ESET առցանց օգնություն

Որոնում Հայերեն
Ընտրել թեման

Անվճար և պրեմիում լիցենզիայի հատկություններ

ESET Mobile Security ունի երկու հասանելի տարբերակ:

Անվճար՝ հիմնական հատկանիշները կարող են անսահմանափակ ժամկետով անվճար օգատգործվել:

Պրեմիում ՝ պրեմիում հատկանիշներն ակտիվացվում են մինչև ձեր լիցենզիան ավարտվելը:

 

Այս աղյուսակը ցույց է տալիս, թե որ հատկանիշներն են հասանելի անվճար և պրեմիում տարբերակներում.

 

Անվճար

Պրեմիում

Հակավիրուս

Հակավիրուս –ավտոմատ սկանավորում

 

Հայտնաբերման մոդուլների ավտոմատ թարմացում

 

Հավելվածի կողպում

 

Anti-Theft – վեբ էջ

 

Anti-Theft – SIM-ի պաշտպանություն

 

Ցանցի ստուգիչ

 

Հակաֆիշինգ

 

Զանգերի զտիչ

 

Վճարման պաշտպանություն

 

Անվտանգության մոնիթորինգ

 

Անվտանգության զեկույց

Ընտրեք ձեր բաժանորդագրության ժամկետը: Ձեզանից գումարը կարող է գանձվել ամսական կամ տարեկան: Եվ ընտրեք ձեր բաժանորդագրության լիցենզիայի տարբերակը:

Լիցենզիայի տեսակը

Լիցենզիայի օգտագործումը

Բջջային հեռախոս

ESET Mobile Security-ի լիցենզիան կարող եք օգտագործել առավելագույնը հինգ Android սարքերի վրա, որոնց վրա տեղադրված են ESET Mobile Security-ը և ESET Smart TV Security-ը նույն Google հաշվով:

Համակարգիչ/Mac/Բջջային

Դուք կստանաք ESET Internet Security լիցենզիան, որը կարող եք օգտագործել երեք սարքի անվտանգությունն ապահովելու համար:

Մեկ սարքի լիցենզիան ավտոմատ կերպով կհատկացվի այն սարքի ESET Mobile Security-ին, որով գնել եք լիցենզիան:

Բջջայինի լիցենզիայի դեպքում սարքի լիցենզիան կարող եք օգտագործել առավելագույնը հինգ Android սարք ակտիվացնելու համար, որոնց վրա տեղադրված են ESET Mobile Security-ը և ESET Smart TV Security-ը նույն Google հաշվով:


note

Բջջային լիցենզիայի օգտագործման օրինակ

Սեմն օգտագործում է Android սմարթֆոն, Android պլանշետ և Android TV սմարթ հեռուստացույց: Այս բոլոր սարքերի վրա Սեմը մուտք է գործել նույն Google հաշվով:

Սեմը ESET Mobile Security-ի Բջջային բաժանորդագրությունը ձեռք է բերել սմարթֆոնի միջոցով: Գնումից հետո Սեմը լիցենզիայի բանալի է ստանում իր Google հաշվի հետ կապված էլ. հասցեին:

Սեմը կարող է այդ լիցենզիայի միջոցով ակտիվացնել ESET Mobile Security-ը Android պլանշետում և ESET Smart TV Security-ն Smart TV-ում՝ ESET HOME-ի կամ լիցենզիայի բանալու միջոցով: