Վեբի վերահսկողություն

Վեբի վերահսկողության մասին մանրամասն զեկույցները հասանելի են մենյուից, սեղմեք մենյուի պատկերակը three_dots_menu > Զեկույցներ > Վեբի վերահսկողություն։

Վեբի վերահսկողություն բաժնում ծնողը կարող է տեսնել բոլոր այցելությունները թույլատրելի և անթույլատրելի կայքերին, ինչպես նաև արգելափակված կայքերին։ Յուրաքանչյուր կատեգորիա կարող է արգելափակվել կամ արգելաբացվել զեկույց բաժնից։

Արգելափակված կայքերն անթույլատրելի կայքերն են, որ արգելափակված են ESET Parental Control for Android-ի կողմից։ Եթե անթույլատրելի կայքերի արգելափակումն անջատված է, երեխան կարող է մուտք գործել անթույլատրելի կայքեր, և դրանք կցուցադրվեն Անթույլատրելի կայքերի այցելություններ բաժնում:

Թույլատրելի կայքերի այցելություններ բաժնում Դուք կարող եք գտնել թույլատրելի կայքեր այցելությունները՝ դասակարգված կատեգորիաներով: Նշեք մի կատեգորիա՝ Ձեր երեխայի այցելած կայքերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Այստեղ կարող եք նաև ընտրել կայքը և մեկ կոնկրետ կայքի համար ստեղծել բացառություն՝ այն թույլատրելու կամ արգելափակելու համար: