ESET առցանց օգնություն

Որոնում Անգլերեն
Ընտրել թեման

Տեղադրում

ESET Mobile Security-ը ներբեռնելու երեք ձև կա.

1.Google Play Store – Ձեր Android օպերացիոն համակարգի միջոցով սարքում բացեք Google Play Store հավելվածը և փնտրեք ESET Mobile Security-ը (կամ միայն ESET-ը):

google_play

2.QR code—Սկանավորեք ստորև նշված QR կոդը՝ ձեր բջջային սարքի և QR սկանավորման հավելվածի միջոցով՝

QR_code_GP

3.ESET HOME հաշվից—Ձեր ESET HOME-ից ներբեռնեք ESET Mobile Security տեղադրիչը ձեր սարքում կամ ուղարկեք տեղադրիչը մեկ այլ սարքի։


note

Նշում

Պատկերավոր հրահանգների համար այցելեք մեր քայլ առ քայլ տեղադրման ուղեցույց (այս հոդվածը հասանելի չէ բոլոր լեզուներով):

ESET Mobile Security-Ի տեղադրումից հետո սեղմեք ԲացելՄեկնարկի օգնականը տարբերակը բացելու համար:

Ձեր անձնական տեղեկությունները և Android սարքի ռեսուրսները պաշտպանելու համար ESET Mobile Security-ը պետք է հասանելիություն ունենա ձեր համակարգի գործառնություներին և որոշ դեպքերում վերահսկի դրանք: Թույլտվության յուրաքանչյուր տեսակի և դրա օգտագործման ձևի մանրամասն բացատրության համար տեսեք Գիտելիքների բազայի վերաբերյալ հոդված-ում տրված այս աղյուսակը (հոդվածը բոլոր լեզուներով հասանելի չէ):