Վերջնական օգտագործողի լիցենզիոն պայմանագիր

Ուժի մեջ է մտնում 2021թ. հոկտեմբերի 19-ից։

ԿԱՐԵՎՈՐ Է. Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ ապրանքի օգտագործման ստորև բերված դրույթներին և պայմաններին՝ նախքան ներբեռնելը, տեղադրելը, կրկնօրինակելը կամ օգտագործելը: ՆԵՐԲԵՌՆԵԼՈՎ, ՏԵՂԱԴՐԵԼՈՎ, ԿՐԿՆՕՐԻՆԱԿԵԼՈՎ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԸ՝ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ ՍՈՒՅՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Վերջնական օգտագործողի լիցենզիոն պայմանագիր

Դուք իրավունք ունեք օգտվել սույն Պայմանագրի Հոդված 1-ով սահմանված Ծրագրակազմից՝ ESET, spol. s r. o. ընկերության (գրանցված գրասենյակի հասցե՝ Einsteinova 24, 85101 Bratislava, Slovak Republic), գրանցված՝ Բրատիսլավայի I շրջանի դատարանի կողմից վարվող առևտրային գրանցամատյանում, բաժին՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (Sro), գրառման համար՝ 3586/B, բիզնեսի գրանցման համար՝ 31333532) («ESET» կամ «Մատակարար») և ձեր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի («Դուք» (տարբեր հոլովներով) կամ «Վերջնական օգտագործող») միջև կնքված սույն ծրագրակազմի Վերջնական օգտագործողի լիցենզային պայմանագրի («Պայմանագիր») դրույթներին համապատասխան: Սույն Պայմանագրի Հոդված 1-ով սահմանված Ծրագրակազմը կարող է պահվել տվյալների կրիչում, ուղարկվել էլեկտրոնային փոստով, ներբեռնվել համացանցից, ներբեռնվել Մատակարարի սերվերներից կամ ստացվել այլ աղբյուրներից՝ ստորև նշված դրույթներին և պայմաններին համապատասխան:

ՍԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱՅԼ ՈՉ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: Մատակարարը շարունակում է սեփականատեր հանդիսանալ Ծրագրակազմի օրինակի և վաճառքի փաթեթում պարունակվող ֆիզիկական մեդիայի, ինչպես նաև ցանկացած այլ օրինակների նկատմամբ, որոնք Վերջնական օգտագործողին թույլատրվում է ստեղծել՝ սույն Պայմանագրին համապատասխան:

Ծրագրակազմը տեղադրելիս, ներբեռնելիս, կրկնօրինակելիս կամ օգտագործելիս «Ընդունում եմ» կամ ընդունման այլ կոճակ սեղմելով կամ հավելվածների որոշակի խանութից Ծրագրակազմը տեղադրելով՝ Դուք համաձայնում եք սույն Պայմանագրի դրույթներին և պայմաններին և ընդունում եք Գաղտնիության քաղաքականությունը: Եթե համաձայն չեք սույն Պայմանագրի բոլոր դրույթներին և պայմաններին և/կամ Գաղտնիության քաղաքականությանը, անմիջապես սեղմեք «Չեմ ընդունում» ընտրանքը կամ չեղարկման այլ կոճակ՝ տեղադրումը կամ ներբեռնումը չեղարկելու, Ծրագրակազմը, տեղադրման կրիչը, ուղեկցող փաստաթղթերը և վաճառքի անդորրագիրը ոչնչացնելու կամ Մատակարարին կամ այն վաճառակետ վերադարձնելու համար, որտեղից ձեռք եք բերել Ծրագրակազմը:

ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ, ՈՐ, ԾՐԱԳՐԱԿԱԶՄԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ, ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՔ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ՀԱՍԿԱՑԵԼ ԵՔ ԱՅՆ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ ՀԵՏԵՎԵԼ ԴՐԱ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:

1. Ծրագրակազմ։ Սույն Պայմանագրում օգտագործվող «Ծրագրակազմ» տերմինը նշանակում է. (i) համակարգչային ծրագիր, որն ուղեկցվում է սույն Պայմանագրով և դրա բոլոր բաղադրիչներով. (ii) սկավառակների, կոմպակտ սկավառակների (CD-ROM), թվային տեսասկավառակների (DVD), էլեկտրոնային փոստով ուղարկվող հաղորդագրությունների և ցանկացած կցորդների, ինչպես նաև սույն Պայմանագրի հետ տրամադրվող այլ մեդիայի ցանկացած պարունակություն, ներառյալ տվյալների կրիչով, էլեկտրոնային փոստով կամ համացանցի միջոցով ներբեռնվող Ծրագրակազմի առարկայական կոդի ձևը. (iii) Ծրագրակազմին վերաբերող ցանկացած համապատասխան բացատրական գրավոր նյութեր և այլ հնարավոր փաստաթղթեր, մասնավորապես՝ Ծրագրակազմի ցանկացած նկարագիր, դրա հատկորոշումները, Ծրագրակազմի հատկությունների կամ շահագործման ցանկացած նկարագիր, Ծրագրակազմի օգտագործման օպերացիոն միջավայրի ցանկացած նկարագիր, Ծրագրակազմի օգտագործման կամ տեղադրման հրահանգներ կամ Ծրագրակազմի օգտագործման եղանակի ցանկացած նկարագիր («Փաստաթղթեր»). (iv) սույն Պայմանագրի Հոդված 3-ին համապատասխան Մատակարարի կողմից ձեզ լիցենզավորված Ծրագրակազմի օրինակներ, Ծրագրակազմում հնարավոր սխալների ուղղման ներդիրներ, Ծրագրակազմի հավելումներ, Ծրագրակազմի ընդլայնումներ, Ծրագրակազմի փոփոխված տարբերակներ և Ծրագրակազմի բաղադրիչների թարմացումներ, եթե այդպիսիք կան: Ծրագրակազմը տրամադրվում է բացառապես գործարկելի առարկայական կոդի տեսքով:

2. Տեղադրում, համակարգիչ և լիցենզիայի բանալի։ Տվյալների կրիչով մատակարարվող, էլեկտրոնային փոստով ուղարկվող, համացանցից ներբեռնվող, Մատակարարի սերվերներից ներբեռնվող կամ այլ աղբյուրներից ստացվող Ծրագրակազմը տեղադրում է պահանջում: Ծրագրակազմը պետք է տեղադրել Փաստաթղթերում նշված նվազագույն պահանջներին համապատասխանող՝ ճիշտ կազմաձևված համակարգչի վրա: Տեղադրման մեթոդաբանությունը ներկայացված է Փաստաթղթերում: Այն համակարգչի վրա, որտեղ տեղադրում եք Ծրագրակազմը, չի թույլատրվում այնպիսի համակարգչային ծրագրեր կամ սարքակազմ տեղադրել, որը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ Ծրագրակազմի վրա: Համակարգիչ նշանակում է սարքակազմ, այդ թվում, առանց սահմանափակման, անհատական համակարգիչներ, նոթբուքեր, աշխատակայաններ, գրպանի համակարգիչներ, սմարթֆոններ, ձեռքի էլեկտրոնային սարքեր կամ այլ էլեկտրոնային սարքեր, որոնց համար նախատեսված է Ծրագրակազմը, և որոնցում այն պետք է տեղադրվի և/կամ օգտագործվի: Լիցենզիայի բանալի նշանակում է Վերջնական օգտագործողին տրամադրված խորհրդանիշերի, տառերի, թվերի կամ հատուկ նշանների յուրահատուկ հաջորդականություն, որը թույլատրում է Ծրագրակազմի, դրա կոնկրետ տարբերակի օրինական օգտագործումը կամ լիցենզիայի ժամկետի երկարացումը՝ սույն Պայմանագրի համաձայն:

3. Լիցենզիա: Եթե համաձայն եք սույն Պայմանագրի դրույթներին և ապահովում եք սույն փաստաթղթով սահմանված դրույթներին և պայմաններին համապատասխանությունը, Մատակարարը ձեզ տրամադրում է հետևյալ իրավունքները («Լիցենզիա»):

ա) Տեղադրում և օգտագործում: Դուք ստանում եք Ծրագրակազմը համակարգչի կոշտ սկավառակի կամ տվյալների պահպանման այլ մշտական կրիչի վրա տեղադրելու, համակարգչային համակարգի հիշողության մեջ Ծրագրակազմը տեղադրելու և պահպանելու և Ծրագրակազմը գործարկելու, պահպանելու և ցուցադրելու ոչ բացառիկ, ոչ փոխանցելի իրավունք:

բ) Լիցենզիաների քանակի հաստատում Ծրագրակազմի օգտագործման իրավունքը սահմանափակվում է Վերջնական օգտագործողների քանակով: Մեկ վերջնական օգտագործող կհամարվի հետևյալը՝ (i) Ծրագրակազմի տեղադրում մեկ համակարգչում, կամ (ii) եթե լիցենզիայի տարածման շրջանակը կապված է փոստարկղերի թվի հետ, ապա մեկ վերջնական օգտագործող կհամարվի համակարգչի օգտագործողը, որը էլեկտրոնային նամակ է ընդունում Mail User Agent-ի միջոցով («MUA»)։ Եթե MUA-ն ընդունում էլեկտրոնային նամակը, ապա ավտոմատ կերպով տարածում այն մի քանի օգտագործողների, ապա վերջնական օգտագործողների թիվը պետք է որոշվի փաստացի օգտագործողների թվի հիման վրա, ում տարածվում է էլեկտրոնային նամակը: Եթե փոստային սերվերը կատարում է փոստային անցուղու (mail gate) գործառույթ, ապա վերջնական օգտագործողների թիվը պետք է հավասար լինի փոստային սերվերից օգտվողների թվին, որոնց համար տվյալ անցուղին ծառայություններ է տրամադրում: Եթե անորոշ թվով էլեկտրոնային փոստի հասցեներ են ուղարկվում և ընդունվում մեկ օգտագործողի կողմից (օրինակ՝ այլանունների միջոցով), և հաղորդագրությունները սպասառուի կողմից ավտոմատ կերպով չեն տարածվում մեծ թվով օգտագործողների, ապա կպահանջվի լիցենզիա մեկ համակարգչի համար։ Չի թույլատրվում միևնույն լիցենզիան միաժամանակ օգտագործել մեկից ավելի համակարգչում: Վերջնական օգտագործողը իրավունք ունի մուտքագրել լիցենզիայի բանալին Ծրագրակազմում միայն այն չափով, որքանով տվյալ վերջնական օգտագործողը իրավունք ունի օգտվել Ծրագրակազմից՝ համաձայն այն սահմանափակումների, որոնք կապված են Մատակարարի կողմից տրամադրված լիցենզիաների քանակի հետ: Լիցենզիայի բանալին համարվում է գաղտնի, և դուք չպետք է տրամադրեք լիցենզիան երրորդ կողմերին կամ թույլատրեք երրորդ կողմերին օգտագործել Լիցենզիայի բանալին, եթե դա թույլատրված չէ սույն Պայմանագրով կամ Մատակարարի կողմից։ Ձեր լիցենզիայի բանալիի ապօրինի մուտքի դեպքում անհապաղ տեղեկացրեք Մատակարարին:

գ) Տնային/Բիզնես թողարկում. Ծրագրակազմի Տնային թողարկման տարբերակը (Home Edition) պետք է օգտագործվի բացառապես մասնավոր և/կամ ոչ առևտրային միջավայրերում՝ միայն տնային կամ ընտանեկան օգտագործման համար: Անհրաժեշտ է ձեռք բերել Ծրագրակազմի Բիզնես թողարկման տարբերակը՝ Ծրագրակազմը առևտրային միջավայրում, ինչպես նաև փոստային սերվերներում, փոստային վերահաղորդիչներում, փոստային անցուղիներում կամ համացանցային անցուղիներում օգտագործելու համար։

դ) Լիցենզիայի պայմանները: Ծրագրակազմն օգտագործելու ձեր իրավունքը սահմանափակված է ժամկետով:

ե) OEM (բնօրինակ սարքավորման արտադրող) Ծրագրակազմ։ «OEM» դասակարգված Ծրագրակազմի օգտագործումը սահմանափակվում է այն համակարգչով, որը ձեռք է բերվում դրա հետ: Այն չի թույլատրվում տեղափոխել այլ համակարգիչ:

զ) NFR (ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ), ՓՈՐՁՆԱԿԱՆ Ծրագրակազմ: «Վերավաճառքի համար չնախատեսված» (NFR) կամ ՓՈՐՁՆԱԿԱՆ դասակարգված Ծրագրակազմի համար չի կարող սահմանվել վճար, և այն պետք է օգտագործվի միայն Ծրագրակազմի հատկությունների ցուցադրման կամ թեստավորման համար:

է) Լիցենզիայի գործողության դադարեցում: Լիցենզիայի գործողությունը դադարում է ինքնաբերաբար՝ նախապես սահմանված ժամկետը լրանալուց հետո: Եթե չեք կատարում սույն Պայմանագրի դրույթներից որևիցե մեկը, Մատակարարն իրավունք ունի հրաժարվել Պայմանագրից՝ առանց Մատակարարի համար այդպիսի դեպքերում առկա իրավունքների կամ իրավական պաշտպանության միջոցների սահմանափակման: Լիցենզիայի չեղարկման դեպքում դուք պետք է ձեր հաշվին անմիջապես ջնջեք, ոչնչացնեք կամ վերադարձնեք Ծրագրակազմը և բոլոր ռեզերվային օրինակները ESET-ին կամ այն վաճառակետ, որտեղից ձեռք եք բերել Ծրագրակազմը: Լիցենզիայի գործողության ժամկետի դադարեցման դեպքում Մատակարարն իրավունք ունի նաև չեղարկել Ծրագրակազմի այն գործառույթներն օգտագործելու Վերջնական օգտագործողի իրավունքը, որոնք Մատակարարի կամ երրորդ անձանց սերվերների հետ կապ են պահանջում:

4. Տվյալների հավաքման և համացանցի կապի պահանջներով գործառույթներ։ Ծրագրակազմի ճիշտ աշխատանքի համար պահանջվում է համացանցի կապ, Մատակարարի կամ երրորդ անձանց սերվերների հետ պարբերաբար հաստատվող կապ և համապատասխան տվյալների հավաքում՝ Գաղտնիության քաղաքականության պահանջներին համապատասխան: Համացանցի կապը և համապատասխան տվյալների հավաքումն անհրաժեշտ են Ծրագրակազմի հետևյալ գործառույթների համար:

ա) Ծրագրակազմի թարմացումներ։ Մատակարարն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ Ծրագրակազմի թարմացումներ կամ նորացումներ («Թարմացումներ») թողարկել, սակայն պարտավոր չէ տրամադրել Թարմացումները: Այս գործառույթը միացված է Ծրագրակազմի ստանդարտ կարգավորումներում, և, հետևաբար, Թարմացումները տեղադրվում են ինքնաբերաբար, եթե Վերջնական օգտագործողը չի անջատել Թարմացումների ինքնաբերական տեղադրումը: Թարմացումների տրամադրման համար պահանջվում է Լիցենզիայի իսկության ստուգում, որն ընդգրկում է Համակարգչի և/կամ այն հարթակի ստուգում, որի վրա տեղադրված է Ծրագրակազմը՝ Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:

Թարմացումների տրամադրումը կարող է կարգավորվել Աշխատանքային ժամկետի ավարտի մասին քաղաքականությամբ («EOL քաղաքականություն»), որը հասանելի է՝ https://go.eset.com/eol_home։ Երբ Ծրագրակազմը կամ դրա որևէ հատկություն հասնեն EOL քաղաքականության մեջ սահմանված աշխատանքային ժամկետի ավարտի ամսաթվին, այլևս թարմացումներ չեն տրամադրվի։

բ) Մատակարարին չարտոնված ներթափանցումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկատվության փոխանցում: Ծրագրակազմը պարունակում է գործառույթներ, որոնցով հավաքվում և, այնուհետև, Մատակարարին են ուղարկվում համակարգչային վիրուսների և այլ վնասակար համակարգչային ծրագրերի նմուշներ, ինչպես նաև կասկածելի, խնդրահարույց, անցանկալի և հավանականորեն վտանգավոր օբյեկտներ, ինչպիսիք են ֆայլերը, URL-ները, IP փաթեթները և ցանցային (ethernet) կադրերը («Չարտոնված ներթափանցումներ»), ներառյալ, ի թիվս այլոց, տեղադրման գործընթացի և այն Համակարգչի և/կամ հարթակի վերաբերյալ տեղեկատվություն, որի վրա տեղադրված է Ծրագրակազմը, Ծրագրակազմի գործառույթների և ֆունկցիոնալության մասին տեղեկատվություն և տեղական ցանցի սարքերի, այդ թվում՝ տեսակի, մատակարարի, մոդելի և/կամ սարքի անվանման մասին տեղեկատվություն («Տեղեկատվություն»): Տեղեկատվությունը և Չարտոնված ներթափանցումները կարող են պարունակել Վերջնական օգտագործողի կամ այն Համակարգչի այլ օգտագործողների վերաբերյալ տվյալներ (այդ թվում՝ անկանոն կամ պատահական կերպով ստացված անձնական տվյալներ), որի վրա տեղադրված է Ծրագրակազմը, ինչպես նաև Չարտոնված ներթափանցումների ենթարկված ֆայլեր՝ համապատասխան մետատվյալներով։

Տեղեկատվությունը և Չարտոնված ներթափանցումների վերաբերյալ տվյալները կարող են հավաքվել Ծրագրակազմի հետևյալ գործառույթների միջոցով:

i. LiveGrid վարկանիշային համակարգի գործառույթով հավաքվում և Մատակարարին են ուղարկվում Չարտոնված ներթափանցումներին վերաբերող միակողմանի հեշեր։ Այս գործառույթը միացվում է Ծրագրակազմի ստանդարտ կարգավորումներում։

ii. LiveGrid արձագանքի համակարգի գործառույթով հավաքվում և Մատակարարին է ուղարկվում Տեղեկատվություն և Չարտոնված ներթափանցումների վերաբերյալ տվյալներ՝ համապատասխան մետատվյալներով: Այս գործառույթը կարող է ակտիվացվել Վերջնական օգտագործողի կողմից Ծրագրակազմի տեղադրման ընթացքում:

Մատակարարն օգտագործում է Տեղեկատվությունը և Չարտոնված ներթափանցումների վերաբերյալ տվյալները միայն Չարտոնված ներթափանցումների վերլուծության և հետազոտության, Ծրագրակազմի կատարելագործման և Լիցենզիայի իսկության ստուգման նպատակներով և համապատասխան միջոցներ է ձեռնարկում Չարտոնված ներթափանցումների վերաբերյալ տվյալների և Տեղեկատվության անվտանգության ապահովման համար: Ծրագրակազմի այս գործառույթն ակտիվացնելու միջոցով Մատակարարը հնարավորություն է ստանում հավաքել և մշակել Չարտոնված ներթափանցումների վերաբերյալ տվյալները և Տեղեկատվությունը՝ Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով և համապատասխան իրավական ակտերի համաձայն: Դուք կարող եք ցանկացած ժամանակ անջատել այս գործառույթները։

ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՎԱՔԵԼ, ՄՇԱԿԵԼ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՏՎՅԱԼՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆԵԼ ՁԵԶ՝ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ: ՍՈՒՅՆՈՎ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ, ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ, ՍՏՈՒԳՈՒՄ Է, ԹԵ ԱՐԴՅՈՔ ԾՐԱԳՐԱԿԱԶՄՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՔ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ: ՍՈՒՅՆՈՎ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿԱՄ ՆՐԱ ԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԱՋԱԿՑՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵՆ՝ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ ԿԱՄ ՆՐԱ ԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԱՋԱԿՑՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՑԱՆԿԱՑԱԾԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ, ՄՇԱԿԵԼ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՁԵԶ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՁԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ, ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՊԵՍ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՈՐԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿԱՅՔՈՒՄ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՆԱԵՎ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ:

5. Վերջնական օգտագործողի իրավունքների կիրառումը։ Դուք պետք է Վերջնական օգտագործողի իրավունքներն իրացնեք անձամբ կամ ձեր աշխատակիցների միջոցով: Դուք իրավունք ունեք Ծրագրակազմն օգտագործել միայն ձեր գործառնությունների անվտանգությունն ապահովելու և այն Համակարգիչները կամ համակարգչային համակարգերը պաշտպանելու համար, որոնց համար ձեռք եք բերել Լիցենզիա:

6. Իրավունքների սահմանափակումներ: Դուք չեք կարող կրկնօրինակել, տարածել, հեռացնել Ծրագրակազմի բաղադրիչները կամ ածանցյալ աշխատանքներ կատարել Ծրագրակազմի հիման վրա: Ծրագրակազմը գործածելիս դուք պետք է հաշվի առնեք հետևյալ սահմանափակումները.

ա) Դուք կարող եք մշտական պահպանման կրիչի վրա ստեղծել Ծրագրակազմի միայն մեկ օրինակ, որը կհանդիսանա արխիվային ռեզերվային օրինակ՝ պայմանով, որ ձեր արխիվային ռեզերվային օրինակը չտեղադրվի և չօգտագործվի որևէ համակարգչի վրա: Ծրագրակազմի ցանկացած այլ օրինակների ստեղծումը սույն Պայմանագրի խախտում է հանդիսանում:

բ) Դուք չեք կարող օգտագործել, փոփոխել, թարգմանել կամ վերարտադրել Ծրագրակազմը կամ փոխանցել Ծրագրակազմը կամ Ծրագրակազմի օրինակներն օգտագործելու իրավունքները սույն Պայմանագրով նախատեսվածից բացի այլ կարգով:

գ) Դուք չեք կարող վաճառել, ենթալիցենզավորել, լիզինգով տրամադրել, վարձակալության հանձնել կամ ընդունել Ծրագրակազմը կամ այն կիրառել առևտրային ծառայությունների տրամադրման համար:

դ) Դուք չեք կարող հակադարձ նախագծել, ապակազմարկել, կազմաքանդել Ծրագրակազմը կամ այլ կերպ փորձել հայտնաբերել Ծրագրակազմի ելակետային կոդը, բացառությամբ այն դեպքերի, երբ այս սահմանափակումը հստակորեն արգելվում է օրենքով։

ե) Դուք համաձայնում եք Ծրագրակազմն օգտագործել այնպիսի եղանակով, որը կհամապատասխանի այն իրավական համակարգի բոլոր գործող օրենքներին, որտեղ օգտագործում եք Ծրագրակազմը, ներառյալ, ի թիվս այլոց, հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության այլ իրավունքների նկատմամբ կիրառելի սահմանափակումները:

զ) Դուք համաձայնում եք օգտագործել Ծրագրակազմը և վերջինիս գործառույթները միայն այնպիսի եղանակով, որը չի սահմանափակում այլ Վերջնական օգտագործողների համար այդ ծառայությունների հասանելիության հնարավորությունները: Մատակարարն իրավունք է վերապահում սահմանափակել կոնկրետ Վերջնական օգտագործողներին տրամադրվող ծառայությունների ծավալը, որպեսզի հնարավորություն տա ծառայություններից օգտվել հնարավորինս մեծ թվով Վերջնական օգտագործողների: Ծառայությունների ծավալի սահմանափակումը նշանակում է նաև Ծրագրակազմի գործառույթներից ցանկացածն օգտագործելու հնարավորության դադարեցում և Մատակարարի կամ երրորդ անձանց սերվերներում առկա և Ծրագրակազմի կոնկրետ գործառույթին վերաբերող Տվյալների և տեղեկության ջնջում:

է) Դուք համաձայնում եք չկատարել որևէ գործողություն, այդ թվում՝ չօգտագործել Լիցենզիայի բանալին, սույն Պայմանագրի դրույթներին հակասող կերպով կամ չտրամադրել Լիցենզիայի բանալին որևէ անձի, որն իրավունք չունի օգտագործել Ծրագրակազմը, ներառյալ՝ օգտագործված կամ չօգտագործված Լիցենզիայի բանալիի որևէ կերպ փոխանցումը, կրկնօրինակված կամ գեներացված Լիցենզիայի բանալիների չարտոնված վերարտադրումը կամ տարածումը, ինչպես նաև Ծրագրակազմի օգտագործումը Մատակարարից բացի այլ աղբյուրից ստացված Լիցենզիայի բանալիի օգտագործման միջոցով:

7. Հեղինակային իրավունքներ: Ծրագրակազմը և, առանց սահմանափակման, դրա հետ կապված բոլոր իրավունքները, այդ թվում՝ սեփականության և մտավոր սեփականության իրավունքները, պատկանում են ESET-ին և/կամ նրա արտոնագրատերերին: Դրանք պաշտպանված են միջազգային պայմանագրային դրույթներով և այն երկրի բոլոր այլ կիրառելի ազգային օրենքներով, որտեղ օգտագործվում է Ծրագրակազմը: Ծրագրակազմի կառուցվածքը, կազմակերպումը և կոդը արժեքավոր առևտրային գաղտնիք և ESET-ին և/կամ նրա արտոնագրատերերին պատկանող գաղտնի տեղեկություն են հանդիսանում: Դուք չպետք է կրկնօրինակեք Ծրագրակազմը, բացառությամբ Հոդված 6-ի ա) կետում նշված դեպքի: Բոլոր այն կրկնօրինակները, որոնք թույլատրվում է ստեղծել սույն Պայմանագրի ներքո, պետք է պարունակեն հեղինակային և այլ իրավունքների մասին այն նույն ծանուցումները, որոնք առկա են Ծրագրակազմում: Եթե սույն պայմանագրի դրույթների խախտմամբ հակադարձ նախագծեք, ապակազմարկեք, կազմաքանդեք կամ այլ կերպ փորձեք հայտնաբերել Ծրագրակազմի ելակետային կոդը, Դուք սույնով համաձայնում եք, որ նշվածի միջոցով ստացված ցանկացած տեղեկատվություն ինքնաբերաբար և անդառնալիորեն կհամարվի ամբողջությամբ Մատակարարին փոխանցված և նրան պատկանող՝ սկսած այդ տեղեկատվության առաջացման պահից և անկախ սույն Պայմանագրի խախտման հետ կապված՝ Մատակարարի ունեցած իրավունքներից:

8. Իրավունքների վերապահում: Մատակարարը սույնով իրեն է վերապահում Ծրագրակազմի նկատմամբ բոլոր իրավունքները, բացառությամբ սույն Պայմանագրի դրույթներով ձեզ՝ որպես Ծրագրակազմի Վերջնական օգտագործողի, հստակորեն տրամադրված իրավունքները:

9. Բազմալեզու տարբերակներ, երկու տեսակի կրիչներով մատակարարվող ծրագրակազմ, բազմակի օրինակներ: Այն դեպքում, երբ Ծրագրակազմն ապահովված է մի քանի հարթակով կամ լեզուներով, կամ երբ ստանում եք Ծրագրակազմի բազմակի օրինակներ, ապա կարող եք Ծրագրակազմն օգտագործել միայն այն քանակի համակարգչային համակարգերի և տարբերակների համար, որոնց համար լիցենզիա եք ստացել: Դուք չեք կարող վաճառել, վարձակալության հանձնել, լիզինգով տրամադրել, ենթալիցենզավորել, փոխառությամբ տալ կամ փոխանցել Ծրագրակազմի այն տարբերակները կամ օրինակները, որոնք չեք օգտագործում:

10. Պայմանագրի գործողության սկիզբը և ավարտը: Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն Պայմանագրի դրույթներին ձեր համաձայնության ամսաթվից: Դուք կարող եք ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը՝ մշտապես ապատեղադրելով, ոչնչացնելով և վերադարձնելով (ձեր հաշվին) Ծրագրակազմը, բոլոր ռեզերվային օրինակները և Մատակարարի կամ նրա բիզնես գործընկերների կողմից տրամադրված բոլոր համապատասխան նյութերը: Ծրագրակազմը և դրա հատկություններից որևէ մեկն օգտագործելու ձեր իրավունքը կարող է ենթակա լինել EOL քաղաքականությանը։ Երբ Ծրագրակազմը կամ դրա որևէ հատկություն հասնեն EOL քաղաքականության մեջ սահմանված աշխատանքային ժամկետի ավարտի ամսաթվին, Ծրագրակազմից օգտվելու ձեր իրավունքը կդադարեցվի։ Անկախ սույն Պայմանագրի դադարեցման եղանակից՝ Հոդված 7-ի, 8-ի, 11-ի, 13-ի, 19-ի և 21-ի դրույթները կշարունակեն գործել անսահմանափակ ժամկետով:

11. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐ: ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ՝ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է «ԻՆՉՊԵՍ ԿԱ»՝ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԵՐԱՇԽԻՔԻ (ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ) ԵՎ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ: ՄԱՏԱԿԱՐԱՐԸ, ՆՐԱ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԸ ԿԱՄ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ (ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ), ՆԵՐԱՌՅԱԼ, Ի ԹԻՎՍ ԱՅԼՈՑ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԸ ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ: ՄԱՏԱԿԱՐԱՐԸ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿՈՂՄ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՐԱՇԽԻՔ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ԾՐԱԳՐԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԿԱՄ ՈՐ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԽԱՓԱՆ ԿԱՄ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԶԵՐԾ ԿԼԻՆԻ: ԴՈՒՔ ՍՏԱՆՁՆՈՒՄ ԵՔ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԻՍԿԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

12. Այլ պարտավորությունների բացակայություն: Սույն Պայմանագիրը չի ստեղծում Մատակարարի և նրա արտոնագրատերերի կողմից պարտավորություններ, բացառությամբ սույն փաստաթղթում հստակորեն նշված պարտավորությունները:

13. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ: ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ, ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՄ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՇԱՀՈՒՅԹԻ, ՀԱՍՈՒՅԹԻ, ՎԱՃԱՌՔԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ, ԲԻԶՆԵՍԻ ԸՆԴՀԱՏՄԱՆ, ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱՑԻ, ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՀԱՏՈՒՑՄԱՆ, ՊԱՏԺԻՉ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, ԹԵ ԻՆՉՆ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌԸ ԵՎ ԲԽՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՔ ԱՐԴՅՈՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ, ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ, ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ, ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԿԱՄ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ, ՆՐԱ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԸ ԿԱՄ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԼԻՆՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ՔԱՆԻ ՈՐ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ, ԱՅԴՊԻՍԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ, ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ, ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՁԵՐ ՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ:

14. Սույն Պայմանագրում պարունակվող ոչ մի դրույթ չի սահմանափակում որպես սպառող գործող որևիցե կողմի օրինական իրավունքները, եթե հակասում է դրանց:

15. Տեխնիկական աջակցություն: ESET-ը կամ ESET-ի կողմից լիազորված երրորդ անձինք, իրենց հայեցողությամբ, տեխնիկական աջակցություն են տրամադրում՝ առանց որևէ երաշխիքների կամ հավաստումների: Երբ Ծրագրակազմը կամ դրա որևէ հատկություն հասնեն EOL քաղաքականության մեջ սահմանված աշխատանքային ժամկետի ավարտի ամսաթվին, այլևս տեխնիկական աջակցություն չի տրամադրվի։ Վերջնական օգտագործողից պահանջվում է կատարել բոլոր առկա տվյալների, ծրագրակազմի և ծրագրային միջոցների ռեզերվային կրկնօրինակում՝ նախքան տեխնիկական աջակցություն տրամադրելը: ESET-ը և/կամ ESET-ի կողմից լիազորված երրորդ անձինք չեն կարող պատասխանատվություն ստանձնել տեխնիկական աջակցության տրամադրման հետևանքով առաջացած տվյալների, գույքի, ծրագրակազմի կամ սարքակազմի վնասման կամ կորստի կամ շահույթի կորստի համար: ESET-ը և/կամ ESET-ի կողմից լիազորված երրորդ անձինք իրավունք են վերապահում որոշում կայացնել առ այն, որ խնդիրը տեխնիկական աջակցության շրջանակներից դուրս է: ESET-ն իրավունք է վերապահում, իր հայեցողությամբ, հրաժարվել, կասեցնել կամ դադարեցնել տեխնիկական աջակցության տրամադրումը: Տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով կարող է պահանջվել լիցենզիայի վերաբերյալ տեղեկություն, Տեղեկությունը և այլ տվյալներ՝ Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:

16. Լիցենզիայի փոխանցում: Ծրագրակազմը կարող է փոխանցվել մեկ Համակարգչից մյուսին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է Պայմանագրի դրույթներին: Պայմանագրի դրույթներին չհակասելու դեպքում՝ Վերջնական օգտագործողն իրավունք ունի, Մատակարարի համաձայնությամբ, մշտապես փոխանցել լիցենզիան և սույն Պայմանագրից բխող բոլոր իրավունքները մեկ այլ Վերջնական օգտագործողի՝ այն պայմանով, որ (i) սկզբնական Վերջնական օգտագործողը չպահպանի Ծրագրակազմի որևէ օրինակ. (ii) իրավունքների փոխանցումը պետք է ուղղակի լինի, այսինքն՝ սկզբնական Վերջնական օգտագործողից նոր Վերջնական օգտագործողին. (iii) նոր Վերջնական օգտագործողը պետք է ստանձնի սույն Պայմանագրի դրույթներով սկզբնական Վերջնական օգտագործողի համար սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները. (iv) սկզբնական Վերջնական օգտագործողը նոր Վերջնական օգտագործողին պետք է տրամադրի Ծրագրակազմի իսկությունը ստուգելու հնարավորություն տվող փաստաթղթեր՝ ինչպես նշված է Հոդված 17.:

17. Ծրագրակազմի իսկության ստուգում: Վերջնական օգտագործողը կարող է ցուցադրել Ծրագրակազմն օգտագործելու իրավունքը հետևյալ միջոցներից որևիցե մեկով. (i) Մատակարարի կամ Մատակարարի նշանակած երրորդ անձի կողմից տրված լիցենզիոն հավաստագրի միջոցով. (ii) գրավոր լիցենզիոն պայմանագրի միջոցով, եթե այդպիսի պայմանագիր կնքվել է. (iii) Մատակարարի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված լիցենզավորման տվյալներ (մուտքանուն և գաղտնաբառ) պարունակող հաղորդագրության ներկայացման միջոցով: Ծրագրակազմի իսկության ստուգման համար կարող են պահանջվել լիցենզիայի մասին տեղեկություններ և Վերջնական օգտագործողի նույնականացման տվյալներ՝ Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:

18. Պետական մարմինների և ԱՄՆ կառավարության համար լիցենզավորում: Ծրագրակազմը տրամադրվում է պետական մարմիններին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կառավարությանը, սույն Պայմանագրում նշված լիցենզիոն իրավունքներով և սահմանափակումներով:

19. Առևտրի կառավարման համապատասխանություն։

ա) Դուք ուղղակի կամ անուղղակի կերպով չեք արտահանի, վերաարտահանի, փոխանցի կամ որևէ այլ կերպ հասանելի դարձնի Ծրագրակազմը որևէ անձի, կամ օգտագործի այն որևէ կերպ, կամ ներգրավված լինի որևէ գործողության մեջ, որը կարող է հանգեցնել ESET-ին և դրա հոլդինգային ընկերություներին, դուստր ձեռնարկություններին ու իր հոլդինգային ընկերությունների որևէ դուստր ձեռնարկություններին, ինչպես նաև իր հոլդինգային ընկերությունների կողմից կառավարվող ցանկացած հաստատություններին («Մասնաճյուղեր») խախտել կամ ենթակա լինել բացասական հետևանքների Առևտրի վերահսկողության օրենքների ներքո, որոնք ներառում են

i. ցանկացած օրենք, որը կառավարում, սահմանափակում կամ պարտադրում են լիցենզավորման պահանջներ այն ապրանքների, ծրագրակազմի, տեխնոլոգիաների կամ ծառայությունների արտահանման, վերաարտահանման կամ փոխանցման նկատմամբ, որոնք թողարկվել կամ ընդունվել ԱՄՆ-ի, Սինգապուրի, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության կամ դրա անդամ երկրներից մեկի կառավարության, նահանգի կամ կարգավորող մարմնի կողմից, կամ ցանկացած երկրում, որտեղ պետք է կիրարկվեն այս Պայմանագրի ներքո պարտավորությունները, կամ որտեղ իրավաբանորեն գրանցված կամ գործում են ESET-ը կամ դրա ցանկացած Մասնաճյուղ, և

ii. ցանկացած տնտեսական, ֆինանսական, առևտրային կամ այլ պատժամիջոցներ, սահմանափակումներ, էմբարգո, ներմուծման կամ արտահանման արգելք, միջոցների կամ ակտիվների կամ ծառայությունների մատուցման արգելում, կամ դրա կիրառման համարժեք միջոց, որոնք պարտադրվել են ԱՄՆ-ի, Սինգապուրի, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության կամ դրա անդամ երկրներից մեկի կառավարության, նահանգի կամ կարգավորող մարմնի կողմից, կամ ցանկացած երկրում, որտեղ պետք է կիրարկվեն այս Պայմանագրի ներքո պարտավորությունները, կամ որտեղ ներգրավված կամ գործում են ESET-ը կամ դրա ցանկացած Մասնաճյուղ։

(վերը i և ii կետերում նշված իրավական ակտերը հավաքականորեն՝ «Առևտրի վերահսկման մասին օրենքներ»)։

բ) ESET-ը պետք է ունենա իրավունք կասեցնել կամ դադարեցնել սույն Պայմանների ներքո իր պարտավորությունները՝ անմիջապես ուժի մեջ մտնելու պայմանով, եթե.

i. ESET-ը որոշում է, որ իր ողջամիտ կարծիքով, Օգտագործողը խախտել է կամ, հավանաբար կխախտի Համաձայնագրի 19.ա հոդվածի դրույթը, կամ

ii. Վերջնական օգտագործողը և/կամ Ծրագրակազմը դառնում են Առևտրի վերահսկման մասին օրենքի առարկա, որի արդյունքում ESET-ը սահմանում է, որ, իր ողջամիտ կարծիքով, Համաձայնագրի պարտավորությունների շարունակական կատարումը կարող է հանգեցնել ESET-ի կամ իր Մասնաճյուղերի կողմից Առևտրի վերահսկման մասին օրենքի խախտման կամ բացասական հետևանքների ենթարկման։

գ) Սույն Համաձայնագրում ոչինչ նախատեսված չէ, և ոչինչ չպետք է մեկնաբանվի կամ բացատրվի այնպես, որ դրդի կամ պահանջի, որ կողմերից որևէ մեկը գործի, կամ զերծ մնա գործողությունից (կամ համաձայնի գործել կամ զերծ մնա գործելուց) որևէ կերպ, որն անհամատեղելի, տուգանելի կամ արգելված է ցանկացած կիրառելի Առևտրի մասին օրենքի համաձայն։

20. Ծանուցումներ: Բոլոր ծանուցումները և վերադարձվող Ծրագրակազմն ու Փաստաթղթերը պետք է ուղարկվեն հետևյալ հասցեով՝ESET, spol. s r. o., Einsteinova 24, 85101 Bratislava, Slovak Republic՝ առանց սահմանափակելու ESET-ի իրավունքը հաղորդել ձեզ սույն Պայմանագրի, Գաղտնիության քաղաքականության, EOL քաղաքականության և փաստաթղթերի փոփոխությունների մասին՝ համաձայն Պայմանագրի 22-րդ հոդվածի։ ESET-ը կարող է ձեզ ուղարկել էլ. նամակներ, ներծրագրային ծանուցումներ Ծրագրակազմի միջոցով կամ տեղադրել հայտարարությունը մեր վեբկայքում: Դուք համաձայնում եք ESET-ից էլեկտրոնային եղանակով ստանալ իրավական հաղորդագրություններ, ներառյալ Պայմանների, Հատուկ պայմանների կամ Գաղտնիության քաղաքականության փոփոխման վերաբերյալ ցանկացած հաղորդագրություն, պայմանագրի առաջարկ/ընդունում կամ առաջարկի հրավերներ, ծանուցումներ կամ այլ իրավական հաղորդակցություններ։ Այդպիսի էլեկտրոնային հաղորդակցությունը համարվում է որպես գրավոր կերպով ստացված, եթե գործող օրենսդրությամբ մասնավորապես չի պահանջվում հաղորդակցության այլ ձև:

21. Կիրառելի օրենսդրությունը: Սույն Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է Սլովակիայի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Վերջնական օգտագործողը և Մատակարարը սույնով համաձայնում են, որ օրենքների հակասության սկզբունքները և ապրանքների միջազգային առքուվաճառքի պայմանագրերի մասին Միավորված Ազգերի կոնվենցիան չեն կիրառվում: Դուք հստակորեն համաձայնում եք, որ Մատակարարի նկատմամբ սույն Պայմանագրից բխող ցանկացած վեճ կամ պահանջ կամ Ծրագրակազմի օգտագործմանը վերաբերող ցանկացած վեճ կամ պահանջ կարգավորվի Բրատիսլավայի I վարչական դատարանի կողմից, և դուք հստակորեն համաձայնում եք նշված դատարանի կողմից իրավասության իրականացմանը:

22. Ընդհանուր դրույթներ: Եթե սույն Պայմանագրի դրույթներից որևէ մեկն անվավեր կամ իրավական ուժը կորցրած համարվի, այն չպետք է ազդի Պայմանագրի այլ դրույթների վավերականության վրա, և դրանք պետք է մնան վավեր և ուժի մեջ՝ սույն փաստաթղթով սահմանված պայմաններին համապատասխան: Սույն Պայմանագիրը կնքվել է անգլերեն լեզվով: Եթե նպատակահարմարության կամ այլ պատճառներից ելնելով՝ կատարվի սույն Պայմանագրի թարգմանություն կամ սույն Պայմանագրի լեզվական տարբերակների միջև առաջանա անհամապատասխանություն, ապա կգերակայի անգլերեն տարբերակը:

ESET-ը իրավունք է վերապահում ցանկացած պահի փոխել Ծրագրակազմը, ինչպես նաև վերանայել սույն Պայմանագրի պայմանները, դրա լրացումները, հավելվածները, Գաղտնիության քաղաքականությունը, EOL քաղաքականությունը և փաստաթղթերը կամ դրանց որևէ մասը՝ թարմացնելով համապատասխան փաստաթուղթը՝ (i) Ծրագրակազմում, ինչպես նաև ESET-ի բիզնեսի վարման ձևի մեջ փոփոխություններ կատարելու նպատակով, (ii) իրավական, կանոնակարգման կամ անվտանգության նկատառումներից ելնելով կամ (iii) ապօրինի օգտագործումը կամ վնասը կանխելու համար: Դուք կծանուցվեք Պայմանագրի ցանկացած վերանայման մասին էլփոստի, ներծրագրային ծանուցման կամ այլ էլեկտրոնային միջոցներով։ Եթե դուք համաձայն չեք Պայմանագրի առաջարկվող փոփոխությունների հետ, կարող եք դադարեցնել այն՝ համաձայն 10-րդ հոդվածի՝ ծանուցումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում։ Եթե այս ժամկետում չդադարեցնեք Պայմանագիրը, ապա առաջարկվող փոփոխությունները կհամարվեն ընդունված և ձեզ համար ուժի մեջ կմտնեն փոփոխության մասին ծանուցումն ստանալու ամսաթվից։

Սույն փաստաթուղթն իրենից ներկայացնում է Մատակարարի և ձեր կողմից Ծրագրակազմի վերաբերյալ կնքված ամբողջական Պայմանագիրը և փոխարինում է Ծրագրակազմի վերաբերյալ բոլոր նախորդող հաստատումները, քննարկումները, պարտավորությունները, հաղորդակցությունները և գովազդները:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ

Ցանցին միացված սարքերի անվտանգության գնահատում։ Ցանցին միացված սարքերի անվտանգության գնահատման նկատմամբ կիրառելի են հետևյալ լրացուցիչ դրույթները.

