ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել թեման

Գոտիներ՝ ազդանշաններով

Գոտիները շրջանաձև պարագծեր են, որոնք ունեն 100մ (328ֆտ)-ից մինչև 500մ (1640ֆտ) տրամագիծ։ ESET Parental Control for Android-ը թույլ է տալիս ձեզ ստեղծել բազմակի գոտիներ և անհատականացնել դրանք եզակի անունով և նշանով՝ դրանք համակարգված պահելու համար։ Ամեն անգամ, երբ ձեր երեխան մուտք գործի կամ դուրս գա գոտուց, դուք կստանաք ծանուցում։ Դուք կարող եք նաև միացնել և անջատել գոտիները, օրինակ՝ կարող եք արձակուրդների ընթացքում անջատել Դպրոց գոտին։


example

Գոտիների նմուշային սցենար

Դուք ստեղծում եք Դպրոց և Տուն անվանումներով գոտիներ։ Երբ ձեր երեխան դուրս գա Տուն գոտուց, դուք կստանաք «Ելք Տանից» ծանուցում՝ նշելով գոտուց դուրս գալու ժամանակը։ Երբ ձեր երեխան մուտք գործի Դպրոց գոտի, դուք կստանաք «Մուտք Դպրոց» ծանուցում՝ նշելով գոտի մուտքգործելու ժամանակը։ Երբ ձեր երեխան դուրս գա Դպրոց գոտուց, դուք կստանաք «Ելք Դպրոցից» ծանուցում՝ նշելով գոտուց դուրս գալու ժամանակը։ Դուք նաև կստանաք ծանուցում մուտք գործելու և դուրս գալու ժամերով, որպեսզի կարողանաք ստուգել Դպրոց գոտում ձեր երեխայի մնալու ընդհանուր տևողությունը։ ։ Երբ ձեր երեխան մուտք գործի Տուն գոտի, դուք կստանք ևս մեկ ծանուցում։


important

Գոտիների հեռավորությունը

Գոտիները պետք է բաժանվեն առնվազն 5 րոպե ոտքով քայլելու հեռավորության վրա, որպեսզի խուսափեք սխալ ծանուցումներից։


important

Գոտիների ծանուցումներ

Ծանուցումները կուղարկվեն, երբ ձեր երեխան անցկացնի առնվազն 3 րոպե տվյալ գոտում, որպեսզի խուսափեք բազմակի ծանուցումներ ստանալուց, երբ ձեր երեխան շարժվում է տվյալ գոտու սահմաններով։

Գոտիների կարգավորումներ ESET Parental Control for Android ծնողի հավելվածում (ծնողի սարքում).

1.Ընտրեք երեխային, ում համար ուզում եք ստեղծել գոտիները։

2.Հիմնական էկրանի վրա անցեք Տեղորոշիչ։

3.Սեղմեքեք Ատամնավոր շարժանիվ պատկերակը։

4.Սեղմեք Ավելացնել նոր գոտի։

5.Ընտրեք գոտու կենտրոնը՝ որոնելով վայրը հասցեի միջոցով կամ տանելով քարտեզի վրայի գոտին դեպի ցանկալի վայրը։

6.Հպեք գոտու շառավղի պատկերակին (100մ-ը սահմանված է որպես սկզբնադիր):

7.Սահագոտու վրա սահմանեք գոտու շառավիղը և հպեք ստուգանշանի պատկերակին՝ կարգավորումը պահելու համար:

8.Մուտքագրեք գոտու անունը:

9.Ըստ ընտրության՝ կարող եք հպել գլխավոր էջի պատկերակին և գոտու համար ընտրել այլ պատկերակ:

10.Սեղմեք Պահել գոտին։

11.Ընտրեք հսկվող սարքը։ Կարող եք ընտրել միայն մեկ սարք ձեր երեխայի պրոֆիլում։

 

Գոտիների կարգավորումները ESET Parental Control հարթակում (parentalcontrol.eset.com):

1.Ընտրեք երեխային, ում համար ուզում եք ստեղծել գոտիները

2.Սեղմեք Տեղորոշիչ:

3.Երեխայի տեղորոշման բաժնում սեղմեք ատամնավոր շարժանիվի նշանը։

4.Սեղմեք Ավելացնել նոր գոտի։

5.Ընտրեք գոտու կենտրոնը՝ որոնելով վայրը հասցեի միջոցով կամ տանելով քարտեզի վրայի գոտին դեպի ցանկալի վայրը։

6.Ընտրեք գոտու նշանը, գոտու անվանումը և գոտու շառավիղը։

7.Ընտրեք հսկվող սարքը։ Կարող եք ընտրել միայն մեկ սարք ձեր երեխայի պրոֆիլում։

8.Նորից սեղմեք ատամնավոր շարժանիվի նշանը։ Ձեր նոր գոտին տեսանելի կլինի քարտեզի վրա։