Տեղադրում
ESET Mobile Security-ը ներբեռնելու երեք ձև կա.
1.Google Play Store – Ձեր Android օպերացիոն համակարգի միջոցով սարքում բացեք Google Play Store հավելվածը և փնտրեք ESET Mobile Security-ը (կամ միայն ESET-ը):
2.QR code—Սկանավորեք ստորև նշված QR կոդը՝ ձեր բջջային սարքի և QR սկանավորման հավելվածի միջոցով՝

3.ESET HOME հաշվից—Ձեր ESET HOME-ից ներբեռնեք ESET Mobile Security տեղադրիչը ձեր սարքում կամ ուղարկեք տեղադրիչը մեկ այլ սարքի։
Նշում Պատկերավոր հրահանգների համար այցելեք մեր քայլ առ քայլ տեղադրման ուղեցույցը (այս հոդվածը հասանելի է անգլերենով և մի քանի այլ լեզվով): |
ESET Mobile Security-Ի տեղադրումից հետո սեղմեք Բացել Մեկնարկի օգնականը տարբերակը բացելու համար:
Ձեր անձնական տեղեկությունները և Android սարքի ռեսուրսները պաշտպանելու համար ESET Mobile Security-ը պետք է հասանելիություն ունենա ձեր համակարգի գործառնություներին և որոշ դեպքերում վերահսկի դրանք: Թույլտվության յուրաքանչյուր տեսակի և դրա օգտագործման ձևի մանրամասն բացատրության համար տե՛ս Գիտելիքների բազայի հոդվածում բերված աղյուսակը (այս հոդվածը հասանելի է անգլերենով և մի քանի այլ լեզվով):
ESET Mobile Security-ի տեղադրում Samsung-ի անվտանգ պանակում Խորհուրդ չի տրվում հավելվածը տեղադրել ESET Mobile Security հավելվածը՝ Samsung-ի անվտանգ պանակում: Այս պանակն ամբողջովին մեկուսացված է մնացած սարքից, և, հետևաբար, միայն անվտանգ պանակի բովանդակությունը կլինի պաշտպանված, որը կհանգեցնի ESET Mobile Security-ի շատ սահմանափակ ֆունկցիոնալության։ Եթե դուք ավելացնեք ESET Mobile Security-ը Samsung-ի անվտանգ պանակում, այն կպահանջի առանձին ակտիվացում՝ սպառելով մեկ սարքի լիցենզիա բաժանորդագրությունից: |