Ծրագրակազմը պարունակում է գործառույթ, որը թույլ է տալիս ստուգել Վերջնական օգտագործողի տեղային ցանցի անվտանգությունը և տեղային ցանցին միացված սարքերի անվտանգությունը, ինչի համար անհրաժեշտ են տեղային ցանցի անվանումը և տեղային ցանցին միացված սարքերի տվյալները, օրինակ՝ առկայությունը, տեսակը, անվանումը, IP հասցեն և սարքի MAC հասցեն տեղային ցանցում՝ համեմատելով դրանք լիցենզիայի տվյալների հետ։ Տեղեկությունները նաև ներառում են երթուղիչային սարքերի անլար անվտանգության տեսակը և անլար գաղտնագրման տեսակը։ Այս գործառույթը նաև կարող է տրամադրել անվտանգության ծրագրակազմի լուծման հասանելիությանը վերաբերող տեղեկություններ՝ տեղային ցանցում սարքերն ապահովագրելու համար։

Պաշտպանություն տվյալների ապօրինի օգտագործման դեմ «Պաշտպանություն տվյալների ապօրինի օգտագործման դեմ» գործառույթի նկատմամբ կիրառելի են հետևյալ լրացուցիչ դրույթները.

Ծրագրակազմը պարունակում է գործառույթ, որով կանխարգելվում է համակարգչի գողության հետ ուղղակիորեն կապված կարևոր տվյալների ապօրինի օգտագործումը կամ կորուստը: Այս գործառույթն անջատված է Ծրագրակազմի սկզբնադիր կարգավորումներով: Այն միացնելու համար անհրաժեշտ է ստեղծել ESET HOME հաշիվ, որի միջոցով գործառույթն ակտիվացնում է տվյալների հավաքումը համակարգչի գողության դեպքում: Եթե որոշել եք ակտիվացնել Ծրագրակազմի այս գործառույթը, ապա կհավաքվեն և Մատակարարին կուղարկվեն գողացված Համակարգչի վերաբերյալ տվյալներ, որոնք կարող են ներառել տվյալներ Համակարգչի ցանցային տեղակայման, Համակարգչի էկրանին պատկերվող բովանդակության, Համակարգչի կազմաձևի մասին և/կամ Համակարգչին միացված խցիկի կողմից գրանցվող տվյալներ (այսուհետ՝ «Տվյալներ»): Վերջնական օգտագործողն իրավունք ունի օգտագործել այս գործառույթի միջոցով ստացված և ESET HOME հաշվի միջոցով տրամադրված Տվյալները բացառապես Համակարգչի գողության հետևանքով առաջացած անբարենպաստ իրավիճակը շտկելու համար: Բացառապես այդ գործառույթի նպատակներով՝ Մատակարարը մշակում է Տվյալները՝ Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով և համապատասխան իրավական ակտերի համաձայն: Մատակարարն ապահովում է Վերջնական օգտագործողի համար Տվյալների հասանելիությունը այնպիսի ժամանակահատվածում, որը պահանջվում է տվյալների ձեռքբերման նպատակին հասնելու համար, ինչը չպետք է գերազանցի Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պահպանման ժամկետը: Տվյալների ապօրինի օգտագործումից պաշտպանությունը պետք է կիրառվի բացառապես այն Համակարգիչների և հաշիվների նկատմամբ, որոնք օրինական կերպով հասանելի են Վերջնական օգտագործողին: Ապօրինի օգտագործման բոլոր դեպքերը կհաղորդվեն իրավասու մարմիններին: Մատակարարն ապահովում է համապատասխան օրենքներին համապատասխանությունը և օժանդակություն է ցուցաբերում իրավապահ մարմիններին ապօրինի օգտագործման դեպքում: Դուք համաձայնում և ընդունում եք, որ պատասխանատու եք ESET HOME հաշիվ մուտք գործելու համար պահանջվող գաղտնաբառն անվտանգ պահելու համար, ինչպես նաև համաձայնում եք, որ չեք բացահայտի գաղտնաբառը որևէ երրորդ անձի: Վերջնական օգտագործողը պատասխանատու է Տվյալների ապօրինի օգտագործումից պաշտպանության գործառույթի և ESET HOME հաշվի միջոցով իրականացվող ցանկացած գործողության համար՝ անկախ նրանից, թե գործողությունը թույլատրված է, թե ոչ: ESET HOME հաշիվ կատարված ապօրինի մուտքի դեպքում անհապաղ տեղեկացրեք Մատակարարին:

Կոդեր։ Կոդերի նկատմամբ կիրառելի են հետևյալ լրացուցիչ դրույթները.

ESET-ը կարող է, իր հայեցողությամբ, ստեղծել և տրամադրել ուղղորդման կոդ և/կամ այլ կոդեր գովազդային կամ մարկետինգային նպատակներով (այսուհետ՝ «Կոդ»): Դուք կարող եք ակտիվացնել Կոդը՝ սույն Պայմանագրին համապատասխան լիցենզիայի ժամկետը երկարացնելու համար: ESET-ն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ ապաակտիվացնել Կոդն այն դեպքում, երբ Կոդը ձեռք է բերվում կամ օգտագործվում է՝ չպահպանելով սույն Պայմանագրի դրույթները, և/կամ երբ առկա են ողջամիտ հիմքեր կարծելու, որ տեղի է ունեցել սխալ, խարդախություն կամ անօրինական գործունեություն: Դուք պարտավոր եք հետևել հետևյալ սահմանափակումներին:

i. Դուք չեք կարող Կոդն ակտիվացնել մեկից ավելի անգամ։

ii. Դուք չեք կարող վաճառել, լիզինգով տրամադրել կամ վարձակալության հանձնել Կոդը կամ այն օգտագործել առևտրային ծառայությունների տրամադրման համար։

iii. Դուք համաձայնում եք, որ ESET-ը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել Կոդի տրամադրումը և/կամ օգտագործումը՝ առանց ESET-ի կողմից որևէ պարտավորություն կրելու։

iv. Դուք համաձայնում եք, որ Կոդը ենթակա չէ կանխիկով կամ որևէ այլ ձևով փոխհատուցման:

v. Դուք համաձայնում եք, որ Կոդը և/կամ Կոդի օգտագործումը կարող է կարգավորվել ուղղորդման, գովազդային և/կամ մարկետինգային քարոզարշավների համար ESET-ի կողմից ներկայացված հատուկ պայմաններով:

EULAID: EULA-PRODUCT-LG-EMS; 3537.0