Adware Detector
Adware Detector-ը ESET-ի գործառույթ է՝ նախատեսված գովազդային հավելվածների հայտնաբերման համար։ Գովազդային հավելվածները կարող են լինել օրինական ծրագրեր կամ այնպիսի ծրագրեր, որոնք փորձում են ներկայանալ որպես օրինական (օրինակ՝ հաշվիչ կամ լապտեր)։ Այս հավելվածները ամբողջական էկրանով գովազդներ են ցուցադրում, նույնիսկ հավելվածը փակելուց հետո։ Ուստի, օգտագործողը չի կարողանում հայտնաբերել, թե որ հավելվածն է ցուցադրում այդ էկրանային գովազդները։
Adware Detector-ն օգնում է հայտնաբերել այդ գովազդային հավելվածները։ Դրանից օգտվելու համար՝ էկրանային գովազդը ցուցադրվելուց հետո կատարեք հետևյալը.
1.Բացեք ESET Mobile Security-ը։
2.ESET Mobile Security-ի հիմնական էկրանին հպեք Հակավիրուս։
3.Վերևի աջ անկյունում հպեք ՝ ընտրացանկը ցուցադրելու համար։
4.Ընտրացանկում հպեք Adware Detector։
5.Երբ Adware Detector-ը ցուցադրի ուղեցույց գովազդային հավելվածներ հայտնաբերելու համար, հպեք Շարունակել։
Adware Detector-ը ցուցադրում է այն հավելվածները, որոնք բաց են եղել վերջին հինգ րոպեի ընթացքում։ Հայտնաբերեք կասկածելի հավելվածները և հպեք Հեռացնել՝ դրանք ձեր սարքից հեռացնելու համար: Սովորաբար կասկածելի հավելվածներ են համարվում նրանք, որոնք դուք չեք բացել կամ չէիք օգտագործում տվյալ պահին։