ESET Mobile Security for iOS – Բովանդակություն

ESET Mobile Security for iOS Ներածություն

ESET Mobile Security for iOS-ն ընդարձակում է ESET-ի մրցանակակիր տեխնոլոգիան iOS սարքերի վրա՝ պաշտպանելով օգտագործողներին այնպիսի սպառնալիքներից, ինչպիսիք են ֆիշինգը և խաբեությունները՝ միաժամանակ ուղղորդելով նրանց, թե ինչպես ճիշտ և անվտանգ կազմաձևեկ իրենց սարքերը: Ընդամենը մեկ հպումով դուք ստանում եք ձեր սարքի անվտանգության ընդհանուր կարգավիճակի հստակ պատկերը։ ESET Mobile Security for iOS-ը ամբողջական անվտանգության լուծում է, որը Հակաֆիշինգ գործառույթի միջոցով պաշտպանում է ձեր սարքը խաբուսիկ կայքերից և էլ. նամակներից, ինչպես նաև տեղեկացնում է ձեզ, երբ ձեր Wi-Fi կամ բջջային կապը կարող է անապահով լինել։