Ընդլայնված կարգավորումներ
Սկանավորման մակարդակ
Ընտրության համար հասանելի է սկանավորման 2 մակարդակ.
•Smart — S mart Scan սկանավորում է տեղադրված հավելվածները DEX ֆայլերը (Android օպերացիոն համակարգի համար կիրառելի ֆայլեր) SO ֆայլեր (դարաններ), պահոցներ, որոնց սկանավորման առավելագույն մակարդակը 3 ներդրված պահոցը և SD քարտի բովանդակությունն են:
•In-depth — In-depth սկանավորումը ներքին հիշողությունում ևSD քարտում սկանավորում է ֆայլերի բոլոր տեսակները՝անկախ դրանց ընդլայնումից:
Իրական ժամանակում պաշտպանություն
Իրական ժամանակում սկանավորումը սկսում է համակարգի մեկնարկի հետ համատեղ ավտոմատ կերպով աշխատել և սկանավորել այն ֆայլերը, որոնց հետ դուք առնչվել եք: Այն ավտոմատ կերպով սկանավորում է Ներբեռնում պանակը և տեղադրված կամ թարմացված հավելվածները:
ESET LiveGrid© վարկանիշային համակարգ
ESET LiveGrid©-ը կանխարգելիչ համակարգ է, որը մշակվել է ձեր սարքը անվտանգության լրացուցիչ մակարդակով ապահովելու համար: Այն մշտապես վերահսկում է ձեր համակարգում գործարկվող ծրագրերն ու գործընթացերը՝ ի հակադրություն վերջին գաղտնի տեղեկությունների, որոնք հավաքվել են ESET-ի միլիոնավոր օգտատերերից: Դա մեզ թույլ է տալիս ESET օգտատերերին առաջարկել ավելի լավ և ավելի ճշգրիտ կանխարգելիչ պաշտպանություն և սկանավորման արագություն: Մենք խորհուրդ ենք տալիս միացնել այս յուրահատկությունը:
ESET LiveGrid© արձագանքման համակարգ
Մեզ թույլ է տալիս հավաքել անանուն վիճակագրություն, խափանումների զեկույցներ և կասկածելի օբյեկտների վերաբերյալ տվյալներ, որոնք մենք ավտոմատ կերպով մշակում ենք՝ մեր ամպային համակարգում հայտնաբերման մեխանիզմներ ստեղծելու համար:
Շարժական մեդիա
ESET Mobile Security սկանավորում է ձեր սարքին կցված բոլոր շարժական մեդիաները, ինչպես օրինակ USB ֆլեշ հիշասարքը, արտաքին կոշտ սկավառակը...
Հայտնաբերել հնարավոր ոչ ցանկալի հավելվածները
Հնարավոր ոչ ցանկալի հավելվածը ծրագիր է, որը պարունակում է գովազդային ծրագիր, տեղադրում է գործիքագոտիներ, հետևում է ձեր որոնման արդյունքներին կամ ունի մեկ այլ ոչ հստակ նպատակ: Կարող են որոշակի իրավիճակներ լինել, երբ դուք մտածեք, որ հնարավոր ոչ ցանկալի հավելվածների տված օգուտը գերազանցում է ռիսկերը: Այդ պատճառով ESET-ը հավելվածների այս դասի համար սահմանում է ավելի ցածր ռիսկ՝ վնասակար ծրագրի հետ համեմատած:
Հայտնաբերել հնարավոր ոչ ցանկալի հավելվածները
Կան բազմաթիվ օրինական հավելվածներ, որոնց գործառույթն է պարզեցնել ցանցային սարքերի աշխատանքը: Այդ դասակարգումը ներառում է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են հեռակա հասանելիության գործիքը, գաղտնաբառը կոտրելու համար նախատեսված հավելվածները և keylogger-ները: Հնարավոր ոչ ապահով հավելվածները առևտրային, օրինական ծրագրերի համար օգտագործվող դասակարգում է: Այնուամենայնիվ, սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում դրանք կարող են վնասակար նպատակների համար օգտագործվել: Միացրեք Հայտնաբերել հնարավոր ոչ ապահով հավելվածները տարբերակը` հավելվածների նման դասը վերահսկելու և ընտրության դեպքում դրանք արգելափակելու համար:
Թարմացնել սերվերը
Այս տարբերակը ձեզ թույլ է տալիս ձեր սարքի համար թարմացումները միացնել Փորձնական սերվերից: Փորձնական թարմացումներն անցել են մանրակրկիտ ներքին ստուգում և շուտով հասանելի կլինեն հասարակության համար: Դուք կարող եք շահել՝ ունենալով վաղ հասանելիություն վերջին հայտնաբերման մեթոդներին և շտկումներին: Այնուամենայնիվ փորձնական թարմացումները չեն կարող միշտ կայուն լինել: Ծրագրի ընթացիկ մոդուլների տարբերակները ստուգելու համար սեղմեք Ցանկ ESET Mobile Security-ի հիմնական էկրանին, ապա սեղմեք Մասին > ESET Mobile Security: Հիմնական օգտագործողներին խորհուրդ է տրվում թողարկել ենթադրաբար ընտրված Թողարկել սերվերը տարբերակը: