք ավելացնել մինչև 10 IBAN`մութ ցանցի մշտադիտարկման ճշգրտությունը և հայտնաբերումը բարձրացնելու համար.

IBAN․ սեղմեք +ավելացնել կոճակը մուտքագրելու համար IBAN-ն ըստ ստորև բերված պահանջների և սեղմեք Պահել՝ հաստատելու համար: Սկզբնադիրում ցուցադրվում են մշտադիտարկման IBAN-ների միայն վերջին չորս նիշերը, իսկ մնացածը թաքնված է: Ամբողջական IBAN-ի արժեքը դիտելու համար սեղմեք Խմբագրել > eye աչքի պատկերակը:


Նշում

IBAN պահանջներ

Ձեր մուտքագրած IBAN-ի արժեքը պետք է լինի.

Նվազագույնը 3 նիշ

Առավելագույնը 33 նիշ

Տառաթվային

Բանկային հաշիվներ․ սեղմեք +ավելացնել կոճակը բանկային հաշիվը մուտքագրելու համար`համաձայն ստորև բերված պահանջների, և սեղմեք Պահել՝ հաստատելու համար: Սկզբնադիրում ցուցադրվում են մշտադիտարկման բանկային հաշիվների միայն վերջին չորս նիշերը, իսկ մնացածը թաքնված է: Ամբողջական բանկային հաշվի արժեքը դիտելու համար սեղմեք Խմբագրել > eye աչքի պատկերակը:


Նշում

Բանկային հաշվի պահանջներ

Ձեր մուտքագրած բանկային հաշվի արժեքը պետք է լինի.

Նվազագույնը 3 նիշ

Առավելագույնը 33 նիշ

Թվային