Հակաֆիշինգ
Ֆիշինգը նկարագրում է քրեական գործողություն, որը ներառում է օգտատերերի մտաշահարկում՝ տրամադրելով նրանց վերաբերյալ գաղտնի տեղեկություններն այն վեբկայքին, որոնք թվում են իսկական, բայց այդպիսին չեն: Այս տեսակի մտաշահարկումը հայտնի է որպես սոցիալական մեքենայություն: Ֆիշինգը հաճախ օգտագործվում է, որպեսզի ապահովի այնպիսի զգայուն տվյալների հասանելիություն, ինչպիսիք են բանկային հաշվեհամարները, վճարային քարտերի հաշվեհամարները, PIN համարները կամ օգտագործողի անուններն ու գաղտնաբառերը:
ESET Mobile Security-ի Հակաֆիշինգը պաշտպանում է վնասակար կամ վտանգավոր համարվող վեբկայքերից:
Մենք խորհուրդ ենք տալիս Հակաֆիշինգը-ը պահել միացված: Միացված լինելու դեպքում՝ բոլոր հնարավոր ֆիշինգային հարձակումները, որոնք գալիս են ESET-ի վնասակար տվյալների բազայում թվարկված վեբկայքերից կամ տիրույթներից, կարգելափակվեն և զգուշացնող ծանուցում կհայտնվի՝ տեղեկացնելով ձեզ հարձակման փորձի մասին:
Հակաֆիշինգը համատեղվում է Android օպերացիոն համակարգում հասանելի ամենատարածված վեբ դիտարկիչների և սոցիալական ցանցերի հավելվածների, ինչպես նաևChrome-ի և stock դիտարկիչների հետ, որոնք արդեն նախապես տեղադրված են Android սարքերում (սովորաբար կոչվում է Համացանց կամ Դիտարկիչ): Մյուս դիտարկիչները կարող են նշված լինել որպես Անպաշտպան, քանի որ նրանք Հակաֆիշինգի համար բավարար ինտեգրացում չեն ապահովում: Հակաֆիշինգի գործառնությունն ամբողջովին կիրառելու համար խորհուրդ ենք տալիս չօգտագործել ձեր սարքի համար չաջակցվող վեբ զննիչներ:
Հղման սկաներն ավելացնում է լրացուցիչ պաշտպանություն վնասակար հղումների նկատմամբ՝ ապահովելով, որ դուք անցնեք միայն անվտանգ հղումներով։ Յուրաքանչյուր հղում, որը բացում եք, ստուգվում է խաբեությունների և վնասակար կամ անցանկալի բովանդակության մասով՝ թույլ չտալով ձեզ անցնել այդ հղումներով: Հղման սկաները կարգավորելիս սահմանեք ESET Mobile Security որպես ձեր սկզբնադիր զննիչ: Սա մեզ թույլ է տալիս ստուգել այն հղումները, որոնք դուք փորձում եք բացել` նախքան դրանք բեռնելը: Այն չի փոխի ձեր նախընտրած զննիչը կանոնավոր համացանցային զննման համար, այնպես որ կարող եք շարունակել օգտագործել այն սովորական կարգով:
Վեբ զննիչների հետ Հակաֆիշինգի պատշաճ ինտեգրման համար մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել Android 6 (Marshmallow) կամ ավելի նոր տարբերակ։ |
Բարելավել գործառնությունը – ESET Mobile Security զգուշացնում է ձեզ, որ Հակաֆիշինգային պաշտպանությունը պահանջում է Android օպերացիոն համակարգի կողմից տրվող հավելյալ թույլտվություն: Սեղմեք Թույլ տալ՝ համակարգի Մատչելիության կարգավորումները բացելու համար, և հաշվի առեք ավելի շատ զննիչների աջակցություն տրամադրելու և պաշտպանությունը միացնելու համար առկա տարբերակները մասնավոր (ինկոգնիտո) ռեժիմով զննելիս: Եթե դուք չեք ցանկանում, որ այս հարցը ներկայացվի որպես խնդիր, սեղմեք Անտեսել այս հարցը (խորհուրդ չի տրվում):
Հակաֆիշինգն անջատելու համար սեղմեք Հակաֆիշինգի բաժնի երեք կետերը և հպեք Անջատել։
ESET Mobile Security-ի մատչելիության թույլտվությունը տեղադրվել է .APK ֆայլից՝ Android 13-ում
Նշում Անվտանգության նկատառումներից ելնելով, Android 13-ը սահմանափակում է մատչելիության թույլտվությունը .apk ֆայլերից տեղադրված հավելվածներին՝ կանխարգելելու առանց ծանուցման մուտքը այդ թույլտվություններին։ Ինչպես է ESET Mobile Security-ն օգտագործում այս թույլտվությունը Այս թույլտվությունն օգտագործվում է ձեր այցելած կայքերի URL-ներով անցնելու համար։ Մենք վերլուծում ենք այդ կայքերը վնասակար մտադրությունների առկայությունը ստուգելու համար, ինչպիսիք են՝ ֆիշինգը, վնասարար ծրագրերը կամ այլ վտանգավոր գործողությունները: Կայքը արգելափակվում է, երբ սպառնալիք է հայտնաբերվում՝ ձեր զգայուն տվյալները պաշտպանելու համար: Մատչելիության թույլտվության միջոցով հասանելի տվյալները չեն համօգտագործվում երրորդ կողմերի հետ: |
Մատչելիության խնդիրը լուծելու համար.
Տալ մատչելիության թույլտվություն Պատկերավոր հրահանգների համար կարդացեք մեր Գիտելիքների բազայի հոդվածը (կարող է հասանելի լինել միայն անգլերենով)։ |
1.Բացեք Կարգավորումներ > Մատչելիություն > Ներբեռնված հավելվածներ, և ESET Mobile Security-ն անհասանելի է:
2.Հպեք ESET Mobile Security հավելվածին, և կբացվի Սահմանափակված կարգավորումներ երկխոսության պատուհանը։
3.Այնուհետև սեղմեք Լավ:
4.Անցեք Կարգավորումներ > Հավելվածներ > ESET Mobile Security՝ Հավելվածի տեղեկությունները բացելու համար։
5.Հպեք երեք կետերով ընտրացանկի պատկերակին՝ վերին աջ անկյունում > Թույլ տալ սահմանափակված կարգավորումները։
Սահմանափակված կարգավորումներն այժմ թույլատրված են, և դուք կարող եք ապահով կերպով սկսել օգտագործել հավելվածը։
Հակաֆիշինգ Samsung DeX-ում Հակաֆիշինգը չի աջակցվում Samsung DeX կայանին միացված սարքերում: |
Պաշտպանված դիտարկիչներ։
•Chrome
•Chrome Beta
•Firefox
•Firefox Beta
•Opera
•Opera Beta
•Opera Mini
•Opera Mini Beta
•Opera TV դիտարկիչ
•Samsung համացանց
•Mint
•Yandex դիտարկիչ
•DuckDuckGo (ESET Mobile Security 6.1 և ավելի նոր տարբերակում)
•Kiwi դիտարկիչ
•Edge
•Silk՝ Amazon սարքերում
•Mi դիտարկիչ
•Xiaomi Mi դիտարկիչ
•Vewd՝ Android TV-ում
Սոցիալական ցանցերի պաշտպանված հավելվածներ
•Facebook Lite
•Messenger
•Messanger Lite
•Սոցիալական ցանցերի հավելվածները, որոնք համացանցը դիտելու համար կիրառում են դիտարկչի պաշտպանված բաղադրիչներ, նույնպես պաշտպանված են: