Ես մոռացել եմ իմ Հավելվածի կողպման PIN կոդը
Եթե մոռացել եք Հավելվածի կողպման PIN-ը և սարքում պահված մատնահետք չունեք, ապա կողպված հավելվածը ապակողպելու երկու տարբերակ ունեք՝ կախված ձեր Anti-Theft-ի կարգավորումներից.
•Եթե ակտիվացրել եք Anti-Theft գործառույթը ESET Mobile Security-ում.
1.Բացեք ESET Mobile Security-ը։
2.Անցեք Հավելվածի կողպման գործառույթ։
3.Մուտքագրեք ձեր PIN-ը։ Էկրանի կենտրոնում հպեք Մոռացե՞լ եք ձեր PIN-ը։
4.Եթե Anti-Theft գործառույթն ակտիվ է, ապա ձեզ կառաջարկվի մուտքագրել ձեր ESET HOME-ի գաղտնաբառը: Մուտքագրեք գաղտնաբառը Գաղտնաբառ դաշտում և հպեք Մուտք։
5.Մուտքագրեք ձեր նոր PIN-ը և հպեք ✓՝ այն հաստատելու համար:
6.Կրկին մուտքագրեք միևնույն PIN-ը՝ այն հաստատելու համար: Ավարտելուց հետո հպեք ✓։
•Եթե չեք ակտիվացնել Anti-Theft գործառույթը, ապատեղադրեք ESET Mobile Security-ը և կրկին տեղադրեք այն։