Տեղադրում
ESET Mobile Security-ը ներբեռնելու երեք ձև կա.
1.Google Play Store—Ձեր Android սարքում բացեք Google Play Store հավելվածը և փնտրեք ESET Mobile Security (կամ պարզապես ESET):
2.QR code—Սկանավորեք ստորև նշված QR կոդը՝ ձեր բջջային սարքի և QR սկանավորման հավելվածի միջոցով՝
3.ESET HOME հաշվից—Ձեր ESET HOME-ից ներբեռնեք ESET Mobile Security տեղադրիչը ձեր սարքում կամ ուղարկեք տեղադրիչը մեկ այլ սարքի։
Նշում Պատկերավոր հրահանգների համար այցելեք մեր քայլ առ քայլ տեղադրման ուղեցույց (այս հոդվածը հասանելի չէ բոլոր լեզուներով): |
ESET Mobile Security-Ի տեղադրումից հետո սեղմեք Բացել Մեկնարկի օգնականը տարբերակը բացելու համար:
Ձեր անձնական տեղեկությունները և Android սարքի ռեսուրսները պաշտպանելու համար ESET Mobile Security-ը պետք է հասանելիություն ունենա ձեր համակարգի գործառնություներին և որոշ դեպքերում վերահսկի դրանք: Թույլտվության յուրաքանչյուր տեսակի և դրա օգտագործման ձևի մանրամասն բացատրության համար տեսեք Գիտելիքների բազայի վերաբերյալ հոդված-ում տրված այս աղյուսակը (հոդվածը բոլոր լեզուներով հասանելի չէ):