Զանգերի զտիչ
Զանգերի զտիչը ձեր կողմից սահմանված կանոններին համապատասխան արգելափակում է մուտքային և ելքային զանգերը:
Մուտքային զանգերն արգելափակելու դեպքում զանգի վերաբերյալ ծանուցումները չեն ցուցադրվում: Տեսեք Զանգերի մատյանը ստուգելու համար այն զանգերը, որոնք սխալմամբ արգելափակվել են:
Արգելափակել վերջին զանգահարողին ՝ սեղմեք վերջին ստացված հեռախոսահամարից մուտքային զանգերն արգելափակելու համար: Սա կստեղծի նոր կանոններ:
Կանոններ
Նոր կանոն ստեղծելու համար սեղմեք + պատկերը: Հավելյալ տեղեկության համար տեսեք հաջորդ գլուխը:
Գոյություն ունեցող կանոնը ձևափոխելու համար կանոնների ցանկում սեղմեք կանոն գրառումը : Կանոններ ցանկից ջնջելու համար ընտրեք գրառումը և սեղմեք Ջնջել:
Զանգերի մատյան
Զանգերի մատյան բաժինը ցուցադրում է Զանգերի զտիչի կողմից արգելափակված բոլոր զանգերի մատյանը: Յուրաքանչյուր մատյան պարունակում է զանգի անվանումը, համապատասխան հեռախոսահամարը, ամսաթիվը և ժամը:
| Առանց SIM քարտի սարքերը Զանգերի զտիչ զանգերի և հաղորդագրությունների հնարավորություն չունեցող սարքերում չի գործում : | 
| Ելից զանգեր Զանգերի զտիչը չի արգելափակում ելքային զանգը ESET Mobile Security-ում, որը վերբեռնվել է Google Play-ից։ | 
Արգելափակել հեռախոսահամարները դերանշանների միջոցով
Դուք կարող եք արգելափակել մի շարք հեռախոսահամարներ ներքևի աղյուսակում նկարագրված դերանշանների միջոցով.
| Դերանշան | Նկարագրություն | 
|---|---|
| * | ներկայացնում է բազմաթիվ գրանշաններ | 
| ? | ներկայացնում է մեկ գրանշան | 
| Օրինակ Եթե չեք ցանկանում հեռախոսազանգ ստանալ կոնկրետ երկրից, մուտքագրեք երկրի կոդը և * դերանշանի գրանիշը Հեռախոսահամար դաշտում, և տվյալ երկրից այդ թվային նմուշով սկսվող բոլոր մուտքային զանգերը կարգելափակվեն: Երբ որոշեք բացառություն անել այդ երկրից որևէ հեռախոսահամարի համար, ավելացրեք նոր կանոն Թույլատրել գործողության միջոցով։ Ստորև նշված պատկերը ցույց է տալիս, թե ինչպես արգելափակել Սլովակիայից ստացվող բոլոր հեռախոսազանգերը: | 
