ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել թեման

Վեբի վերահսկողություն

Վեբի վերահսկողությունը հնարավորություն է տալիս երեխաներին զննել համացանցը ավելի համապատասխան ձևով, ինչը հնարավորություն է տալիս տեսնել միայն այն բովանդակությունը, որը համապատասխանում է նրանց տարիքային խմբին: Մուտքագրեք ձեր երեխայի տարիքը, որպեսզի ESET Parental Control for Android-ը ինքնաբար սահմանի, թե կայքերի որ անվանակարգերը մատչելի կլինեն ձեր երեխայի համար համացանցը զննելիս: Օրինակ՝ մոլախաղերը և պոռնոգրաֆիան, սկզբնադիր արգելափակված են:

Կան երեք կանխորոշված ընտրանքներ՝ հիմնված ձեր երեխայի տարիքի վրա: Յուրաքանչյուր ընտրանքը նշում է կայքերի տարբեր անվանակարգեր՝ որպես պատշաճ icon_unlimited կամ անպատշաճ icon_blocked։ Ծնողները կարող են նաև փոփոխել այդ կարգավորումները՝ թույլատրելու կամ սահմանափակելու մուտքը նշված որևէ անվանակարգին: Նախնական տեղակայումը կազմաձևված է կոնկրետ երեխայի տարիքի հիման վրա:

Եթե ձեր երեխան փորձում է այցելել արգելված վեբ էջ, նա կարող է բովանդակությունը մատչելու թույլտվություն հարցնել: Երբ ծնողը տա այդ թույլտվությունը, Վեբի վերահսկողությունում ինքնաբար կստեղծվի բացառություն՝ տվյալ բովանդակությունը թույլատրելու համար: Բացառությունը կստեղծվի հատուկ միայն այն վեբ էջի համար, որը ցանկանում է այցելել ձեր երեխան: Բացառություններ հատուկ կայքերի համար կարող են ստեղծվել նաև Վեբի վերահսկողության Զեկույցներիկողմից, որոնք հասանելի են Զեկույցներ ընտրանքի միջոցով՝ three_dots_menu ընտրացանկում կամ ծնողներին ուղարկված զննումների պատմության էլ. փոստերում:

Վեբի վերահսկողությունը միացված է սկզբնադիր կերպով և համատեղելի է հետևյալ զննիչներում՝ Google Chrome, Mozilla Firefox, Opera, Opera mini, Vewd Browser, Dolphin, Mint, Silk, Microsoft Edge և Samsung զննիչ:


note

Արգելափակում

Անթույլատրելի կայքերի արգելափակումն անջատելու դեպքում, եթե Վեբի վերահսկողությունը մնացել է միացված, ապա վեբ մոնիտորինգը դեռևս ակտիվ կլինի և անթույլատրելի կայքէջերը կցուցադրվեն Զեկույցներ-> Վեբի պաշտպանություն-> Այցելություններ անթույլատրելի կայքեր բաժնում:

Սկսել անվտանգ որոնում


warning

Android-ի օժանդակություն

ESET Parental Control for Android Անվտանգ որոնումը մատչելի է միայն Android 4.3 և ավելի նոր տարբերակում:

ESET Parental Control for Android-ի Անվտանգ որոնումը որոնման համակարգերից զտում է որոնման արդյունքները (Google, Yandex, Bing, Yahoo, DuckDuckGo): Երբ միացված է այդ տարբերակը, ESET Parental Control for Android-ի Անվտանգ որոնումը զտում է բոլոր անհայտ և անթույլատրելի բովանդակությունները, որոնք Ձեր երեխան կարող էր բացել որոնման արդյունքում՝ համացանցում որոնում կատարելիս: Դա Ձեր երեխային հնարավորություն է տալիս համացանցում որոնել՝ առանց անթույլատրելի բովանդակություն մուտք գործելու վտանգի: