Սարքեր
Այս բաժնում ներկայացվում է ESET Parental Control for Android-ի կողմից կառավարվող յուրաքանչյուր երեխայի բջջային սարքի ամփոփ տեղեկատվությունը, սարքերի կարգավիճակը և հնարավոր խնդիրները, որոնք կարող են կանխել ձեր սարքերի օպտիմալ կարգավորումը։
ESET Parental Control for Android-ը կտրամադրի սարքի հետևյալ կարգավիճակները՝
•Մարտկոցի կարգավիճակ - ESET Parental Control for Android-ը կտեղեկացնի ձեզ ձեր երեխայի սարքի մարտկոցի լիցքավորման աստիճանը։
•Հեռախոսի կարգավիճակ - ESET Parental Control for Android-ը կտեղեկացնի ձեզ ձեր երեխայի հեռախոսի կարգավիճակի մասին (Զանգերանգ, Թրթռոց, Անձայն)
•Վերահսկման կարգավիճակ - Երբ ձեր երեխայի սարքը վերահսկվում է, ESET Parental Control for Android-ում կցուցադրվի Վերահսկվող սարք նշանը։
ESET Parental Control for Android-ը կտեղեկացնի ձեզ օպտիմալացման հետևյալ խնդիրների մասին՝
•Հավելված: Միացնել GPS արբանյակները՝ թույլ տալու ESET Parental Control for Android-ին ավելի ճշգրիտ ձևով որոշել սարքի գտնվելու վայրը։
•ESET HOME: Միացնել GPS-ը սարքի համար ավելի ճշգրիտ տեղադիրք ունենալու նպատակով:
Կարող եք միացնել GPS արբանյակների օգտագործումը՝ Android կարգավորումներ > Գտնվելու վայրի հասանելիություն՝ ընտրելով GPS արբանյակներ։
•Հավելված: Միացնել Google-ի Գտնվելու վայրի ծառայությունները՝ թույլ տալու համար, որ ESET Parental Control for Android-ն ավելի ճշգրիտ որոշի սարքի գտնվելու վայրը։
•ESET HOME: Միացնել տեղադիրքի ծառայությունները սարքի ավելի ճշգրիտ տեղադիրք ունենալու նպատակով:
Գտնվելու վայրի ծառայությունները միացնելու համար անցեք Android կարգավորումներ > Գտնվելու վայրի հասանելիություն։ Ընտրեք Wi-Fi և բջջային ցանցի վայրը։
•Հավելված: Միացրեք բջջային տվյալների փոխանցման հնարավորությունը, որպեսզի տեսնեք ձեր երեխայի գործողությունները ESET HOME-ում, նույնիսկ եթե սարքը միացված չէ Wi-Fi-ի միջոցով:
•ESET HOME: Միացնել բջջայինի տվյալները որպեսզի տեսնեք ձեր երեխայի գործողությունները, նույնիսկ եթե սարքը միացված չէ Wi-Fi-ի միջոցով:
Բջջային տվյալներով տվյալների փոխանցումը միացնելու համար անցեք Android կարգավորումներ > Բջջային ցանցեր և ընտրեք Միացնել տվյալները։
•Հավելված: Միացրեքլ ժամանակի համաժամեցումը՝/սինխրոնիզացիան/ համոզված լինելու համար, որ ձեր երեխան չի կարող կեղծել խաղերին հատկացված ժամանակը:
•ESET HOME: Միացրեքլ ժամանակի համաժամեցումը՝/սինխրոնիզացիան/ համոզված լինելու համար, որ ձեր երեխան չի կարող կեղծել խաղերին հատկացված ժամանակը:
Ցանցի կողմից տրամադրվող ժամանակ միացնելու համար, անցեք Android կարգավորումներ > Ամսաթիվ և ժամ և ընտրեք Ավտոմատ ամսաթիվ և ժամ։
•Հավելված: Տեղադրել Google Play ծառայությունները՝ միացնելու սարքի իրական ժամանակով վերահսկողությունը (push ծանուցումներ) ESET HOME-ից:
•ESET HOME: Google Play ծառայությունները կարելի է տեղադրել Google Play-ից։
•Հավելված: ԱկտիվացրեքESET Parental Control for Android-ը որպես այս սարքի ադմինիստրատոր, որպեսզի խուսափեք հավելվածի չթույլատրված հեռացումից:
•ESET HOME: Ակտիվացնել ESET Parental Control հավելվածը որպես սարքի ադմինիստրատոր, որպեսզի խուսափեք հավելվածի չթույլատրված հեռացումից:
ESET Parental Control for Android-ը սարքի ադմինիստրատորներին ավելացնելու համար անցեք Android կարգավորումներ > Անվտանգություն > Սարքի ադմինիստրատորներ > Parental Control և հպեք Ակտիվացնել։
•Հավելված: Թույլ տալ Parental Control-ին օգտվել այս սարքի մյուս հավելվածներից։
•ESET HOME: Parental Control-ը միացնելու համար անցեք Android կարգավորումներ > Հասանելիություն > Parental Control և միացրեք Parental Control-ը։