ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել թեման

Օգտագործողների աջակցություն

ESET Օգտագործողների աջակցության մասնագետները պատրաստ են վարչարարական կամ տեխնիկական աջակցություն տրամադրել, ինչը վերաբերում է ESET Parental Control for Android-ին կամ որևէ այլ ESET ապրանքի։

Անմիջապես ձեր սարքից աջակցման հայտ ուղարկելու համար բացեք ESET Parental Control for Android-ի հիմնական ընտրացանկը three_dots_menu և սեղմեք Օգտագործողների աջակցություն > Զեկուցել խնդիրը։

ESET Parental Control for Android-ը ներառում է մուտքագրման նորարարական գործառնություն՝ հնարավոր տեխնիկական խնդիրները բացահայտելու համար։ESET-ին հավելվածի մանրամասն մատյանը տրամադրելու համար համոզվեք, որ Ուղարկել հավելվածի մատյանը ընտրված է (կանխադրված)։ Սեղմեք Ուղարկել՝ ձեր հայտն ուղարկելու համար։ ESET-ի Օգտագործողների աջակցության մասնագետը կկապվի ձեզ հետ ձեր տրամադրած էլփոստի հասցեով։

Ախտորոշիչ մատյանները ջնջվել են, եթե դուք ապատեղարդել և նորից տեղադրել եք ESET Parental Control for Android-ը՝ անսարքությունները շտկելու համար։ Խորհուրդ ենք տալիս նորից կրկնել խնդիրը, ապա ուղարկել մատյանները։


important

Հավելվածն անհնար է բացել կամ անհասանելի է

ESET-ի աջակցման ծառայությանը հարցում ուղարկելու համար, եթե ESET Parental Control for Android-ն անհասանելի է կամ անհնար է բացել, ձեր բջջային սարքում անցեք Կարգավորումներ > Հավելվածներ > Ծնողական վերահսկողություն > Պահեստ > Կառավարել պահեստը։ Ձեր ESET Parental Control for Android հավելվածում սեղմեք Օգտագործողների աջակցություն և լրացրեք բոլոր պահանջվող դաշտերը։