Հակավիրուս
Հակավիրուսային մոդուլը ձեր սարքն ապահովագրում է վնասարար կոդից՝ արգելափակելով մուտքային սպառնալիքները և մաքրելով դրանք:
Իրական ժամանակում պաշտպանություն
Իրական ժամանակով ֆայլերի համակարգի պաշտպանությունը ստուգում է ներբեռնումներ պանակի բոլոր ֆայլերը վնասարար կոդի առկայության համար, երբ դրանք բացվում, ստեղծվում կամ գործարկվում են:
Սկզբնադիր կերպով՝ Իրական ժամանակով ֆայլերի համակարգի պաշտպանությունը մեկնարկում է համակարգի սկզբնաբեռնման ժամանակ և կատարում է անընդհատ սկանավորում: Խորհուրդ չենք տալիս անջատել «Միացնել իրական ժամանակով ֆայլերի համակարգի պաշտպանությունը» Հակավիրուս բաժնում: Եթե ձեզ անհրաժեշտ է անցնել Իրական ժամանակով պաշտպանության կարգավորումներ, հպեք երեք կետերին Հակավիրուս բաժնում > Ընդլայնված կարգավորումներ > Իրական ժամանակով պաշտպանություն։
Սկանավորել սարքը
Դուք ցանկացած պահի կարող եք կատարել ըստ պահանջի սկանավորում՝ հպելով Սկանավորել սարքը կոճակին Հակավիրուս բաժնում: Սկզբնադիր կերպով՝ սկանավորման մակարդակը սահմանված է Սմարթ սկանավորման: Դուք կարող եք փոխել սկանավորման մակարդակը հակավիրուսի Ընդլայնված կարգավորումներ բաժնից: Հպեք երեք կետերով > Ընդլայնված կարգավորումներ > Սկանավորման մակարդակ
Ընտրության համար հասանելի է սկանավորման 2 մակարդակ.
•Smart — S mart Scan սկանավորում է տեղադրված հավելվածները DEX ֆայլերը (Android օպերացիոն համակարգի համար կիրառելի ֆայլեր) SO ֆայլեր (դարաններ), պահոցներ, որոնց սկանավորման առավելագույն մակարդակը 3 ներդրված պահոցը և SD քարտի բովանդակությունն են:
•In-depth — In-depth սկանավորումը ներքին հիշողությունում ևSD քարտում սկանավորում է ֆայլերի բոլոր տեսակները՝անկախ դրանց ընդլայնումից:
Սկանավորման համառոտ ամփոփումը կպահվի մատյանի ֆայլում, որը հասանելի է Սկանավորման մատյաններ բաժնում: Եթե ցանկանում եք ընդհատել արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող սկանավորումը, հպեք Չեղարկել: Սկանավորման վերջնարդյունքը և վիճակագրությունը սկանավորման ընթացքում ցուցադրվում են Հակավիրուս բաժնում։
Հիշողության քարտի սկանավորում ESET Mobile Security հիշողության քարտի սկանավորումը չի գործում Android 6 կամ ավելի հին օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: |
Չհայտնաբերված սպառնալիքներ
ESET Mobile Security-ի կողմից սպառնալիք հայտնաբերելուց հետո հասանելի կլինի այս տարբերակը, մինչև դուք սպառնալիքին պատասխան գործողություն ընտրեք: Հասանելի պատասխան գործողություններն են՝ ջնջել սպառնալիքը կամ անտեսել այն :
Անտեսել սպառնալիքները
Ձեր կողմից սպառնալիքի անտեսումն ընտրելուց հետո հայտնվում է Անտեսել սպառնալիքները տարբերակը: Այս ընտրանքը ձեզ թույլ կտա հետագայում ջնջել անտեսված սպառնալիքը:
Լիցքավորման ընթացքում սկանավորում
Այս տարբերակն ընտրելու դեպքում սկանավորումը սկսվում է ավտոմատ կերպով այն ժամանակ, երբ սարքը չի օգտագործվում, ամբողջովին լիցքավորված է և միացված է լիցքավորիչին:
Պլանավորված սկանավորում
Պլանավորված սկանավորումը թույլ է տալիս պլանավորել սարքի սկանավորումը, որը տեղի կունենա ինքաբերաբար, նախապես սահմանված ժամանակ: Սկանավորումը պլանավորելու համար սեղմեք Պլանավորված սկանավորման կողքին գտնվող փոխարկիչը և նշեք սկանավորման ամսաթիվն ու քանակը:
Թարմացման հայտնաբերման մոդուլ
Սկզբնադիր կերպով՝ ESET Mobile Security-ը ներառում է առաջադրանք, որն ապահովում է ծրագրի կանոնավոր թարմացումը: Թարմացումը ձեռքով կատարելու համար սեղմեք Թարմացման հայտնաբերման մոդուլը:
Տվյալների փոխանցման համար կատարված գանձում Թողունակության ավելորդ օգտագործումը կանխելու համար թարմացումները կատարվում են ըստ անհրաժեշտության: Թարմացումներն անվճար են, չնայած հեռախոսային ծառայություն մատուցողը կարող է ձեզնից գանձում կատարել տվյալների փոխանցման համար: |
Սկանավորման մասին հավելյալ տեղեկությունների համար տեսեք հետևյալ հղումները.