ESET Mobile Security for iOS – Բովանդակություն

Մեկնարկի օգնական

Տեղադրումից հետո հետևեք մեկնարկի օգնականի կողմից էկրանին հայտնվող հուշումներին.

1.Հպեք Ընդունել բոլորը և շարունակել համաձայնելու համար Վերջնական օգտագործողի լիցենզիայի պայմանագրին, ընդունելու համար Գաղտնիության քաղաքականությունը և թույլ տալու համար այլ նախասիրություններ:

2.Ձեր նախասիրությունները հարմարեցնելու համար հպեք Անհատականացնել , ընտրեք հետևյալ տարբերակներից որն է կիրառելի և հպեք Շարունակել:

•Թույլատրել վերլուծությունը՝ մեր ապրանքները բարելավելու համար. Մենք ցանկանում ենք հավաքել և վերլուծել տվյալներ մեր հավելվածի օգտագործման և համակարգի խափանումների վերաբերյալ՝ դրանք մանրամասն ուսումնասիրելու, մեր հավելվածի լիարժեք գործառնությունն ապահովելու և մեր օգտագործողների համար դրա աշխատանքը բարելավելու համար։ Մեր կողմից հավաքվող տեղեկությունների մասին ավելին իմանալու համար այցելեք «Գաղտնիության քաղաքականություն» բաժին:

•Թույլատրել տվյալների օգտագործումը մարքեթինգային նպատակներով—Այս համաձայնության հիման վրա՝ մենք և մեր գործընկերները կկարողանանք օգտագործել ձեր տվյալները՝ ձեզ առավել անհատականացված առցանց գովազդներ ցուցադրելու և մեր մարքեթինգային գործունեության արդյունավետությունը գնահատելու համար։

•Թույլատրեք հատուկ առաջարկները և ESET ապրանքի մասին նորությունների ուղարկումը`զեղչեր ստանալու նպատակով․ Դուք կստանաք ապրանքի նորությունները և վերջին առաջարկները ESET-ից։

3.Եթե ձեր երկիրն ավտոմատ կերպով չի հայտնաբերվել, ընտրեք ձեր երկիրը և հպեք Շարունակել:

4.Ընտրեք՝ ESET Mobile Security for iOS պրեմիում բաժանորդագրություն ձեռք բերելու համար (առաջին ամիսն անվճար է), կամ, եթե արդեն ունեք բաժանորդագրություն, ընտրեք Ես արդեն ունեմ բաժանորդագրություն և շարունակեք ստորև բերված քայլերով։ ESET Mobile Security for iOS-ի անվճար տարբերակը կարող է հասանելի լինել՝ ընտրելով Շարունակել առանց արդիականացման։

5.Մուտք գործեք ձեր ESET HOME հաշիվ՝ օգտագործելով ստորև բերված տարբերակներից մեկը, որպեսզի ձեր բջջային սարքը միացնեք ձեր հաշվին և ակտիվացնեք ESET Mobile Security for iOS:

arrow_down_homeApple
arrow_down_homeGoogle
arrow_down_homeԷլ. հասցե